1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ալլահշուքյուր Փաշազադեի արձագանքը այն չէր, ինչ մենք ակնկալում էինք. Արցախի թեմի առաջնորդը փակագծեր է բացում Մոսկովյան հանդիպումից

«Արցախցուն այսօր մտահոգող միակ ու ամենակարեւոր խնդիրը մեկն է, որն է լինելու Արցախի ապագնան, երբ է Արցախին կարգավիճակ տրվելու: Արցախցու վաղվա օրը կախված է բանակցային գործընթացներից: Եթե մեր պետական այրերը ճիշտ քաղաքականություն չվարեն վաղ թե ուշ մենք կորցնելու ենք Արցախը, որովհետեւ չես կարող մարդուն փակ վարագույրի տակ անընդհատ պահել: Ես Ձեզ ավելին ասեմ, եթե Արցախում ՌԴ խաղաղապահները չլինեին, ապա հայերին այստեղ չէին թողնի մնալ: Ոչ թե հայը չի ցանկանա մնալ, այլ պարզապես չեն թողնի Արցախը առանց խաղաղապահների»,- «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով պատերազմից մեկ տարի անց Արցախում առկա իրավիճակին, ասաց Արցախի Թեմի Առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ընդգծելով.

-Բայց սա դեռ ոչինչ չի նշանակում, Արցախին կարգավիճակ է պետք, եթե կարգավիճակ չտրվի, ապա Արցախը կդատարկվի: Ցանկացած արտաքին քաղաքական ձախողում նպաստելու Արցախի հայաթափմանը:

-Սրբազան, կմնանրամասնե՞ք  Մոսկվա կատարած այցի մանրամասները:

-Հայաստանի Վեհափառի ու Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի միջև եկեղեցիների առնչությամբ տարբեր քննարկումներ եղել են, այդ թվում՝ Դադիվանքի։ Պատրիարքին ենք ներկայացրել  խնդիրը, Վեհափառ հայրապետի կողմից բարձրացրած խնդիրների մեջ էլ է այդ հարցը շոշափվել։ Անշուշտ, միանգամից մենք պատասխան չենք ակնկալում։  Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպմանը նույնպես խնդրի մասին բարձրաձայնվել է, խոսվել է նաեւ գերիների վերադարձի խնդրի մասին։ Դե այնտեղ պատասխաններ չեն հնչում, կարծիքներ են հնչում, և որ հարցերում դժվարություններ են լինում, անդրադառնում են, սակայն դժվարանում են պատասխաններ տալ։ Ամեն դեպքում, իրենց ասել ենք, որպեսզի հնարավորություն ընձեռվի անխափան մեր ուխտավորներն այցելեն հայկական պատմամշակութային վանքեր ու եկեղեցիներ։ Այսինքն՝ նման հանդիպումների ժամանակ հարց ու պատասխան չէ, որ հարցը բարձրացնես, իրենք ասեն՝ այո կամ ոչ։ Հարցը բարձրացվում է, որը հետագայում կդրվի քննարկման:

-Սրբազան, իսկ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի մոտ պատրաստակամություն նկատեցի՞ք:

-Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի արձագանքը այն չէր, ինչ մենք ակնկալում էինք: Ինքը ասում էր այն ինչը նրան ասել էին, թույլ էին տվել ասել: Ամեն դեպքում ինքը ամեն բան լսեց, կարելի է ասել կառուցողական մթնոլորտում ավարտվեց հանդիպումը:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Iravunk.com 

Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյ... Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև... Ադրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտ... Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կ... Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեա... Տաթևը և Որոտանի կիրճը՝ Համաշխարհային ժառանգու... Իրանն ընտրում է՝ Հայաստան թե՞ Ադրբեջան․ ՀՀ իշ... «Դիերի փոխանակման ժամանակ ադրբեջանցի հրամանատ... Լիլիթը ձեր քաղմասում հայտնվել էր գիշերանոցով,... Բաքուն նպատակ ունի Արցախի տարածքից հայ ժողովր... Մեր բանակի քարոզիչն ու ռազմական գաղտնիքներին ... Ալիևը մոռացել է, որ Ադրբեջան կոչվածը բացառապե... Փոքրիկ Տիգրանին գտնելու համար դռոն են թռցնում Բոլորը հպարտ դիմավորեցին իրենց զինվորականների... Հաղթանակի շքերթի հյուրերի շրջանում միասնությո... Գյումրիի ԲԿ բաժնի վարիչը կալանավորվել է Կոչս Սեյրան Օհանյանին՝ վայր դրեք մանդատը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անց... «Հայաստան» դաշինքը քննարկե՞լ է Ռոբերտ Քոչարյա... Թրամփի պաշտպանության նախարարի հրամանով ժամանա... Թեհրանն առաջարկել է Իրան-Ադրբեջան-Վրաստան տար... Ինչ իրավիճակ է սահմանին․ ՊՆ փոխնախարարի մեկնա... Մաքսիմալ զգո’ւյշ եղեք, սխալ հայտարարություն ե... ՈւՂԻՂ. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցե... Թրամփը չգիտի՝ արդյոք պետք է հետևի Սահմանադրու...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա...
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan