SutNikol նախաձեռնության բոլոր անդամներն ազատ են արձակվել. Ոստիկանությունը նշում է հոդվածը (ֆոտո)
Քիչ առաջ #SutNikol նախաձեռնության անդամներն ազատ են արձակվել Ոստիկանության Կենտրոնի բաժնից:
Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ ոստիկանության բաժին է բերվել 9 անձ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքսգրքի 172.2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար. այն է՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը։ Ոստիկանություն բերված բոլոր քաղաքացիներին բաց են թողել։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաեւ ուղիղ եթերն ապահովող օպերատորը բերվել են ոստիկանության Կենտրոնի բաժինՎաղ առավոտից նրանք եւ մի շարք այլ երիտասարդներ ակցիա էին իրականացնում Երեւանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը