1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանում. ծնկներիցս ներքեւ՝ չեմ զգում. գումարած դրան ողնաշարիս վրա գրիժա ունեմ, որից մեկը կպել է ներվիս, գոտկատեղս ահավոր ցավերի մեջ է»

«Ես ունեմ մի խնդրանք ու ցանկություն՝ բուժվել ու նորից աշխատել». Գեղամ Հակոբյան


Արարատի մարզի Այնթապ համայնքում է բնակվում 59-ամյա Գեղամ Հակոբյանը: Նա եղել է կահույքագործ, քանդակագործ: Երկար տարիներ աշխատել է իր սիրելի մասնագիտություններով:

Ինչպես ինքն է նշում իր խոսքում. կարողացել է ընտանիքը՝ ծնողներին, պահել ինչպես հարկն է. օգնել մարդկանց: Սակայն 2011 թվականը նրա համար ճակատագրական էր: Ձմռանը ոտքերը ցրտահարվեցին, որից առաջացած բարդությունների պատճառով, բժիշկները ստիպված եղան անդամահատել երկու ոտքերն էլ: Նրան խնամում են թաղամասի բնակիչները. հիմնականում՝ երիտասարդ տղաները: Օրը մի քանի անգամ հարևանները Գեղամ Հակոբյանին հասցնում են սնունդ, թեյ…Սիրով ու երախտագիտությամբ է խոսում բոլոր նրանց մասին, ովքեր իր համար թեկուզև փոքր բարություն են գործում: Բայց այդուհանդերձ, միայն մի ցանկություն ունի՝ բուժվել և աշխատել, սեփական ապրուստն իր ձեռքով վաստակել:

Երկու ոտքից անդամահատված Գառնիկ Հակոբյանը պետական ուշադրության կարիք ունի  (տեսանյութ)

Գեղամ Հակոբյանը NewsMedia.am-ին տված հարցազրույցում այսպես է պատմել իր կյանքի ծանր շրջափուլի մասին.

-2011 դեկտեմբերի 4-5-ին ոտքերս թեթևակի ցրտահարվեցին: Գնացի գյուղի բժշկուհու մոտ: Նա ասեց. «Տաք պահիր, կանցնի»: Եկա, ոտքերս դրեցի եռման ջրի մեջ: Երեք օր հետո փուչիկներ տվեց: Ինձ ուղարկեցին «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» : Հետազոտեցին, որից հետո ուզում էին ոտքերս անդամահատել, ես չէի թողնում: Հետո միկրոխիրուրգի հրավիրեցին, որ վիրահատեն: Եղբորս զգուշացնում էին, որ եթե վիրահատություն չանեն, հնարավոր է անկանխատեսելի բարդություններ սկսվեն՝ կայծակնային գանգրենա: Միկրոխիրուրգն ասաց . «Կբուժեմ, բայց մեկ տարի կպառկի հիվանդանոց»:

Դեկտեմբերի 20-ին ինձ վիրահատեցին. ոտքերս անդամահատեցին: Երբ հիվանդանոցից դուրս գրվեցի, սկսեցի պրոթեզներով քայլել: Սակայն հետո պարզվեց, որ վիրահատական սխալ է եղել, որի պատճառով բարդություններ էին առաջացել. գնացի բժիշկ, օրթոպեդ-վնասվածքաբան Արմեն Չարչյանի մոտ: Լսեց իմ ամբողջ պատմությունը և ասաց. ինչու՞ են ոտքերդ անդամահատել: Գայիր ինձ մոտ, ես քեզ կբուժեի:
Ոտքերս սկսել էին բորբոքվել: Շուրջ ութ ամիս եղել եմ անկողնային, չէի կարողանում վեր կենալ ու քայլել: 2016 թվականի փետրվարին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ՝ Անոթային վիրաբուժության բաժանմունքում վիրահատվեցի երկրորդ անգամ. ոտքերս այս անգամ անդամահատեցին ազդրերից: Անոթային վիրաբույժ Ալեքսանդր Կրասնիկովն ասաց, որ ինձ կհետևի: Մեր երկրի լավագույն բժիշկներից է:

Սակայն Գեղամ Հակոբյանի կյանքի դժվարություններն այսքանով չեն ավարտվում: Ինչպես ներկայացնում է մեր զրուցակիցը՝ 2018-ին արդեն ոտքերի վիրահատված տեղից տրոմբ առաջացավ: Օրեր շարունակ ջերմություն է ունեցել: Պառկել է Հանրապետական հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում: Այնտեղ կասկածել են, թե թոքերի վրա ինչ-որ նորագոյացություն կա:

Դարձյալ հետազոտություն անցնելուց հետո, Գեղամ Հակոբյանին հայտնում են, որ ունի ողնաշարի խնդիր . երեք գրիժա, ունի ցավեր ծնկներից վար, ազդրերի հետին մակերեսներին և շագանակագեղձի պրոյեկցիայով: Ցավերի պատճառով դժվարանում է կրել պրոթեզներ և քայլել։Սա է եղել նրան տրված բժշկական եզրակացությունը: Եվ առաջարկվել է անհապաղ սկսել բուժումները: Նա առավոտյան արթնանում է , խմում ցավազրկող դեղեը: Բայց դա բավարար չէ: Ու ինչպես նշում է մեր զրուցակիցը.

-Ստանում եմ ընդամենը 45000 դրամ թոշակ: Շատ ժամանակ լույսի ու գազի համար վճարելուն էլ չի բավականացնում: Ինձ օգնում են մեր գյուղի բնակիչները: Օգնում են գյուղապետարանից:
Գյուղապետն ու իր եղբայրը՝ Կարեն և Սարգիս Սարգսյանները ամեն պահի աջակցում են նաև գումարով: Լավ մարդիկ են նրանք: Բայց լուրջ բուժում ստանալու համար՝ մեծ գումար է հարկավոր: Նման հնարավորություն չունեմ: Շնորհակալ եմ բոլորից: Բայց ես ուզում եմ բուժվել ու աշխատել, իմ ապրուստը սեփական ձեռքով վաստակել: Օգնեք՝ բուժվեմ,ես վաստակեմ…
Մեր հայրենակիցը՝ Գեղամ Հակոբյանը իրականում տեւական ժամանակ է, ինչ հայտնվել է ծայրահեղ դժվարին պայմաններում: Ապրում է եղբոր տանը: Բայց իր կեցավայրում չկան տարրական կենցաղային պայմանները: Տունը խարխուլ է, խոնավ , ջեռուցման հնարավորություն նույնպես չունի : Եվ այս պայմաններում էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացին միայնակ դիմադրում է իր ցավերին:


Մեր զրուցակիցը նշեց նաեւ.

«ժամանակին ես  մասնակցել եմ նաեւ  նաև «Կիսաբաց Լուսամուտներ» հաղորդաշարին, որտեղ լուսաբանվել են բոլոր խնդիրները: Սակայն էնտեղից էլ՝ մինչ օրս  որեւէ տեսակի օգնություն չեմ ստացել»:


Այժմ էլ նա սրտնեղվում է, որ.

-Որտեղ դիմում եմ, ինձ չեն ընդունում. չեն կարողանում իմ խնդրով լիարժեք զբաղվել, քանի որ պետպատվերով եմ՝ որպես հաշմանդամ: Ասում են՝ գումար չկա: Բայց ցավերս գնալով ավելի անտանելի են դառնում: Չեք պատկերացնի ինչ վիճակ է. խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանում: Ծնկներիցս ներքեւ՝ չեմ զգում. գումարած դրան ողնաշարիս վրա գրիժա ունեմ, որից մեկը կպել է ներվիս, գոտկատեղս ահավոր ցավերի մեջ է:
Առավոտ քնից արթանալ չեմ կարողանում` ցավերը անտանելի են, գոտկատեղից ներքեւ չեմ զգում.չեմ կարողանում անկողնուցս վեր կենամ: Ես ոչինչ չեմ ուզում. ուզում եմ միայն բուժվեմ, հագնեմ պրոթեզներս ու գնամ աշխատեմ:
Ի դեպ, անցյալ տարի Գեղամ Հակոբյանը դիմել է նաև «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Իր բնորոշմամբ՝ գոհ է մնացել բժշկուհի, նեյրոխիրուրգ Կարինե Վլադիմիրովնայից.

-Նա ինձ ասաց. «Գեղամ ջան, ես քեզ կբուժեմ: Մինչև չբուժեմ, դուրս չեմ գրի հիվանդանոցից»:
Բոլոր անհրաժեշտ անալիզները վերցնելուց հետո, Կարինե Վլադիմիրովնան սկսեց ինձ բուժել: Բայց բուժումս կիսատ մնաց, որովհետև կորոնավիրուսի հետ կապված սկսվել էր կարանտինի շրջանը:Հիմա նույն ծանր վիճակում եմ: Արդեն սրտիս աշխատանքն էլ է արագ խփում…Արդեն հիասթափել եմ:
Գեղամ Հակոբյանի հետ զրույցի ժամանակ իմացանք, որ նա անգամ նստասայլակ չունի՝ տեղաշարժվելու համար: Ու չի էլ ուզում ունենալ: Նրա ցանկությունը մեկն է՝ բուժվել ու աշխատել: Նա իր երախտագիտությունը հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր իր կողքին են եղել:
«Ես Աստծուն հավատում եմ, հոգիս նրա ձեռքում է… Ես էս վիճակով էլի կաշխատեմ ու պարապ չեմ մնա», -ասում է նա:

NewsMedia.am | Լուրեր Հայաստանից և աշխարհից

Հուսանք որ , կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն Գեղամ Հակոբյանին՝ իրականացնելու նրա նորից աշխատելու և շրջապատին օգտակար լինելու նպատակը: Հայաստանը բոլորիս երկիրն է: Եվ այսպիսի մարդիկ պետք է իրացնեն բուժվելու , աշխատելու և հասարակության մեջ ինտեգրվելու իրենց իրավունքները: Նրանք մարդիկ են, ովքեր ժամանակին աշխատել են և մեր երկրի համար բարիք են ստեղծել:

Եւ հուսանք, պետություն ասվածը նույնպես՝դեմքով կշրջվի դեպի իր երկրի քաղաքացին, ով այսօր կանգնած է օրհասական իրավիճակի առաջ: 

Վիրահատությունից հետո շորը հրեցի ու տեսա, որ ոտքերս չկան…». սարսափելի  պայմաններում գտնվող Գառնիկը չի դիմանում սուր ցավերին /տեսանյութ ...

 

Հ.Գ. Գեղամ Հակոբյանին աջակցելու համար ընթերցողները կարող են անմիջապես կապվել մեր հայրենակցի հետ, հետևյալ տվյալներով

 

Հասցե՝ Արարատի մարզ, գյուղ Այնթափ,

9 փողոց, 30 տուն


Հեռ. 095323698
Vatsap՝ 95323698 ,
vayber +37495323698


Ֆեյսբուք սոց. ցանց՝ https://www.facebook.com/gexam.hakobyan.311/

 

Պատրաստեց՝ Հասմիկ Պողոսյանը

 

NewsMedia.am

Լուրեր  Հայաստանից եւ Աշխարհից 

Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ... Սամվել Ալեքսանյանը նոր մոլ է կառուցում․ նախագ... Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական վարույթով ... Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստա... Ադրբեջանցիները վшնդալիզմի են ենթարկել օկուպաց... Իշխանության ներկայացուցիչներ ու համակիրներ, Ն... Աղմկահարույց քրգործերով հայտնի Սիլվա Համբարձո... Մալխաս Ամոյանը նոմինացվել է Ըմբշամարտի միջազգ... Երևանում. հնչել են կրակոցներ. կա վիրավոր Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել և... Հայաստանի իշխանություններ, հեռո՛ւ մնացեք եկեղ... Խորհրդանշական է, որ ունենք ուղիղ Տասը տիրադավ... Թրամփը հայտարարել է, թե Զելենսկին չի կարդացել... ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan