«Աստված մի արասցե, քաղաքագետի հետ տեղի ունեցած միջադեպի դեպքում, գործ ունենանք «բեջուռա» կենդանի հիշեցնող իրավաբանության հետ»
ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ ԴԵՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ՀԵՏՔԵՐՈՎ
2018թ. դեկտեմբերի 4-ին Գյումրի քաղաքի հաղթանակի պողոտայի եւ Մայակովսկի փողոցների հատման մասում գտնվող Կանգառ խանութի մոտ, հարձակման էր ենթարկվել հայտնի քաղաքական վերլուծաբան Գագիկ Համբարյանը: Իսկ քաղաքագետի վրա հարձակվողը՝ Շիրակի պետական համալսարանի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Անահիտ Հովհաննիսյանի եղբայր՝ Ռաֆիկ Հովհաննիսյանն էր, ով (ըստ հաղորդագրության )սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել Գ. Համբարյանի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին, այնուհետեւ հարվածքներ էր հասցրել քաղաքագետին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Այդ օրը տարածքում բազում մարդիկ էին եղել, ովքեր ովքեր փորձել էին միջամտել, սակայն, Ռաֆիկ Հովհաննիսյանը այնուամենայնիվ կարողացել էր հարվածներ հասցնել վերլուծաբանին:
Ավելին , այդ օրերին, մի առիթով քաղաքագետ Համբարյանը նույնիսկ ուշագրավ մի ռեպլիկ էր արել այն մասին, որ. «Անահիտ Հովհաննիսյանը բազմիցս է բուհի աշխատակիցների մոտ պարծեցել, որ իր եղբայրը՝ Ռաֆիկ Հովհաննիսյանը, դանակը գրպանը ման է գալիս մեր թաղում՝ ինձ սպանելու նպատակով: Այդ հայտարարություններին ես միշտ վերաբերվել եմ հումորով, բայց այդ մարդն իսկական հանցագործ է եւ նրան պետք է մեկուսացնել»:
Եւ ինչ. այս խայտառակ ու ամոթալի միջադեպից անցել են ամիսներ, սակայն խիստ մտահոգիչ է ու դատապարտելի, որ Ռաֆիկ Հովհաննիսյանի նման բեսպրեդելշչիկին սանձելու , եւ օրենքի ողջ խստությամբ պատժելու փոխարեն, ահա թե ինչ ապսուրդի հետ ենք առերեսվում. նախօրեին, քաղաքագետ Գագիկ Համբարյանը արդեն իսկ մտահոգություն էր հայտնել դատական գործընթացը կեղծելու մասին:
Վերլուծաբանն իր խոսքում հատկապես նշել էր. «Ոչ միայն փորձեցին «ջրից չորս դուրս գալ», հերքելով կատարվածը, այլեւ լկտիացան այն աստիճան, որ Հովհաննիսյանի պաշտպանը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել Շիրակի մարզի քննչական կոմիտե, ինչպես նաեւ դատախազություն, որպեսզի իմ դեմ քրեական գործ հարուցեն: Ավելին, այդ անձի պաշտպանը հիմա փորձում է իմ ստացած վնասվածքները բացատրել նրանով, որ ես դա այլ տեղում եմ ստացել: Բացարձակ որեւէ ապացույց չներկայացնելով: Այսինքն Ռաֆիկ Հովհաննիսյանը այսօր էլ՝ շարունակում է նույն սկզբունքով իրեն արդարացնել եւ մաքրել, որ որեւիցէ բան տեղի չի ունեցել, ավելին տվյալ անձնավորության քույրը՝ բուհի ամբիոնի վարիչը, տեղեկություն է տարածում, որ դատարանը ի օգուտ իրենց է վճիռ կայացնելու, ապա հեռու-հեռվից հաթաթա տալիս, որ դրանից հետո էլ նրանք ինձ մեղադրելու են կեղծ մատնության մեջ »:
ԺՈՂՈՎՐԴԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ԲՌՈՒՆՑՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
Այսինքն ի՞նչ է ստացվում. եթե Աստված մի արասցե, այս մտահոգությունները իրականություն դարձան, կստացվի որ շարունակում ենք գործ ունենալ նախկին հին ու արատավոր բարքերի հետ: Երբ իրական մեղավորին ու սամասուդի ջատագովներին թողած՝ փորձում էին քր. գործեր «կարել» անմեղ մարդկանց վրա:
Այսինքն, այն ինչ արվում էր նախկին իշխանությունների օրոք.երբ կենսունակ էր «բեջուռա» կենդանի հիշեցնող իրավաբանությունը:
Երբ իրական հանցագործները, մարդկանց «աչքն ու ունքը » հանելով վայելում էին ազատությունն ու պաշտոնի բերկրանքը, իսկ ահա անմեղ մարդիկ պարզապես մնում էին իրենց ցավի ու վշտի մեջ: Ու դեռ մի բան էլ մեղավոր էին, որ հանգամանքների բերումով խաչվել են իր, եւ ինչ-որ մի ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ՋԱՐԴԱՐԱՐԻ ճանապարհները:
Եւ հիմա, երբ ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բռունցքներով Հայաստանում հարցեր լուծելու էջը փակված է, հետաքրքիր է. ի՞նչ կերպ է արձագանքելու այս միջադեպին, եթե հանկարծ հայրենի քննչական կոմիտեն, ու դատախազություն ասվածը, փորձ անեն «հալեցնելու» բռունցքներով հարցեր լուծող՝ Ռ. Հովհաննիսյանի լկտի ու անմարդկային արարքը:
Եւ եթե հանկարծ բռունցքներով հարցեր լուծող Ռ. Հովհաննիսյանը այս գործում «պլստաց»՝ կնշանակի, որ Հայաստանում դեռեւս շատ հարցեր շարունակվելու են լուծվել բռունցքներով, եւ դրանից բխող ամենավտանգավոր հետեւանքներով…
Աստված մի արասցե, եթե հանկարծ առնչվենք ընտրովի ու փողոցային արդարադատության հետ.դա պարզապես անթույլատրելի է, և այդ դեպքում պատասխանատվության կրողը պետք է լինի երկրի ղեկավարությունը:
ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ Է ԵՂԵԼ ՄԻՇՏ
Ինչ վերաբերում է Գագիկ Համբարյան անձին ու հայտնի քաղաքագետին, ապա դատապարտելով այս ամոթալի միջադեպը, ուզում եմ կարեւորել այն հանգամանքը, որ քաղաքագետ Համբարյանը, ով նաեւ որպես դասախոս , եւ ՄԱՐԴ մեծ հարգանք ու հեղինակություն է վայելում ուսանողների եւ իրեն ճանաչող հազարավոր մարդկանց շրջանում, (տարիներ շարունակ բացի սերունդներ կրթելուց), անգնահատելի ու ահռեւի աշխատանք է կատարել տեղեկատվական դաշտում. ̨մասնավորապես արտաքին քաղաքական սեկտորում: Երբ ամեն անհրաժեշտ պահի. ազգային շահերից բխող տեղեկատվական հակահարվածը պահել է անհրաժեշտ մակարդակի վրա: Տեղեկատվական պատերազմներում՝ Գագիկ Համբարյանը եղել է առաջնագծում, միշտ…
Հանրությունը. մենք՝բոլորս, կարողանում ենք տարբերակել պոտենցիալ սրիկաներին ու իրական նվիրյալներին:
Այնպես, որ պարոնայք օրենքի պաշտպաննե՛ր. հրաժարվեք քմահաճույքներից ու անցյալում կերտած դասերից, եւ դեմքով շուռ եկեք դեպի իրական արդարադատություն: Այլապես սխալ եւ անարդարացի որոշումներ կայացնելու դեպքում, կստացվի, որ ապտակ եք հասցնում օրվա իշխանությանը, ով մերժում է բռունցքներով հարցեր լուծողներին:
ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՀԵՏՒՈՂԱԿԱՆ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ, ԵՒ ՉԵՆՔ ԼՌԵԼՈՒ...
Newsmedia.am
Լուրեր Հայաստանից