ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց, որ 2008թ. մարտի 1-ի երեկոյան իրեն կառավարությունից զանգել, հրավիրել են քննարկման:
«Գնացել եմ այնտեղ, որ պետք է հարց քննարկվեր: Մի 35-40 րոպե սպասեցի: Տեսնելով խառնաշփոթ վիճակ՝ թողել գնացել եմ, հետո այդ քննարկումը չեղավ, հիասթափված հեռացա»,-ասաց Ծառուկյանը:
Հարցին, թե Սերժ Սարգսյանի հե՞տ պետք է հանդիպեր, Ծառուկյանը պատասխանեց. «Ոչ մեկին չեմ տեսել, ոչ մի քննարկում չի եղել, ես գնացել եմ տուն»: