1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ոստիկանության պետի ԺՊ-ն փոխանակ զբաղվի կոնկրետ գործողություններով, զբաղված ա. ափալ-թափալ պաշտոններ վաճառելով».Վարդան Ղուկասյան

ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ ԵՒ ՄՅՈՒՍՆԵՐԸ ԱՉՔ ԵՆ ՓԱԿՈՒՄ

Ռազմական ոստիկանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը՝հայտնի Դոգը, NewsMedia-ի հետ զրույցում անդրադառնալով ներկա իրողություններին եւ այն հայտարարություններին, որով որ նա բազմիցս հանդես է եկել իր ուղիղ եթերների միջոցով, զարմացած է, որ մինչ այսօր պատկան մարմինների կողմից քար լռություն է պահպանվում: Կամ ինչպես ասում են. «Ձայն բարբառո հանապատի»…

Եւ ինչպես Ղուկասյանը մանրամասնեց մեզ հետ զրույցում.

-Անկեղծ ասած, ես ոչ միայն իմ ֆեյսբուքյան ուղիղ եթերներով եմ բարձրաձայնել բազում աղաղակող փաստերի ու ապօրինությունների մասին, այլ նաեւ տարբեր առիթներով գրավոր դիմել եմ նրանց: Եւ տարբերությունը այս դեպքում մեծ է. եթե իրենք կարող էին շատ դեպքերում ասել, որ օրինակ իրենք ֆեյսբուքում նստած չեն,  որ հետեւեն ինձ, եւ այլն եւ այլն, ապա Վարդան Ղուկասյանը՝Ձեր խոնարհ ծառան, նրանց դիմել է նաեւ գրավոր: Ես անձամբ մեսինջերային խոսակցություն եմ ունեցել արդեն նախկին ԱԱԾ պետ պարոն Վանեցյանի հետ, ներկայացնելով բավականին լուրջ ինֆորմացիա, ինչը նա լսելով նույնիսկ զարմանք է ապրել, բայց եւ այնպես այդ զարմանքից հետո, ոչ մի հետեւանք… Տարակուսելի է նաեւ այն հանգամանքը, որ Արթուր Դավթյանը լինելով գլխավոր դատախազ, (ի դեպ ես նրան դիմել եմ երբ դեռեւս գտնվում էի ազատազրկման մեջ) մինչ օրս տարբեր էպիզոդներով իրեն ուղարկված դիմում-հայտարարությունները եւս, թողել է անհետեւանք:

-Կոնկրետ ինչի՞ մասին եք ահազանգել Արթուր Դավթյանին, եւ ո՞ր դեպքերով է  նա այսպես ասած «աչք փակել» Ձեր կողմից արված հայտարարությունների վրա: 

-Եթե հիշում եք Վլադիմիր Գասպարյանի հետ կապված նյութ տպագրեցին, որ 1997-2011-ը թվականներին, երբ նա զբաղեցրել է ռազմական ոստիկանութան պետի, այնուհետև Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը,  զորամասի 3 զինծառայողներ՝ Նելսոն Սարոյանը, Արմեն Մովսեսյանը և Խաչիկ Բադեյանը 2001, 2004, և 2009 թվականներից զորամասում հրամանագրված են եղել որպես ռազմական ոստիկան, բայց նշանակման օրվանից չեն ներկայացել զինծառայության: Ես ուղարկել եմ չորրորդի անունը, ով սպասարկել է Սաթիկ Սեդրակյանին, (Սերժ Սարգսյանի քարտուղարուհուն), սակայն երեք ամսից ավել է, այդ առթիվ  եւս ոչ մի ձայն չկա. ո՛չ քննչական կոմիտեից, ո՛չ հատուկ քննչական ծառայությունից, եւ ոչ մի տեղից: Գլխավոր դատախազությունից ընդամենը եկել է էլեկտրոնային նամակ, որ Ձեր դիմումն ուղարկվել է ՀՔԾ: 

Բացի այդ, բազմաբնույթ կոռուպցիոն ռիսկերի հետ կապված, ես հաղորդումներ եմ ներկայացրել, որոնք այնքան շատ են, որ արդեն բառացիորեն հնարավոր չէ հիշել: Նամակներ եմ ուղարկել նաեւ Նիկոլ Փաշինյանին, եւ չգիտեմ դա տեղ հասել ա՞, թե՞ ոչ: 

Անգամ ինձ ասում էին, թե պարոն Փաշինյանը բավականին վատ վիճակի մեջ է . աշխատողների, մասնագետների դեֆիցիտ ունի, եւ իմ ուղիղ եթերների տակ՝ մեկնաբանություններում անգամ գրում էին, որ այդքան ինֆորմացիա ունեք. օգնեք, տեղկացրեք եւ այլն, եւ այլն:


-Ե՞ւ, փորձեցի՞ք օգնել… Ձեր ձեռքի տակ եղած ինֆորմացիոն բազայով, որը որ կարող էր լույս սփռել մի շարք կոռուպցիոն սխեմաների բացահայտման վրա:

-Ուղիղ մեկ ամիս առաջ դիմում ուղարկեցի Փարիզից, որ հաշվի առնելով այն իրավիճակը, որի մեջ հիմա որ նա է գտնվում. որ աջ ու ձախ խաբում են իրեն, ճիշտ չեն զեկուցում, խաղեր են տալիս նախկին ռեժիմի հետ եւ այլն,  ասացի, որ պատրաստ եմ իմ աջակցությունը հայտնելու ՝գալու  եւ իր մոտ աշախատելու որպես օգնական՝ թողնելով այսօրվա իմ բարեկեցիկ պայմաններն ու հանգիստ կյանքը:Նորից մեկ ամիս է. ոչ մի խոսք, եւ ոչ մի ձայն: Եւ արդեն ինքնըստինքյան համոզվում ես, որ հեղափոխություն կոչվածը՝ միֆ է:

 

Նա պիտի ազատի բոլոր նրանց, ովքեր իրեն խաբում են: Ուրեմն, քո ուժայինները՝քո վրա «ֆռում» են: Բոլորը՝ Վանեցյան Արթուր են...

 

-Գիտեք, առհասարակ կարծիք կա, որ ինֆորմացիոն հոսքերի այնպիսի տեղատարափ է, որ ուժային կառույցները չեն հասցնում ժամանակի մեջ տեղավորվել, եւ բոլոր գործերին միաժամանակ ընթացք տալ:

-Տեսեք, ընդամենը երկու օր առաջ Գյումրու նախկին քաղաքապետի, իմ «ադաշի» Վարդան Ղուկասյանի հետ կապված ինչ տեղի ունեցավ:
Երկրի թիվ մեկ պաշտոնյան՝վարչապետն ասում է, որ երկրի երկրորդ քաղաքը նա թալանել ա, եւ եթե նա իրեն հանգիստ եւ խելոք չպահի՝ նրան կտփեն ասֆալտով, կտան պատերին եւ այլն, եւ այլն:
Հարգելի՛ս, մարդը երկրի երկրորդ քաղաքը թալանել ա, քո գլխավոր դատախազը բա ինչի ի՞ քրեական գործ չի հարուցում…

Այսինքն ինչ ա նշանակում, ով իրանց դեմ ա խոսում՝ ինքը հիշում ա, որ էդ մարդը թալանչի ա՞, ու պատրաստ ա նրան տալ պատերո՞վ:
Իսկ ով տեղը սուս նստել ա. ձեն չի հանում, չի խանգարում իրա թավիշին, ուրեմն ինչ. լափել ես՝լավ ես արել . շարունակիր լափել, կամ վայելիր քո լափա՞ծը: Սա է՞ ստացվում:

Եթե սա լիներ հեղափոխություն, ապա ե՛ւ ՌՈ պետը, ե՛ւ Աղվան Հովսեփյանը,  ե՛ւ Կուտոյանը, եւ՛Գասպարյանը , եւ՛ Վճռաբեկ Դատարանի նախագահը. դրանք բոլոր պետք է հիմա պատասխանատվություն կրեին:

Այսինքն եթե Նիկոլը խաղացնում ա թավիշ, ապա ես էդ թավիշը կհասկանայի այն ժամանակ,  երբ որ մի հատ նենց համաներում արվեր, եւ էն մարդիկ ովքեր որ դատապարտվել էին  սրա կամ նրա սխալի պատճառով՝ ազատության մեջ կհայտնվեին:

Չեղավ դա. երեք տարում «մսից պոկելով» համաներում արվեց, եւ էն մի երկու-երեք հազար դրամ գողացողները մինչեւ էսօր շարունակում են փտել բերդերում, իսկ ահա էս ուժային կառույցների գայլերի ոհմակը՝ մինչ օրս ազատության մեջ ա: Էդ ո՞նց հասկանանք:

Իսկ էդ ոհմակի մի մասն էլ շարունակում ա դեռ պաշտոնավարել՝ նոր պաշտոններ զբաղեցնելով, կամ առանց դրա: Հաց բերողի դեպքով էլ ես տեսանյութ արձակեցի, որից հետո Կոստանյանը հելավ բեմ, Արփիկը հելավ բեմ, ու դրանով էլ՝ էլի ոչ մի բան: Միայնակ Գայլի ծեծի ու խոշտանգման դեպքով՝ ոչ մի բան, սարի թաղի դեպքերով էլ՝ ոչ մի բան: Ես չգիտեմ նման հեղափոխություն, եւ թավիշ: Թավիշը դա Վրաստանում էր: Այսինքն ինչի՞ պակաս ունի Փաշինյանը. կադրերի պակաս ունես՝ ոչ, մասնագետների պակաս ունես՝ոչ…

Մանկապարտեզը հավաքել՝լցրել ա Ազգային Ժողով, ու գրեթե  ոչ ոք  բացարձակապես  ոչինչ չի անում: Պատգամավորին տեսնել-հանդիպել՝ օրենքի շրջանակում օգնություն ստանալ, մի հարց ներկայացնել հնարավոր չի: Բոլորը վայելում են.շաբաթ-կիրակի առհասարակ հեռախոսներին չեն պատասխանում, մարդիկ հանգստանում են: Ինքն ա՝ որ կա: Օրինակ իմ միջավայրում էլ, ֆրանսահայերի մեջ էլ շատերը կան, ովքեր որ աջակցել են շարժմանը, ու հիմա խիստ հիասթափված են: 

Այսինքն, երբ որ իրա դեմ խոսում են, ինքը հիշում ա՝ որ նա հանցագործ ա, իսկ երբ որ խելոք վեր են ընկնում տեղները՝ մոռանում ա, որ հանցագործ են: Է՜ հետո՞… էդ եղավ հայերե՞ն:

Ուրմեն ընդամենը մի դեպք մեջբերեմ. հեղափոխության ժամանակ, Ռազմական Ոստիկանությունում է գտնվել մի աշխատող (չեմ ուզում անունը տալ), ով աղբարկղ է նետում Սերժ Սարգսյանի նկարը, ու  էդ մարդը հազիվ ա պրծնում աշխատանքից ազատվելուց: ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը նրան տանում ա իր կաբինետ եւ այդ աշխատակիցը ներեղություն է խնդրում, որ ինքը աղբարկղ է նետել Սերժ Սարգսյանի նկարը: Եւ այդ ժամանակ ՌՈ պետը նրան ասում ա. «դու գիտես բան ա՞ փոխվել, եթե բան փոխված լիներ, ես ստեղ ի՞նչ եմ անում»: Հասկանում ե՞ք….Նա իրավացի ա, որովհետեւ մարդը Սերժ Սարգսյանի օրոք անվտանգության ապարատից՝եկել-նստել ա ՌՈ պետ:

Եւ էն կոռուպցիոն սխեմաները, որի մեջ հիմա թաթախված ա ՌՈ-ն , եւ ասել որ դրա մասին ոչ ոք, կամ Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ միամտություն է: Եթե Նիկոլ Փաշինյանը չգիտի, (լավ ասենք չգիտի. փակվել ա իրա կաբինետում եւ բան չգիտի), ուրմեն նա պիտի ազատի բոլոր նրանց, ովքեր իրեն խաբում են: Ուրեմն, քո ուժայինները՝քո վրա «ֆռում» են: Բոլորը՝ Վանեցյան Արթուր են:

Այսօր նույն ՀՀ ոստիկանության պետի ԺՊ-ն փոխանակ զբաղվի կոնկրետ գործողություններով, զբաղված ա՝  ափալ-թափալ պաշտոններ վաճառելով:
Ինքը գիտի, որ ինքը ԺՊ ա, շուտ-շուտ մի բան անում ա. սրան՝ընդե, նրան՝ընդե եւ այլն, որովհետեւ վաղը-մյուս օրը ինքն էլ ա գնալու: Հանվելու ա: Ինչի են վերածվել էս բոլոր ուժային համակարգերը, ես չեմ կարողանում հասկանալ: Մարդիկ, ովքեր մեղադրվել են «Էլեկտրիկ Երևան»-ով , Սարի թաղի դեպքերով, բազմաթիվ հանացագորոծություններով, էսօր նորից պաշտոններ են ստանում: Էսօր բոլորին հատ-հատ պաշտոններ են բաժանվում՝էդ նույն մերժվածներին:


-Այսինքն ուզում եք ասել, որ ոստիկանության համակարգում առհասարակ ոչինչ չի՞ փոխվել:

-Բացարձակ, ոչ մի բան չի փոխվել. Նույն կոռուպցիոն տրամադրություններ են: Տեսեք երկու օր առաջ. «Ազատություն» ռադիոկայանը նյութ հրապարակեց, որ ոստիկանությունում 700 մլն դրամի պակասորդ է գտնվել ինչ-որ ավտոմեքենաների վաճառքի հետ կապված, որը որ հայատնաբերել էր վարչապետի վերահսկողական ծառայությունը:
Հիմա ասեմ Ձեզ, ինչ է տեղի ունեցել: Էն խումբը, որը որ մտել է ստուգման , խմբի որոշ աշխատակիցներ, որոնք որ փորձել են շատ փորել՝ավելի շատ բան բացահայտելու համար, նրանց հանել են էդ խմբից: Էդ նույն Վերահսկողական վարչության պետի ԺՊ-ն՝ Վովա Գասպարյանի  սանիկն ա, եւ նրանք շատ ջերմ հարաբերությունների մեջ են մինչ այսօր: Եւ հիմա նա փորում ա Վովա Գասպարյանի տակը՞, հա՞ …որ գործ հարուցե՞ն…չկա նման բան:

Հիմա հիշեք իմ խոսքերը՝մարգարեական. Էս 700 միլիոն դրամի պակասորդը՝ վերջում կոտրվելու ա երջանկահիշատակ Խանզադյան Ռազմիկի վրա, որի մահվան պատճառը մինչ օրս անհայտ է: Թե էս մարդը լավ. ինչի՞ց մեռավ. նա Վովա Գասպարյանի տեղակալն էր:
Ասեմ ավելին.(ըստ օդում կախված լուրերի) ,երբ որ իրա Վերահսկողական պետի ԺՊ-ն աշխատում էր ոստիկանության համակարգում, (6- րդ վարչությունում) որին աշխատանքի էր ընդունել Վլադիմիր Գասպարյանս, եւ երբ որ 6-րդ վարչությունը բռնում էր ինչ-որ մարդկանց, ու ասենք նրանց պիտի բաց թողնեին, քանի որ ֆինանսական խնդիրներ էին լուծվում. ասում էին տարեք եւ մուծեք հոգեւոր հայր Քարամյանի հաշվին…օգնություն եկեղեցուն:

Այսինքն ընդամենը պետք ա ստուգել Քարամյանի հոր հաշվեհամարները՝ սկսած արտիստի ոստիկանապետ եղած ժամանակներից:
Ինչքան փոխանցումներ են եղել, եւ ովքեր այդ փոխանցումներ կատարող մարդիկ առահասարակ: Եւ ինչի՞ համար:

Նույնն էլ էդ «Վահան» Հիմնադրամի դեպքում է. մարդկանց ասում էին՝ տարեք-մուծումներ արեք «Վահան» հիմնադրամի վրա: Չգիտեմ, մեկին որ բռնում էին ջեբը պլան, մի բան, ու մի քիչ էդ բռնվողը նրանց կասկածելի էր թվում, առձեռն  կաշառք չէին վերցնում: Ասում էին՝ տար մուծի ստե, տար մուծի՝ընդե: Նույն հաջողությամբ, ես օֆիցալ հայատարություն արեցի, որ ոստիկանության 7-րդ վարությունը, որը արտիստի օրոք կառուցեց նոր շենք Քանաքեռում, ( իբր թե էդ նույն վարչապետի վերահսկողական ծառայությունը ինֆորմացիա ստանալով), որ շենքի վրա կատարվել են բավականին լուրջ չարաշահումներ,  գնացել-ստուգել ա…Պաշտոնապես հայատարարում եմ՝չի ստուգել: Եթե ստուգումներ էլ եղել են՝կեղծիք է. շենքի վրա մսխվել են միլիոնավոր դրամներ: Ոչինչ արված չի: 

Շարունակելի 

 

NewsMedia.am 

Ֆրանսիա-Հայաստան 

Վահե Հակոբյանի եղբոր՝ Կարեն Հակոբյանի և Նարեկ... Գրանցվել են զենք-զինամթերքի կամավոր հանձնման ... ՀՀ-ի ռազմական գնումները պարբերաբար ներկայացվո... Հարգելի նիկոլական «արևմտամետներ», չեմ տեսնում... Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն ... Ընդամենը փոքրիկ ֆաշիստի՝ Նիկոլի հերթական էժան... Գեղարքունիքի դպրոցում 14-ամյա երեխան բռունցքո... Անհնար է չտեսնել հարևան պետությունների և աշխա... Լիբանանի հարավից փախստականների հոսք կա դեպի Ս... Ծիծեռնակաբերդի Հավերժության տաճարի և հուշասյա... Հիշենք, թե ինչպես են ՀՀ-ում հերթով «չեզոքացվե... Արմավիրի քաղաքապետարանի մոտ 66-ամյա տղամարդը ... Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարա... Էրիկ Էսրայիլյանը որպես համահիմնադիր միանում է... Հայաստանի զինվելը և Սահմանադրությունը սպառնալ... Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտան... Շուրջ երեք ամիս անձը պահվել է հոգեբուժական կա... Իսրայելը հայտարարել է Սիրիայի հարավում ՀԱՄԱՍ-... Իսրայելը պաշտոնապես հայտարարել է` «Հեզբոլլահի... Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համ... Պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ա... Կրեմլում Ռուսաստանի միջուկային դոկտրինի փոփոխ... Զարուհի Նախշքարյանը հարցում է կատարել ԲԴԽ՝ բա... Երևանի չորս շրջանում օդում փոշու պարունակությ... Օկուպացված Դադիվանքը Ադրբեջանն օգտագործում է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝խնամիական կապե... «Կերամա Մարացի»-ի համասեփականատերը՝ օրենքով գ... Կառավարությունը ուզում է ավտոշուկայի ոլորտում...
Օգանովսկու որդուն ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերից, ֆիզիկական ուժ կիրառել. փաստաբան Երեկ Սարյան փողոցում, առանց դատարանի որոշման, ոստիկանության ծառայողները կանգնեցրել և դիմակավորված անձանց օժանդակությամբ խուզարկել են Արցախի հերոս Սամվել Կարապետյանի որդու՝ Վալերի Կարապետյանի անձնական ավտոմեքենան, վերջինիս և ընկերոջը անհարկի պառկեցրել գետնին, կիրառել ֆիզիկական ուժ, քաշել մազերից, առանց որևէ հիմքի ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանման վայր, իսկ այսօր էլ հրաժարվել են այն վերադարձնել։ Այդ մասին իր ֆեսբուքյան Վիճակն իրականում ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել «Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ համարում տեղեկացրել էինք, թե ինչպիսի քաոս է տիրում հատկապես մայրաքաղաքի անձնագրային բաժիններում՝ կապված նույնականացման քարտերի համար առցանց հերթագրման համակարգի վերացման ու դրա արդյունքում «կենդանի հերթերի» գոյացման հետ: Նյութի հրապարակումից հետո ստացել ենք բազմաթիվ արձագանքներ, որոնց հիման վրա «Փաստի» լրագրողները լրացուցիչ շրջայց են կատարել՝ պարզ Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա
website by Sargssyan