Վանեցյանի մայրը նոր պաշտոն է ստացել
Նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Մարգարիտ Ազարյանը նշանակվել է Հանրապետության նախագահի օգնական: Հիշեցնենք, որ վերջինս Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է, ով ապրիլի 2-ին ազատվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից: Իսկ 2011-2018 թթ. նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի կադրերի վարչության պետն էր: