1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Աստված չանի պատերազմ լինի, տես ախպերդ ազերիներին ինչ մորթ ա անելու». Զոհվելուց ժամեր առաջ նախագահի հետ է եղել Արցախի հերոսի վերջին զրույցը

«Իրավունքը» շարունակում է անդրադառնալ արցախյան գոյամարտին և նրա հերոս մասնակիցներին, այն քաջերին, ովքեր չվախեցան կռվել ու անմահանալ, անմահանալ ու ապրել հանուն հայրենիքի:

Այսօրվա մեր հերոսը Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Արթուր Աղասյանն է,  ում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հետմահու շնորհվել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհվել։ Կապիտան Արթուր Աղասյանը Արցախի պաշտպանության բանակի N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի հրամանատարն էր։ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը նրան շնորհվել է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար։ «Պատերազմի ժամանակ 6-րդ պաշտպանական շրջանի ամենադժվար հենակետի պաշտպանությունը հենց Արթուրի վաշտին էր վստահված: Պարբերաբար խոսում էի նրա հետ։ Արթուրի կատարած բացառիկ սխրագործությունները գնահատելու և նրան Արցախի հերոսի բարձրագույն կոչման արժանացնելու որոշումս դեռ չէի ստորագրել, երբ կապն ընդհատվեց… »,- նշված է նախագահի գրառման մեջ։

Հերոսի մարմինը հայտնաբերվել է պատերազմից ինը ամիս անց, ինչպես նրա ընկերն է ասում. «Հայտնաբերել են նստած վիճակում` իր դիրքում»
Ինչպիսին՞ն էր Արթուրը պատերազմից դուրս, ինչպիսի՞ ընկեր էր ու ի՞նչ հայրենասիրական կարճ, բայց բովանդակալից անցյալ ունի, ո՞ւմ հետ է զոհվելուց ժամեր առաջ վերջին անգամ զրուցել, ի՞նչպես է արձագանքել, երբ ԱՀ նախագահը նրան հեռախոսով հայտնել է. «Արթուր, դու հերոս ես, քո արածը հերոսություն է»:

Այս հարցերի շուրջ էլ զրուցեցինք Արթուրի դաշնակցական ընկեր Նվեր Դադամյանի հետ: Մեր զրուցակցի խոսքով.

-Արթուրը փոքրամարմին, բայց մեծ ոգով ու հերոսական կերպարով երիտասարդ էր: Արթուր ապրիլյան պատերազմի բովով անցած և ողջ մնացած հերոսներից էր: Ծնվել է 1997 թ.-ի ապրիլի 7-ին, Արցախի Մարտունի քաղաքում, հաճախել է Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 1 դպրոցը:  Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի ճանապարհային երթևեկության կազմակերպում բաժինը: Մանկուց մեծանալով պատերազմի ձայների տակ ու դրանից բխող հետևանքները կրելով՝ (ցուրտ ու մութ տարիներ, կտրոնով հաց, հակառակորդի կողմից պարպերաբար կրակոցներ, սահմանից եկող ուրախ ու տխուր լուրեր) չէր կարող ուսումը շարունակել ու չգնալ նաև իր պարտքը կատարելու հայրենիքին: Արթուր բանակ էր զորակոչվել է 2015 թ.-ի հուլիսի 27-ին, Արցախ՝ Մատաղիս, ապա 5 ամիս անց՝ դեկտեմբերի 27-ին տեղափովել է Թալիշ, որպես ջոկի հրամանատար: Ծառայել է շատ լավ, արժանավայել, եղել է համարձակ, զենքին գերազանց տիրապետող: Եվ 9 ամիս անց՝ մայիսի 4-ին ստացել է լեյտենանտի կոչում: Մեր հերոսն այնպիսի ծառայող ու հրամանատար է եղել, որ նրա մարտական ամեն մի հրաման սիրով է կատարել ցանկացած զինծառայող: Երբ չարանենգ թշնամին փորձեց իր ոտնձգությունները 2016 թ.-ի ապրիլին՝ ըմբշամարտի փոխչեմպիոն Արթուրը արդեն 8 ամսվա ծառյող էր ու ոչ ոք չէր մտածում, որ փոխչեմպիոնից նա պիտի վերափոխվի իսկական հերոսի: 

2016 թ.-ին ապրիլի 7-ին լրանալու էր նրա 19 ամյակը: Ապրիլի 1-ի գիշեր, լույս 2-ի առավոտ հակառակորդը սկսել էր իր վայրագ գործողությունները: Դիրքերում նրա երրորդ հերթափոխն էր: Թալիշում՝ այն մարտական հենակետում, որտեղ դիրքի ավագը նա էր, ամեն բան այնքան հանկարծակի է սկսվել, որ սկզբում ոչ ոք չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Սակայն կարողացել են շատ արագ կողմնորոշվել, հասկանալ իրողությունը և հակագրոհ հասցնել:

Նույն կորպ անձնազոհ կռվել է նաեւ այս պատերազմում, մինչեւ վերջին շունչը չի լքել մարտական դիրքը, ծառայակից ընկերներին: Արթուրին բնութագրելու համար բառերը շատ քիչ են, նրա հայրենասիրության, խիզախության ու անկոտրում ոգու տեր տղաներ` շատ չէ, եթե մի հարյուր հոգի էլ ունենին, այսօր այս վիճակում չէինք լինի: Արթուրը հակառակորդի 30 հոգանոց «Յաշմա» հատուկ դաժանություն ունեցող ջոկատայինների դիվերսիոն խմբին է հետ մղել:

Արթուրը հերոս էր ծնված օրվանից:  Արթուրը հայոց պատմության հերոսական էջերում կմնա վառ օրինակ, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը, ինչպես պետք է պայքարել հայրենիքի ազատության համար, ինչպես պետք է պաշտպանել հայրենիքը:

-Նվեր, ես գիտեմ, որ քո եւ Արթուրի տարիքային տարբերությունը բավական մեծ է, ի՞նչպես ստացվեց Ձեր ընկերությունը:

-Մեր ընկերության համար հիմք հանդիսացավ մեր կուսակցությունը ես էլ եմ դաշնակցական, Արթուրն էլ: Արթուրը եզակի հայրենասեր դաշնակցական էր, Արթուրը ուրիշ էր, Արթուրը մեզ համար հերոս էր միշտ: Շատ դժվար է Արթուրին ներկայացնել բառերով, մեծ ընկերական շրջապատ ուներ, ոչնչից չէր վախենում, ոսկի տղա էր, իրական հերոս:

Հիշում եմ բանակ գնալուց կատակով ասեցի. «Արթուր, նայի շարքում չկորես հա»: Էսօրվա պես հիշում եմ պատասխանը, ասեց. «Նվեր, տես ինչեր եմ անելու ախպեր, փոքր-մոքր մարմնիս մի նայի, Աստված չանի պատերազմ լինի, տես ախպերդ ազերիներին ինչ մորթ ա անելու»: Էդպես արեց, Արթուրը իր իրական հերոս լինելու փաստը ապացուցեց ապրիլյան պատերազմի ժամանակ, ու պատահական չէր, որ սերժանտից դարձավ լեյտենանտ: Նորից եմ կրկնում, եթե Արթուրի նման մի 50-100 տղա լիներ, էս կռիվը սենց չէր լինի: Արթուրը պատերազմի ժամանակ վճռորոշ հաղթանակներ է գրանցել, այն փաստը միայն, որ նախագահը զանգում էր անձամբ իրեն ու հետաքրքրվում, թե ինչ վիճակ է` արդեն շատ բան է խոսում:

-Ո՞ւմ հետ է վերջին անգամ խոսել Արթուրը:

-Պատերազմի ժամանակ նրա հետ կապ հաստատել գրեթե անհնար էր, զոհվել է պատերազմի ամենաթեժ օրերին: Նախագահի հետ է եղել վերջին զրույցը` զոհվելուց ժամեր առաջ:  Ինքը երբեք ոչ մի դժվարության մասին չէր խոսում ոչ ծնողների հետ, ոչ ընկերների: Արթուրը միշտ կարողանում էր սառը դատողության շնորհիվ իրավիճակին համարժեք լուծումներ տալ:

 

մանրամասն՝Iravunk.com-ում:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan