1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Մենք ապրել ենք Հայ մարդուն վայել սկզբունքներով եւ ու փորձել ենք անել հնարավորը՝հանուն մեր երկրի, մեր հայրենիքի ու հանուն մեր վաղվա օրվա», -ասում է Փարաքար համայնքի ղեկավարի ֆավորիտ թեկնածու՝ Վալոդյա Գրիգորյանը

Փարաքար խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրությունների արդյունքում միավորվելու են 8 համայնք՝ Փարաքար, Մերձավան, Բաղրամյան, Այգեկ, Արևաշատ, Նորակերտ, Մուսալեռ, Պտղունք:


Այս համայնքում ՏԻՄ համասնական ընտրություններում մրցադաշտում են լինելու երեք քաղաքական ուժ.«Ապրելու Երկիր» կուսակցությունը, որը գլխավորում է այս ընտրությունների հիմնական ֆավորիտ Վալոդյա Գրիգորյանը, «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում է Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը, «ՔՊ» կուսակցությունը՝ Լյուդվիգ Գյուլնազարյանի գլխավորությամբ։
Ի դեպ, Վոլոդյա Գրիգորյան չնայած երիտասարդ տարիքին՝ որպես կայացած անհատ, գործարար եւ բարերար, միշտ է աչքի ընկել իր բարձր մարդկային արժանիքների շնորհիվ: Նրան սիրում, հարգում եւ վստահում են ամենատարբեր շրջանականերում. ե՛ւ որպես մարզիկ, ե՛ւ որպես Մարդ, ե՛ւ որպես նվիրյալ Հայորդի, քանի որ միշտ է Վալոդյա Գրիգորյանը անուրանալի ավանդ ունեցել այն բոլոր ձեռնարկներում, ուր եղել է Հայրենիքի, Զինվորի, ու հարազատ երկրի շահը:


Ավելին, հաջողակ սպորտսմեն, գործարար Վալոդյա Գրիգորյանը հասցրել է ձեռք մեկնել շատերին. սատարել, աջակցել է բազում սպորտսմենների, աջակից է եղել բազում կարիքավոր ընտանիքների, օգնել է իրապես սոցիալական անարադարության մեջ ապրող մարդուն, քաղաքացուն: Պարզապես այդ ամենի մասին միշտ լռել է, քանի որ տեսակով է այդպիսին:

May be an image of 8 մարդ, people standing և դրսումը

May be an image of 7 մարդ, people standing, փողոց և road-ը

Վոլոդյա Գրիգորյանը, որ չորս երեխաների հայր է ու անթաքույց հպարտությամբ է խոսում իր հոր՝ Լևոն Գրիգորյանի մասին, ով երկար տարիներ ղեկավարում էր Արմավիրի մարզի Մերձավան համայնքը, այսօր գիտակցում է թե ինչ պատասխանատվություն է վերցնելու իր ուսերին, ու նաեւ անկեղծանում, որ դժվար է լինելու առաջինը իր իսկ ընտանիքի համար, քանի որ հաղթանակի դեպքում ՝աշխատելու են ծանրաբեռնված.նվիրումով ու պատասխանատվությամբ:

Եւ հարցին, թե ընտանիքում արդյոք կա ՞դժգոհություն այս որոշման հետ կապված՝Վ. Գրիգորյանը անկեղծացավ, ասելով որ.


-Ճիշտն ասած առաջին անգամ եմ այս մասին խոսելու. բայց մի քիչ կինս է սրտնեղվել, որովհետեւ գիտի բնավորությունս, որ երբեք ոչ մի գործ կիսատ թողնել չեմ կարող… Գիտի որ աշխատանքի մեջ՝ ինձ համար ժամ ու պատարագ չկա: Եթե պետք է՝ուրեմն ես պիտի լինեմ այնտեղ, որտեղ պետք եմ:


-Իսկ երեխաները:

-Չէ երեխաներս աջակցում են ինձ լիարժեք, սատարում են. ընդունում են հայրիկի որոշումը, եւ վստահում են՝որ հաղթանակի դեպքում, համայնքը պարտադիր առաջընթաց է ապրելու:


-Պարոն Գրիգորյան, այդուհանդերձ, ի՞նչը ստիիպեց երիտասարդ եւ հաջողակ գործարարին առաջադրվել ՏԻՄ ընտրություններում, եւ եթե դեմ չեք լինի կուզենայինք ներկայացնեիք, թե ծրագրային դրույթների ի՞նչ օրակարգով եք ներկայացել ընտրողներին:
Կարող եք առանձնացնել մասնավորապես առաջնահերթություն ունեցող խնդիրները:

-Անշուշտ, մեր նախընտրական ծրագրերում ընդգրկված են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ նորաստեղծ թաղամասերի փողոցային լուսավորության ցանցի կառուցում, գազաֆիկացում, ներհամայնքային փողոցների բարեկարգում, ասֆլտապատում, մշակութային կառույցների վերանորոգում, խաղահրապարակների և զբոսայգինների կառուցում ու բարեկարգում, սպորտային հրապարակների կառուցում և վերանորոգում, աջակցություն դպրոցներին, մանկապարտեզների շենքերի վերանորոգում, կահավորում, խմելու և ոռոգման ջրի ներքին ցանցերի, ինչպես նաև կոյուղու ներքին ցանցերի վերանորոգում և կառուցում, բազմաբնակարան շենքերի տանիքների, շքամուտքերի վերանորոգում, գերեզմանատների բարեկարգում, բուժամբուլատորիաների վերանորոգում և կահավորում, տրանսպորտային համակարգի բարելավում, աղբահանության կազմակերպման որակի բարելավում: Ուզում եմ փաստել, որ ես, եւ մեր ՝ «Ապրելու Երկիր» կուսակցությունը երաշխավորում ենք մեր ընտրողներին, որ մեր նախընտրական ծրագրում առկա ցանկացած կետ կյանքի է կոչվելու, իսկ այն ինչը որ ոչի ստացվի չի ստացվի իրականացնել պետբյուջով, դա կարվի աձնական միջոցներով: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես ոչինչ հենց այնպես չեմ ասում: Ցանկացած խոսքի համար պատասխանատու ենք թե՛ մեզ ընտրողների, եւ թե՛ չընտրողների առջեւ: Եվ պատահական չէ, որ մեր նախընտրական քարոզարշավի կարգախոսն է` «Ապրելու Փարաքար»:

-Ի դեպ, Պարոն Գրիգորյան, այսօր Հայաստանում դժվար է բիզնեսի մեջ հաջողությունների հասնել: Ձեր մոտ, ինչպե՞ս է ստացվել:

-Ինչ խոսք դժվար է, բայց եթե նպատակասլաց ես, վճռական եւ աշխատասեր, ապա կարող ես հասնել հաջողության:

-Իսկ հայրիկի խորհուրդները Ձեզ օգնել ե՞ն այդ ճանապարհին:


-Իհարկե, ես միշտ եմ լսել հայրիկիս խորհուրդները. հայրս ինձ շատ-շատ է օգնել ու աջակից եղել իր խորհուրդներով, իր օրինակով ու Մարդ Տեսակով:

Ճիշտ է. թե՛կյանքում, թե ՛ բիզնեսի մեջ միշտ կարող են լինել դժվարություններ, ու խոչընդոտներ, բայց դա էլ պիտի կարողանաս արժանապատվորեն հաղթահարել:

-Բայց ասում են նաեւ որ չկոտրվող Տեսակ եք, եւ կարող եք շատ ու շատ որոշումների դեպքում՝ մնալ անդրդվելի…Այդպես է՞…

-Ճիշտն են ասել. կա նման բան:Եւ հիմա էլ, որ հետ հայացք եմ գցում՝տեսնում եմ, որ հայրս միշտ է ինձ ճիշտ խորհուրդներ տվել:

-Երբ որ Ձեզ ճանաչողներից փորձեցինք պարզել, թե բնավորության ո՞ր գծերով Ձեզ կառանձնացնեին, ձեւակերպումը այսպիսին էր. «մարդասեր եք, հասնող, խոսքի տեր, բայց վճռական ու խիստ, ու իրենց խոսքերով մեջբերենք.»քյալլա տվող»: Եւ՞…

-Թող իմ ընկերները, ինձ ճանաչող մարդիկ գնահատեն, թե ես ինչպիսի են առհասարակ. լավը թե վատը…բայց որ մինչեւ վերջ «քյալլա տվող» ենք` դա միանշանակ այդպես է:

-Մենք հիմա բավականին բարդ ժամանակներ ենք ապրում, եւ դուք էլ վստահ եմ գիտեք, որ երկիրը թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես, թե՛ բարոյահոգեբանական մթնոլորտի առումով կոլապսի մեջ է: Ի՞նչ եք կարծում, կհաջողվի Ձեզ այս բարդ ժամանակահատվածում. առաջընթաց ապահովել Փարաքար խոշորացված համայնքի համար:

-Ես հասկանում եմ դուք ինչ եք ասում, բայց եթե կամք լինի՝ ամեն բան հնարավոր է կարգավորել, կազմակերպել, միաբանվել, եւ առաջ շարժվել:
Ինչ վերաբերում է բուն համայնքային գործին, ապա եթե խնդիրներին ծանոթ ես. եթե միշտ ժողովրդի մեջ ես եղել,ապրել այդ խնդիրներով ու հոգսերով, ապա դժվարություն չեմ տեսնում՝համայնքը բնականոն զարգացման ճանապարհով տանելու գործի մեջ:

Ինչ վերաբերում է գյուղի, բնակչի խնդիրներին, սոցիալական վիճակին եւ այլն… ապա այս դեպքում էլ պիտի ասեմ, որ դրանք կարող են շատ տարբեր լինել: Ու նման իրավիճակում էլ, պիտի կարողանաս հնարավորության սահմաններում մարդկանց ձեռք մեկնել, օգնել:

-Պարոն Գրիգորյան, ասում են որ դուք բավականին մեծ կապեր եւ ազդեցիկ ընկերներ ունեք ՀՀ-ում եւ ՀՀ-ի սահմաններից դուրս նաեւ: Ի՞նչ եք կարծում, հաղթանակի դեպքում այդ կապերը կարող ե՞ն օգտագործվել ի բարօրություն համայնքի: Օրինակ, հնարավո՞ր է նաեւ ներդրումներ լինեն:

-Այո իհարկե կլինեն: Ճիշտ գիտեք, թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ ՌԴ-ում եւ էլի շատ երկրներում. ես ունեմ շատ լավ ընկերներ, ովքեր պատրաստ են իրենց լուման, ներդրումը ունենալ մեր համայնքի, երկրի զարգացման ու առաջընթացի համար:


-Այսինքն հաղթանակի դեպքում՝ կշահի համայնքը:


-Ոչ միայն հաղթանակի դեպքում.չհաղթելու դեպքում էլ՝ մենք մեր համայնքի թիկունքին կանգնելու ենք միշտ:

-Փաստորեն, փառքի ետեւից չեք գնում:


-Ոչ,իհարկե: Եթե ես փառքի ետեւից գնայի եւ մտածեի, որ հետգայում առաջադրվելու եմ որպես համայնքի ղեկավարի թեկնածու, ապա հավատացած եղեք. ես կարող էի այնպես անել, որ համայնքում մրցակցության կարիք անգամ չնկատվեր: Բայց ես դրա կարիքը երբեւէ չեմ զգացել, երբեւէ չեմ արել մի բան՝ ինձ այն ետ վերադարձնելու պայմանով:
Մենք ապրել ենք Հայ մարդուն վայել սկզբունքներով եւ ու փորձել ենք անել հնարավորը՝հանուն մեր երկրի, մեր հայրենիքի ու հանուն մեր վաղվա օրվա: Ճիշտ է. իրականում բարդ ժամանակներ ենք ապրում, բայց ես հավատում եմ որ միասնության դեպքում՝ մենք նորից կարողանալու ենք հաղթել, եւ մեր մեջքը ուղղել:

May be an image of 6 մարդ և people standing-ը

May be an image of 4 մարդ, people sitting և people standing-ը

 

May be an image of 1 հոգի, standing և ներսումը

May be an image of 9 մարդ, people standing և դրսումը

May be an image of 8 մարդ, people standing և դրսումը

May be an image of 4 մարդ, people standing և դրսումը

May be an image of 6 մարդ, people standing, ծաղիկ և դրսումը

May be an image of 9 մարդ, people standing և դրսումը

May be an image of 10 մարդ և people standing-ը

NewsMedia.am

Լուրեր  Հայաստանից եւ աշխարհից 

 

Ոստիկանությունը երեքշաբթի օրը Փարիզում կենսաթ... ԶԱՏՈՒԼԻՆԸ «ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԴՐՎԱԳ» Է ԱՆՎԱՆԵԼ Հ... ՀԶՈՐ ՓՈԹՈՐԻԿ՝ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իշխող ուժը կարծում եմ պարտավոր է կամ հերքել կ... ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐՈՎ ԵՐԿՈՒ ԱՆՁ ԿԱԼԱ... Ես վստահ եմ, որ այդ հնագույն խաչքարը պահապան ... Երբ, ինչու ու ինչպես ընկավ Ջաբրաիլը. Դժոխքի ճ... Յոթ օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը մարտա... Ինչու է ԱՄՆ-ն օգնում Ադրբեջանին․ Բաբուխանյանը... ԱՐՑԱԽԻ ՊՆ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ Մոտ 500 թուրք ռազմական խորհրդականներ ունի Ադր... Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 ... Խփիր գրպանին. Փաշինյանը որոշել է այսկերպ ստու... ԱՄՆ-ն ռազմավարական երկխոսություն կսկսի Բելառո... Մարտունի քաղաքում սպանության դեպքի նախաքննութ... Թալիշում տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից էթնիկ... Օլգա Սկաբեևան խստորեն քննադատել է հումորիստ Մ... ԻՍՐԱՅԵԼԸ ՆՇԵԼ Է, ԹԵ ԵՐԲ ԿՀԱՐՎԱԾԻ ԻՐԱՆԻՆ ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է միջուկային բախման հավանակ... «Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյան... Զինվորը արյուն ա միզել, ասել ա. «տարեք հոսպիտ... Իսկ ինչու՞ է մինչև այժմ լուռ Օնիկ Գասպարյանը ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությու... ՔՊ-ականը ապրանքը վաճառել է թուրքին, ու 400 հա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված Եթե բնակչությունը իմանա մեր կորուստների մասին... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... VIDEO.Արցախում խոշտանգված զինվորի, «Զոն»-երու... ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ...
Խփիր գրպանին. Փաշինյանը որոշել է այսկերպ ստուգել գաղափարական աջակիցների թիվը «Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Քաղպայմանագիր» կուսակցությունում անդամավճարների նոր կարգ է հաստատվել։ Բանն այն է, որ ստեղծման օրվանից ՔՊ-ում համահարթեցման սկզբունքն է գործել՝ բոլոր կուսակցականներն անդամավճար են մուծել 1000-ական դրամ՝ ամսվա կտրվածքով։ Իշխանության գալուց հետո որոշել են անդամավճարը հաշվարկել եկամտի 3 տոկոսի չափով։ Ասենք, պատգամավորները, որոնք ամսական ստանում են մոտ 450 հազա Օլգա Սկաբեևան խստորեն քննադատել է հումորիստ Մաքսիմ Գալկինին Իսրայելում համերգի ժամանակ կատակի համար ...   Հեռուստահաղորդավարուհի Օլգա Սկաբեևան խստորեն քննադատել է հումորիստ Մաքսիմ Գալկինին Իսրայելում համերգի ժամանակ կատակի համար։ Տելեգրամի իր ալիքում լրագրողը կատակերգուին անվանել է «սովորական ոչնչություն» է անվանել։ Ելույթի ժամանակ Գալկինը, որին իր կնոջ՝ ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովայի հետ ՌԴ-ում համարում են «օտարերկրյա գործակալ», ասել է հետևյալը.  «Ինձ թվում է, որ ե «Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը «Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում օրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի «հայտնությունը» ոչ անհայտ և վաղեմի նիկոլական Անդրանիկ Քոչարյանի դեմքին փայլ և բավարարվածության արտահայտություն էր բերել: Ու դա աննկատ չմնաց, չվրիպեց մամուլի ուշադրությունից: Հայտնի դարձավ նաև, որ Օնիկ Գասպարյանը գրեթե փաշինյանական ռեժիմով է հանդես եկել, այսինքն՝ 4-5 ժամ շար Դավիթ Տոնոյանն իր հարազատներին արգելել է տեսակցել իրեն Իրանը վերջնականապես համաձայնեցրել է Ռուսաստանից Սու-35 ինքնաթիռների ձեռքբերման գործարքը, տեղեկացրել են «ՌԻԱ Նովոստի»-ին ՄԱԿ-ում ԻԻՀ-ի մշտական ներկայացուցչությունում։ «1988թ. իրանա-իրաքյան պատերազմի ավարտից հետո Իրանը դիմել է մի շարք երկրների՝ կործանիչներ գնելու հնարավորության խնդրանքով, եւ Ռուսաստանը հայտարարել է, որ բաց է դրանք վաճառելու հարցում»,- նշել են մշտական ներկայացուցչությունում։ Սու-35 Տզրուկները պետք է առերեսվեն ինձ հետ.նոր մանրամասներ Պեմզաշենի դաժան սպանության գործով Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 3 քաղաքացու՝ մոր և երկու երեխաների սպանության դեպքով սպասվում են առերսումներ, գործը ակտիվ փուլում է: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց դաժանաբար սպանված ընտանիքի հայրը` Սեւակ Մելիքսեթյանը. -Տզրուկները պետք է առերեսվեն ինձ հետ եւս, ես դրանց սատկելը պետք է տեսնեմ, որ խիղճս հանգստան, շակալները խլեցին իմ սաղ կյանքը, ես ապրում եմ, շնչում եմ, հաց եմ ուտում, ջուր եմ խմում, բայց
website by Sargssyan