Ով եւ ինչու է ծեծի ենթարկել Արագածոտնի մարզպետի օգնականին. Բացառիկ մանրամասներ Հացաշենում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Ով եւ ինչու է ծեծի ենթարկել Արագածոտնի մարզպետի օգնականին. Բացառիկ մանրամասներ Հացաշենում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Նախօրեին մամուլում տեղեկություն տարածվեց, ըստ որի մեջբերում ենք. «Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզպետարանի մի խումբ աշխատակիցների ուղեկցությամբ, այսօր այցելել է Թալինի շրջանի Հացաշեն գյուղ՝ Փաշինյանի օգտին քարոզչություն անելու, սակայն ծեծի է ենթարկվել գյուղացիների կողմից՝ «դավաճան Նիկոլի» քարոզն անելու համար: Ծեծկռտուքին միջամտել է ոստիկանությունը»:
Newsmedia.am-ին հայտնի է դարձել միջադեպի հետ կապված որոշ մանրամասներ: Մասնավորապես, Թալինում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն, իրականում ծեծի է ենթարկվել ոչ թե մարզպետը, այլ նրա օգնականը: Մարզպետը եղել է միջադեպին ներկա, բայց ոչ գործող անձը: Ըստ նույն լուրերի, մարզպետը իր օգնականի եւ մի քանի թիմակիցների հետ Հացաշեն համայնք է այցելել քարոզարշավի շրջանակներում: Սակայն, այստեղ նրանց, մեղմ ասած, լավ ընդունելության չեն արժանացրել, մեղադրել են «հողատուին» աջակցելու եւ սատարելու մեջ: Սկսվել է վեճ, որի ընթացքում Հացաշենի դպրոցի տնօրենի, (ով ի դեպ, Թալին քաղաքի քաղաքապետ Սարգիս Արամյանի քույրն է) ամուսինը եւ որդին (ըստ պտտվող լուրերի)ոտքով հարվածել են մարզպետի օգնականին, վերջինս ընկել է գետնին, սկսվել է խառնաշփոթ, որին միջամտել են իրավապահները: