1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Լրագրողներս ամեն օր հայտնվում ենք. հիվանդ, անդաստիարակ մարդկանց հայհոյանքների, ու վիրավորանքների թիրախում». ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՆԻՍՏԸ՝ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է…

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր) շարունակվում է լրագրող Թագուհի Ասլանյանի կողմից ներկայացված հայցի քննությունը` ընդդեմ ՀՀ հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի` վիրավորանք հասցնելու համար հրապարակային ներողություն խնդրելու պահանջի մասով: Այսօր պետք է տեղի ունենար հերթական դատական նիստը, սակայն, ինչպես տեղեկացրեց մեր գործընկերը, այն հետաձգվել Է:
Իսկ դատական նիստի հետաձգման պատճառների, արդարադատություն իրականացնող մարմնի կողմից սպասվող ակնկալիքների շուրջ, Newsmedia.am-ը զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆԻ հետ:

-Թագուհի, հերթական դատական նիստն այսօր հետաձգվեց՝ ինչո՞ւ: Հետաքրքիր է նաեւ իմանալ, թե ի՞նչ ակնկալիքներ ունեք ՝ դատական գործի վերջնարդյունքի հետ կապված:

-Այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 14:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր) նախատեսված էր իմ կողմից ՀՀ հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի դեմ ներկայացված հայցի քննության շարունակությունը` վիրավորանք հասցնելու համար հրապարակային ներողություն խնդրելու պահանջի մասին: Սա երկրորդ նիստն է, որը մեկ անգամ արդեն հետաձգվել էր՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար հայտարարված համավարակի և արտակարգ դրության պատճառով: Բայց այսօր էլ ընդամենը մեկ ժամ առաջ, Սաֆարյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նիստը հետաձգելու համար՝ պատճառաբանելով, թե դատարանում իր շահերը ներկայացնող փաստաբանը հիվանդ է. ուստի պատճառը հարգելի է: Չնայած որևէ ապացույց և հիմք չէր ներկայացվել՝ հիվանդության հավաստիության մասին:

Դատարանում, իմ ներկահացուցիչ փաստաբան Լուսինե Վիրաբյանն այն հիմքով, որ հիվանդությունը հավաստող որևէ փաստաթուղթ չէր կցվել միջնորդությանը, դատավորին խնդրեց այնուամենայնիվ դատական նիստը շարունակել, քանի որ (նախորդ անգամ էլ հետաձգելով) դատական գործընթացը պարբերաբար ձգձգվում է: Այնուհանդերձ, գործը քննող դատավոր Զարուհի Նախշքարյանը բավարարեց միջնորդությունը՝ նկատի ունենալով կորոնավիրուսով պայմանավորված վիճակը հանրապետությունում, և դատարան ներկայացնողների առողջության ապահովումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ պատասխանողն առաջին անգամ է, որ չի նեկայանում դատական նիստին: Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 2-ին:

Ինչ վերաբերում է սպասելիքներին, ապա ես նախ եւ առաջ վստահում եմ իմ փաստաբանի պրոֆեսիոնալիզմին և սրտացավությանը՝ արդարությունը վերականգնելու հարցում: Քանի որ Ստյոպա Սաֆարյանի կողմից՝ իմ անձին վիրավորանք հասցնելու հանգամանքը վրդովվեցրել էր փաստաբան, փաստաբանների պալատի անդամ Լուսինե Վիրաբյանին, ով անձամբ ինձ հետ կապ հաստատեց , եւ պատրաստակամություն հայտնեց՝ անշահախնդրորեն իմ շահերը ներկայացնել դատարանում: Նրա շնորհիվ է, որ դատական գործընթաց է սկսվել, ինչի համար ես երախտապարտ եմ իմ փաստաբանին:

Վստահում եմ նաև գործը քննող դատավոր տիկին Նախշքարյանին, դատական համակարգի հետ երբևէ առնչված ծանոթներից, տարբեր փաստաբաններից՝ նրա անաչառության, անկողմնակալության, և անկաշառության մասին միայն դրական գնահատականներ եմ լսել, և հույս ունեմ, որ արդարադատություն կլինի:

Այս գործն ինձ համար կարևոր է այն առումով, որ կարող է շատ լավ նախադեպ դառնալ՝ ատելության խոսքը, վիրավորանք հացնելը, հայհոյախոսությունը պատժելու և դրանով իսկ կանխարգելման գործիք դառնալու առումով: Յուրաքանչյուր մեկը, ով չի կարողանում մանկուց հոգում կուտակված իր ցավերն ու բարդույթները զսպել, ով փորձում է այլոց նսեմացնելու, դիտավորյալ վիրավորելու, անամոթ հայհոյանքներ հասցնելու միջոցով ինքնահաստատվել, ով զազրախոսություններից, հայհոյելուց գերագույն հաճույք է ստանում, կվախենա իր ներսում եղած մաղձը հանրայնացնել: Եւ քանի որ դաստիարակությունն ու պատասխանատվության զգացումը նրանց համար զսպող գործոններ չեն, ուստի դատական գործընթացն ու մեծ փոխհատուցումը՝ գոնե այսուհետ զսպող գործիքի դերում կլինեն:

Իսկ մենք՝ լրագրողներս, կապ չունի որ դաշտոմ ենք աշխատում. ամեն օր հայտնվում ենք հիվանդ, անդաստիարակ մարդկանց թիրախում, նրանց հայհոյանքների, վիրավորանքների թիրախում: Ես չեմ խոսում կեղծ օգտատերերի մասին, որոնց ևս պատժելու գործիքակազմ է պետք ստեղծել:

Գիտեք, այս դատական գործընթացի մեջ ներգրավվելու իմ նպատակը ավելի ընդհանրական է, քան անձնական՝ նման երևույթների դեմ պայքարը, նման երևույթներին մեր հասարակությունից արմատախիլ անելը: Ստյոպա Սաֆարյանի օրինակով՝ յուրքանաչյուրը պետք է իմանա, որ իր համար անմեղ թվացող վիրավորնանքը, ինչպես որ նախորդ դատական նիստի ժամանակ փորձում էին ներկայացնել Սաֆարյանն ու իր փաստաբանը, անպատիժ չեն մնալու, և որ ինքը չի կարողանալու ազատորեն ինքնահաստատվել՝ հայհոյախոսություններով զրպարտություններով, մարդկանց սևացնելու, վարկաբեկելու ու մոլորեցնելու ճանապարհով:

Եւ որ չի կարողանալու իր բարոյազրկությամբ հանրությանը, եւ մյուսներին ևս՝ ներքաշելու իր կեղտոտ խաղերի մեջ: Շատ կարևոր է նաև, որ նման մարդկանց թիրախում հայտնված մարդիկ՝ կլինեն կանայք, տղամարդիկ, երեխաներ, հանրային, ոչ հանրային դեմքեր, հավատան, որ դատարան դիմելու դեպքում կարող են վերականգնել իրենց վիրավորված արժանապատվությունը, եւ փրկել իրենց վարկաբեկված անունը: Եվ այս առումով նաև, կարևորում եմ փաստաբանական ծառայությունների մատչելիությունն այն մարդկանց համար, ովքեր այդքան վճարունակ չեն, որպեսզի իրենց համար որակյալ պաշտպանություն ապահովեն:
Ցավոք, Ստյոպա Սաֆարյանի օրինակով պետք է արձանագրեմ, որ այսօրվա իշխանությունները, որ միայն տրամադրված ու պատրաստակամ չեն պայքարելու, գործիքակազմ ստեղծելու՝ ատելության, հայհոյախոսության դեմ, այլև հայհոյողներին, հատկապես կանանց կեղտոտ բառապաշարով վիրավորողներին՝ խրախուսում ու ոգևորում են՝ պաշտոններ տալով: Մասնավորապես՝ Սաֆարյանը ՀԽ նախագահ նշանակվեց այն ժամանակ, երբ իր դեմ վիրավորանքի և զրպարտության հիմքով դատարակում երկու հայց կար ներկայացված, եւ վարույթ ընդունված:

-Թագուհի, հնարավոր համարում ե՞ք, որ ի վերջո Ստյոպա Սաֆարյանը կզղջա իր արտահայտությունների համար, եւ ներողություն խնդրի:

-Ստյոպա Սաֆարյանը այսքան ժամանակ երբևէ չի եղել, որ զղջա տարբեր հայտնի և անհայտ կանանց վիրավորելու համար: Ավելին, դատական առաջին նիստի ժամանակ, նա խոստովանեց. որ եթե երկրորդ անգամ առիթ լիներ, նա նույն ձևով կանվանարկեր ինձ և նույն արտահայտությունները կկրկներ, որոնց համար նա այսօր հայտնվել է դատարանում: Այնպես որ, ես դեռ անգամ կասկածում եմ, որ դատարանի որոշումից հետո անգամ, նա որոշումը կկատարի: Իսկ մենք արդեն արատավոր և շատ վտանգավոր նախադեպ ունենք, երբ պաշտոնյան հրապարակավ հայտարարում է, որ չի պարտաստվում կատարել դատարանի իրավական ուժի մեջ մտած որոշումը, և ներողություն խնդրել:

Պատկերացնում ե՞ք. պաշտոնյան խրախուսում է, որպեսզի ՀՀ բոլոր քաղաքացիները հրաժարվեն կատարել դատարանների իրավական ուժի մեջ մտած որոշումներն ու վճիռները: Եվ որևէ մեկը, ՀՀ իշխանություններից չի հակադարձում. ուրեմն մենք ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ: Ստացվում է, որ իշխանությունները խոսում են դատարանների կոռումպացված լինելու մասին, մինչդեռ իրենք են ամենաթողություն քարոզում: Եվ այսպես մենք գնում ենք իրավական պետություն կառուցելու ճանապարհո՞վ, հարց է… Բայց չշտապենք. ես միայն փաստեր ներկայացրեցի, իսկ դատական գործընթացը նոր է սկսվել, հետևենք զարգացումներին:Շնորհակալ եմ նաև Ձեր լրատվամիջոցին, այս թեման ուշադրության կենտրոնում պահելու համար:

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan