Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսանյութի հիման վրա հարուցված քրեական գործի հետքերով
NewsMedia.am-ի զրուցակիցն է (Սկանդալային հայտնին Տեսանյութի՝մահակով եւ հակագազով խոշտանգման ենթարկված տղամարդու) Արմեն Մարտիրոսյանի բարեկամուհի Մերի Գրիգորյանը:
Հարգելի Մերի, նախ եթե դեմ չեք նախ խոսենք մահակով ու հակագազով ցուցմունք կորզած Տեսանյութի հայտնի Տղամարդու՝ դատապարտյալ Արմեն Մարտիրոսյանի ներկայիս առողջական վիճակի մասին, ու նաեւ ճշտենք, թե ո՞ր փուլին եք հասել անարդարության դեմ պայքարի ճանապարհին:
-Տեղեկացնեմ, որ Արմենը դեռ գտնվում է Արմավիր ՔԿՀ-ի հիվանդանոցում և այն փաստը, որ նա ոստիկանների, այսինքն՝ պետության կողմից խոշտանգված քաղաքացի է, ոչ մի կերպ չի մեղմացնում այն իրավիճակը, որում նա գտնվում է։ Կրելով իր երկրորդ գործով պատժի լիարժեք կեսը՝ Արմենը վաղակետ չի ազատվում. շարունակելով գտնվել կիսափակ ռեժիմի տակ: Իսկ հոգեբաններ նրան չեն այցելում, եւ միայն ՄԻՊ-ն է, որ այցելել է դատապարտյալին: Խայտառակ ու սկանդալային Տեսանյութը, որ առկա է համացանցում, ուր ակնհայտ է թե ինչպես են հայ ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք կորզում...արի ու տես որ արդարադատության նախարարությունը, եւ ոչ մի պատկան կառույց չի մեղմացնում Արմենի ներկայիս պատժամիջոցը:
-Դուք, որպես դատապարտյալի բարեկամուհի. գոհ եք՞ դատավարության ընթացքից։
-Ասեմ, որ 2019 թվականին Տեսանյութի ի հայտ գալուց հետո, արդեն երրորդ տարին է, ինչ շարունակվում է դատական գործընթացը:
Սա իհարկե լավ բանի մասին չի խոսում. քանի որ որքան ձգձգվում են դատական նիստերը, այնքան հավանական են դառնում ազատազրկված անձի վրա կիրառվող ճնշումները։
-Առավել առարկայական. կներկայացնե՞ք ինչ ճնշման մասին եք ակնարկում:
-Այդ ճնշումներից մեկը՝ հերթափոխի պետերից մեկի հետ կապված միջադեպն է եղել, երբ էջմիածին քաղաքի դիագնոստիկ բաժանմունքից վերադառնալուց հետո, Ա․ Մարտիրոսյանը, (ով այդ պահին առողջական կտրուկ վատթարացում է ունեցել) ենթարկվել է անտեղի խիստ կոպիտ վերաբերմունքի։ Դրանից հետո, այս տարվա սեպտեմբերին Ա․ Մարտիրոսյանի ցուցմունք տալուց հետո, մեր ընտանիքին պատկանող մեքենայի ձախ կողմի` վարորդի կողմի անիվի «բոլտերը» չգիտես ինչու եւ ինչպես թուլացրել էին, որի արդյունքում (վարելու ընթացքում) անիվը կարող էր պոկվել, իսկ մեքենան շրջվել։Անիվի «շպիլկաներից» երեքը կոտրվել են, ու մենք վթարի չենք ենթարկվել զուտ այն պատճառով, որ ամուսինս դանդաղ է վարում։ Մենք աշխատասեր ՀՀ քաղաքացիներ ենք, չունենք ոչ մի թշնամի, եւ մեզ չարը կամեցող մարդիկ:
-Եւ ուրեմն ովքեր ե՞ն դրանք…ըստ էության ինչով եք պայմանավորում այդ միջադեպը, եւ արդյո՞ք այդ մասին ահազագնել եք իրավապահ մարմիններին թե ոչ:
-Ես այդ մասին ոստիկանությունում հայտարարություն չեմ տվել, հետևյալ պատճառներով․ ա)մտածելով, որ պարզապես մեզ ուզում են վախեցնել, որ լռենք.
բ ) մեքենան այդ պահին տարել ենք արհեստավորի մոտ որ վերանորոգի, քանի որ առօրյա գործերի մեջ էինք, և գ) պարզ հասկանում էինք, որ այս երկրում ոչինչ չի փոխվել, ումից ինչ գնանք պահանջելու․․․․
-Իսկ այս պահին ի՞ նչ փուլում է բուն դատական գործընթացը՝ որով ըստ էության անցնում է դատապարտյալ Արմեն Մարտիոսյանը:
-Պետք է նշեմ, որ դատահոգեբանական քննության արդյունքներից ահավոր դժգոհ ենք։ Դրանք չեն համապատասխանում իրականությանը, ու չեն արվել ճիշտ մեխանիզմներով։ Այս գործով մեր փաստաբան Ա․ Ղարագյոզյանը դիմել է դատարան, դատական ակտը մերժվել է։ Ասում են, դատավոր Ա․ Մաթևոսյանը անընդհատ պատուհանից դուրս էր նայում։ Այսինքն՝ արտաքնապես ցուցաբերել է անտարբերություն։ Ես, ցավոք սրտի դահլիճում չեմ եղել. պնդել չեմ կարող։ Պետք է դիտել Տեսանյութը... Սակայն, հարգանքի է արժանի դատավոր Վարդան Գրիգորյանը, ով որոշում է կայացրել՝չդադարեցնելու քրեական հետապնդումը խոշտանգիչների նկատմամբ։
Հիշեցնենք՝ 2019 թ. NewsMedia.am էլ օրաթերթը հրապարկել էր . «Հայրենի ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ մի տեսանյութ, որում երեւում էր, թե ինչպես են մի քանի հոգի բռնություն գործադրում քաղաքացու նկատմամբ: Տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով)։ Նույն հոդվածով մեղադրանք առաջադրվեց ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վաչագան Ներսիսյանին եւ նույն բաժնի նախկին ավագ օպերլիազոր Նարեկ Սիմոնյանին, որը այժմ Ճամբարակի բաժնի պետն է, նրա լիազորությունները կասեցված են: Նախաքննության ընթացքում պարզվեց նաեւ ենթադրյալ բռնության ենթարկված անձի ինքնությունը, որը ճանաչվեց տուժող։ Նշենք, որ երկու մեղադրյալների վերաբերյալ գործի նախաքննությունը ավարտվել է.իսկ գործն ուղարկվել էր դատարան, եւ մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վարդան Լ. Գրիգորյանին: