Սպիտակ տունը պատմել է, թե ինչպես Մելանյա Թրամփը կնշի ծննդյան օրը
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը իր 49-ամյակը կնշի ամուսնու՝ Դոնալդ Թրամփի եւ օտարերկրյա հյուրերի հետ, հաղորդում է Life-ը՝ հղում անելով Սպիտակ տան Twitter-ին: Ինչպես նշված է, ապրիլի 26-ի երեկոյան ԱՄՆ նախագահը եւ նրա կինը ընթրելու են Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի եւ նրա կնոջ՝ Ակիե Աբեի հետ: Ավելի վաղ՝ ապրիլի 26-ին, Դոնալդ Թրամփը մի շարք հանդիպումներ էր անցկացրել Աբեի հետ եւ նրա հետ հարցերի լայն շրջանակ քննարկել, այդ թվում`Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը եւ առեւտուրը: Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ մտադիր է 2019 թ. մայիսին Տոկիոյի հետ առեւտրային համաձայնագիր կնքել: