1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Փաշինյանը պարտավոր է մաքուր էջից սկսել բանակցությունները. իր ձախողումները, կամ իր կողմից ընդունված որոշումները՝ չբարդելով նախորդների վրա

Ապրիլի 21-ին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ակտիվ քննարկվում են նախորդ տարի Մոսկվայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը ներկայացրած առաջարկությունները: Իսկ դրանք ենթադրում են փուլային կարգավորում:
Վերոնշյալ հայտարարությունը մեծ արձագանք գտավ ինչպես հայկական երկու պետություններում, այնպես էլ միջագային հարթակներում: Զարմանալիորեն, սակայն,վերը նշված հայտարարությանը չարձագանքեց ՀՀ ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Ինչեւէ, փաստ է, որ Արցախի բանակցային գործընթացի մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն աննախադեպ էր թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական առումով: Եւ թե ինչո՞վ է պայմանավորված ՀՀ վարչապետի լռությունը այս համատեքստումNewsMedia.am-ը այս եւ այլ հարցերի շուրջ, փորձեց զրուցել հայտնի քաղաքագետ, վերլուծաբան ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.

-Պարոն Փաշինյանը, ով պատեհ-անպատեհ առիթով լայվ է մտնում, զարմանալիորեն լռեց այն ժամանակ՝ երբ հասարակությունը սպասում էր վարչապետի արձագանքին: Փոխարենը մենք ականատես եղանք, որ պարոն Փաշինյանը նման կարեւորագույն հայտարարությանը՝ արձագանքում է իր հայտնի ֆեյքերով: Ավելին, այդ ֆեյքերի միջոցով, ամենավերջին լուտանքներն ու վիրավորանքները ուղղվեցին՝ ՌԴ արտգործնախարարի հասցեին: Ամենամեղմը, որը ես կարդացել եմ՝ դա Փաշինյանի բառապաշարին բնորոշ վիրավորանքներից էր. «Լավրովը ում շունն է՞, ո՞ր…»: Չնայած որ, ՌԴ-ում շատ քիչ են ուշադրություն դարձնում հայաստանյան, այսպես ասած ֆեյք հասարակության կարծիքին, քանի որ արհամարած ունեն, եւ շատ լավ գիտեն՝ թե ով է կանգնած այդ ամենի հետեւում:
Լավրովի հայտարարությանը արձագանքեցին միայն ԱԳՆ նախարարն ու իր խոսնակը՝ այդպես էլ հստակ չպատասխանելով այն հարցերին, որոնք հետաքրքրում են հայ հասարակությանը:
Այն դեպքում, երբ Լավրովը հայտարարում է, որ բանակցությունները ընթանում են համապատասխան փաստաթղթի շուրջ: Մինչդեռ մեզ մոտ բառախաղ է գնում, եւ այդ բառախաղի մեջ ներգրավված պաշտոնյանները՝ այդ թվում եւ ԱԳՆ նախարարը հայտարարում են, որ քննարկումներ չկան. ընդամենը հանդիպում է: Եթե պարոն Մնացականյանի համար դրանք ընդամենը հանդիպումներ են, ապա հայ հասարակությանը հետաքրքրում է, թե օրինակ ինքը՝ հունվարի 29-30-ին  տասնմեկ ժամ իր նշած հանդիման ժամանակ, Ադրբեջանի ԱԳՆ նախարարի հետ ի՞նչ էր խոսում, կամ քննարկում:
Պետք է նշեմ, որ ինձ համար ուղղակի անընդունելի է, երբ այսպիսի կարեւորագույն հարցին անդրադառնալիս՝ ինչպիսին  Արցախյան հարցն է, գործող իշխանությունները կրկին անցնում են դեմագոգիայի եւ կեղծ օրակարգի ձւավորմանը՝ փորձելով կրկին անդրադառնալ նախորդ իշխանություններին: Այն դեպքում, երբ բոլորս շատ լավ գիտենք, որ ՀՀ գործող իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ իրավասու են, եւ պարտավոր են բանակցությունները սկսել մաքուր էջից: Ոչ ոք նրանց չի պարտադրել՝ նախորդների օրոք տեղի ունեցած բանակցությունների շարունակությունը, իրենք իրենց վրա վերցնեն: Պարոն Փաշինյանը, որպես նոր ղեկավար իրավասու է, եւ պարտավոր է մաքուր էջից սկսել բանակցությունները՝ չփորձելով իր ձախողումները, կամ իր կողմից ընդունված որոշումները, բարդել նախորդների վրա: Հայ ժողովուրդը՝դա նրան երբեւէ չի ների:

-Պարոն Համբարյան, իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Դուք՝ Լավրովի հայտարարությունը, եւ այնտեղ տեղ գտած մտքերը:

-Ինձ, որպես ՀՀ քաղաքացի, հետաքրքրում է հետեւյալ հարցը. եթե պարոն Մնացականյանը ադրբեջանական կողմի հետ հանդիպումները, (որտեղ ներգրավված են նաեւ Մինսկի խմբի համանախագահները) համարում է ընդամենը հանդիպումներ, ապա ինձ հետաքրքրում է. այդ հանդիպումների ժամանակ հնչող կարծիքների մեջ՝ արդյո՞ք քննարկվում է արցախյան հիմնահարցի փուլային տարբերակը: Եթե դա այդպես է՝ ուրեմն դա հակահայկական, հակապետական քայլ է: Արցախյան հիմնահարցի լուծումը մեկն է. դու՝ ինձ, ես՝ քեզ, եւ վերջ: Բոլոր մնացած տարբերակները՝ անընդունելի են հայկական կողմի համար:
Հայաստանի եւ ոչ մի իշխանավոր՝ այդ թվում իր լեգիտիմության մասին շատ մեծ կարծիք ունեցող Նիկոլ Փաշինյանը, իրավասու չէ առանց հայության կարծիքը հաշվի առնելու՝ գնալ ինչ-որ քայլերի: Իսկ Լավրովին ֆեյքերի միջոցով լուտանքներ հասցնելու փոխարեն՝ լավ կլինի պարոն Փաշինյանը մտնի հերթական ուղիղ եթերը, եւ բացատրի, թե ՌԴ արտգործնախարար Լավրովը. ի՞նչ նկատի ուներ՝ իր պարզաբանումների մեջ:

-Պարոն Համբարյան, ամփոփելով զրույցը կցանկանայինք անդրադառնալ նաեւ ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական գործընթանցներին:Ըստ Ձեզ, ի՞նչ է կատարվում այսօր հայաստանյան ներքաղաքական կյանքում:

-Պարոն Փաշինյանը եւ իր թիմը,  ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղեն բարդագույն խնդիրներից, որոնք ծառացել են եւ ապագայում էլ ծառանալու են հասարակության առաջ:

Դա սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումն է: Կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրերից, երբ ՀՀ-ում արտակարգ դրություն  հայտարարվեց, պարոն Փաշինյանը կրկին խրոխտ հայտարարություններ արեց, որ մենք ունենալու ենք տնտեսական աճ, եւ այլն: Բայց երեկ՝ կառավարության նիստում պարզ դարձավ, որ բյուջեն վերանայվում է, իսկ նախնական տվյալներով՝ տնտեսական հետընթացը կազմելու է երեք տոկոս:
Իհարկե ,  ես շատ ուրախ կլինեմ, որ իրականում դա  երեք տոկոս լինի, որովհետեւ ըստ իս, այդ թիվը  ֆանտաստիկայի ժանրից է: Ես համարում եմ, որ տնտեսությունը ավելի մեծ անկումներ է ունենալու:

Քաղաքական առումով պետք է նշեմ, որ իրավիճակը կրկին լարված է, եւ այդ լարվածությունը եւս կապված է գործող իշխանությունների քայլերի հետ: Լինի դա նույն Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը, որը թունավորում է ոչ միայն երկրի ներքաղաքական իրավիճակը, այլ նաեւ հայ-ռուսական հարաբերությունները: Անկախ նրանից՝ ուզում են իշխանությունները, եւ նրանց երկրպագուները ընդունել դա որպես իրողություն,  թե ոչ: Փաստը՝ մնում է փաստ:

Վերջացրած հետհեղափոխական շրջանի քայլերի իրականացմամբ, որի միջոցով իշխանությունները կրկին փորձում են հասարակության ուշադրությունը շեղել կարեւորագույն խնդիրներից:
Թեեւ հասարակությանը՝ այդ քալերը գրեթե այլեւս չեն հետաքրքրում:

 

ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ 

 

 

NewsMedia.am 

Լուրեր  Հայաստանից եւ աշխարհից 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan