Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված

NewsMedia.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ ոստիկանության համակարգում կադրային լուրջ, եւ անսպասելի փոփոխություններ են սպասվում:Համակարգը լքելու են այնպիսինները, ովքեր տարիներ շարունակ հազար ու մի թելերով կապված են եղել նախկին ուժային կառույցի ղեկավարների ու նրանց ստեղծած «գվարդիայի» հետ: Ըստ նույն լուրերի, արվելու է հնարավորը՝ ոստիկանության համակարգը հնարավորինս պրոֆեսիոնալներով ու բանիմաց կադրերով համալրելու համար:
ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ասում են լուրջ է տրամադրված. ուժային համակարգում իրական բարեփոխումներ իրականացնելու, եւ համակարգը արատավոր բարքերից ու ֆիգուրներից մաքրելու համար: