1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ստեփանակերտում կազմակերպվել է ջահերթ. մասնակիցները պահանջում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում (լուսանկարներ)

ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառման  մեկնարկը   տրվել  է   մայրաքաղաքի  Սուրբ Հակոբ եկեղեցուց, որտեղ   եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը  կատարել  է  ոգեկոչման  արարողություն:
Այնուհետև  ջահերթի   մասնակիցները  եկեղեցու   բակից շարժվել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը  հավերժացնող կառուցված Զանգակատուն-հուշակոթող:
Ջահերթի  մասնակիցները  մայրաքաղաքի  կենտրոնական  հատվածում  հայկական  ազգային  երաժշտության   ներքո   վառել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները:
Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կառույցի երիտասարդական և ուսանողական միությունների նախաձեռնությամբ Ստեփանակերտում այսօր կազմակերպվել է ջահերթ: 
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Զանգակատուն-հուշակոթողի մոտ  միջոցառմանը   Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը,  դիմելով  մասնակիցներին,   ասել է, որ  ոգեկոչման   նպատակն է, որպեսզի   ճշմարտությունն    ի  վերջո  հաստատվի  այս  անտարբեր  աշխարհում:
«Մենք   այսօր  այստեղ  ենք, որպես  հայ  դատի  պահանջատեր՝  կանխելու   հետագա  ցեղասպանությունները: Այսօր  մենք՝  մանավանդ  արցախցիներս, չպիտի  մոռանանք, որ   տակավին    թուրքի  յաթաղանը  կախված  է  մեր   գլխից:    Մենք Արցախում, Ադրբեջանում   տեսանք    նոր  ցեղասպանությունների   փորձ՝  ի  դեմս   Գանձակի, Սումգայիթի, Մինգիչավուրի, բայց    բարեբախտաբար, մեր   ազգը   համախմբվեց, պաշտպանեց    իր  իրավունքները:   Ցեղասպաններին   չհաջողվեց  համատարած    ոճրագործություններ  տարածել    հայոց  աշխարհի  վրա: Մենք   այսօր  այստեղ  ենք՝  ոչ  ասելու  աշխարհի  ցեղասպանություններին  և   ոչ  միայն   մեր  խոնարհումը   բերելու, այլև ուխտելու, որ  այս  հողի  պաշտպանն  ենք»,-մասնավորապես  ասել է  Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը:
ԱՀ   Ազգային   ժողովի  փոխնախագահ, «Դաշնակցություն»   խմբակցության Վահրամ  Բալայանը  մեզ  հետ  զրույցում  ասել է, որ  ամեն  տարի   ջահերթի  մասնակիցների  թիվն  ավելանում  է,      և   հայ երիտասարդը,   զինվոր  դարձած,   պահում  է  իր  հող  հայրենին:
«Այս   ջահերթը  տարեցտարի   նոր   որակ  է  ստանում, որովհետև   այսօրվա երիտասարդները   գիտակցում են, որ  միայն  իրենց  ուժի  վրա  հենվելով  կարող  են հասնել  իր  վերջնական  նպատակին:    Դա    ապացուցվեց     մեր  անցած  30  տարիների  ընթացքում,  և  այդ  պայքարի  արդյունքում  մենք  տեսանք    Հայաստանի  և  Արցախի  հանրապետություններ, արժանապատիվ    հայորդիներ, ովքեր  կարողացան   պայքարել   չարի ու  բռնության  դեմ  ու  հասնել  հաղթանակի:   Այսօրվա  երիտասարդները  կլինեն   մեր  արժանի   հերթափոխները՝   հանուն  միացյալ,   ազատ   Հայաստանի»,-ավելացրել  է  Վ.  Բալայանը:
ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանի   խոսքով՝  արդեն  20  տարի  է,  ինչ  ՀՅԴ  Արցախի կառույցի երիտասարդական և ուսանողական միությունների նախաձեռնությամբ    իրականացվում    է   ջահերթ:
Ըստ  Լ.  Հովհաննիսյանի՝  միջոցառման  խորհուրդը  հայ  ժողովուրդի  ոգեկոչման,   հատուցման ու  պատմական  իրավունքների    վերականգնման  պայքարն է:
«Աշխարհի  բոլոր    ծայրերում, որտեղ  կան  հայեր  ամեն  տարի  կազմակերպվում  է  ջահերթ՝  ցույց  տալով,   որ    մենք  դեմ  ենք   պատմական  այն  բոլոր   անարդարություններին, որ   կատարվել  են   հայ  ժողովրդի  նկատմամբ: Մենք  պահանջում  ենք  Հայոց  ցեղասպանության    միջազգային  ճանաչում,  որը  վերջին  տարիներին  նոր  թափ  է  ստացել»,- նշել է  նախարարը:
 
ՀՅԴ  Արցախի  երիտասարդական  միության   կենտրոնական  վարչության  ներկայացուցիչ    Բենո  Միրզոյանն  իր   խոսքում   նշել   է, որ    ջահերթի  հիմնական   նպատակն  է   միջազգային  հանրությանը   ևս  մեկ  անգամ    ներկայացնել    հայ  ժողովրդի  արդար   կոչն  ու   պահանջը,
որի   արդյունքում    կլինի  Հայոց  ցեղասպանության  ճանաչումը: 
 
 
 

 

Իսրայելը վերահսկողության տակ է վերցրել Սիրիայ... Լուկաշենկոն հայտնել է՝ ինչ է խոսել Պուտինի հե... Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության... Կիրանցում խաշ ուտողները հայտնվել են ադրբեջանց... Անընդունելի եմ համարում դպրոցների անձնակազմի ... Երեվանի ավագանին ընդունեց 2025 թ-ի համայնքայի... Մի շարք խոշոր ընկերություններ «շտապում են կար... 2024թ. ավարտին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կ... Նոր զարգացումներ Ռուբեն Հայրապետյանի գործով. ... Քաղաքական դաշտում մեծ քայլերով ասելիք եւ անել... ԱԽՐ ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ, ՄԱՅՐՍ ԵՐԵՔ ՍԻՐԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹ... Գյումրիում գողացված 800.000 դրամ արժողությամբ... Երևանում վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին... Թշնամամետ իշխանիկներ, տեսնես՝ ձեր մեռնելուց է... Անշարժ գույքի շուկան՝ փլուզման վտանգի առաջ․ փ... Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզ... Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանց... Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan