1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Սիրտս լացում է տեսնելով վրաններում, գետնին քնող զինվորներիս, ախր Արմենակս սրա մասին չէր երազում».Համեստ Ուրֆանյան

Newsmedia.am-ը Հայոց բանակի 30-ամյակին ընդառաջ զրուցել է «Արցախի Հերոս», Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի Հերոսածին մայրիկի` ՀԱՄԵՍՏ ՈՒՐՖԱՆՅԱՆԻ հետ:

 

Times.am | Ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն  է

-Տիկին Համեստ, Դուք այն մայրերի շարքին եք դասվում, ով կորցնելով իր ամենաթանկին` շարունակում է արժաապատվորեն ցավը սրտում պահել, ապրել ու ուժերի ներածին չափով նպաստել մեր զինվոր Տղաների խնդիրների լուծմանը:

Ինչպես կգնահատեք այսօրվա բանակի վիճակը. ինչպիսի՞ բանակ թողեցին Արմենակը, քառօրյա պատերազմի մեր Հերոսները ու ինչպիսին է այն այսօր:

-Ցավոք սրտի, այսօր ամենուր անորոշ վիճակ է. ամենուր… այդ թվում նաեւ հայոց բանակում: Ես շատ մտահոգված եմ մեր բանակի խնդիրներով, նայում եմ տեսանյութերը, տեսնում որ զորամասեր կան, որ ընդհանրապես զորամասերի նման չեն, վրանների վիճակը…ու հոգիս լացում է:

Լավ, այսքան ժամանակ է անցել. զարմանում եմ. հնարավոր չէ՞ր արդյոք ձեռք մեկնել բանակին, որ մեր զինվորների մի մասը վրաններում, գետնի վրա չքնեին: Սիրտս լացում է տեսնելով վրաններում, գետնին քնող զինվորներիս, ախր Արմենակս սրա մասին չէր երազում: Տղաս` Արմենակ Ուրֆանյանը, իր ազգին թողեց հզոր զինվորի ոգի, կրթեց, դաստիարակեց, որ հայրենիքի համար կյանքդ անգամ չպետք է խնայես: Բայց արի ու տես, որ հինգ տարվա ընթացքում երկու պատերազմ վերապրած ժողովրդի մոտ որեւէ հոգեբանություն չի փոխվել, ամեն մեկը իր «ես»-ի մասին մտածում:

-Ինչպիսի հայրենիքի մասին էր երազում «Արցախի Հերոսի» մայրիկը:


-Այն հայրենիքի ինչի համար կյանքը տվեց որդիս` ուժեղ, արժանապատիվ ու մի բռունցք դարձած հայրենիքի մասին եմ երազում: Թեեւ այսօր, որ էս իրականության հետ եմ առերեսվում. քիչ է մնում խելագարվեմ, մենք էսօր բոլոր պարտավոր ենք կանգնել հայրենիքի, զինվորի կողքին: Բայց ցավոք սրտի, ես չեմ տեսնում դա:

 

 -Տեսնում ե՞ք երազում մեր Հերոսին:

-Չէ աղջիկս, երկու անգամ եմ տեսել որդուս երազումս:


-Եթե հրաշքով Արմենակին տեսնելու հնարավորություն ունենայիք, թեկուզ մեկ ակնթարթով… ի՞նչ կասեիք նրան:

-Երազում եմ մի վարկյան նման հնարավորության մասին, կգրկեի կարոտս կառնեի ու կասեի. «Տղա՛ս, տես ինչ վիճակ ա, տե՛ս ինչի համար Դուք զոհվեցիք:


-Ի՞նչ կմաղթեք մեր Զինվորներին, Տիկին Համեստ:

-Առողջություն, ուժ, կամք.ես հավատում եմ, որ մեր բանակը նորից հզորանալու է: Ցավ եմ ապրում, որ էսօր տղաները հոգեբանորեն ճնշված են: Եւ շատ լավ կլիներ, ու նաեւ անհրաժեշտ եմ համարում, որ մինչեւ բանակ ճանապարհելը զորակոչի տղաների հետ հոգեբաները նախապես աշխատեին:


-Տիկին Համեստ, խոսենք նաեւ «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամի գործունեության մասին:


-Ցավոք, «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին ոչ ոք չի ֆինանսավորվում. Հիմնադրամը որպես այդպիսին այսօր էլ կա. ես ամեն ջանք գործադրում եմ որ այն պահպանվի, բայց ֆինանսավորում չկա բացարձակ: Մենք հիմնականում այսօր զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ ենք զբաղվում, բայց չենք կարողանում այլ գործունեություն ծավալել: Ամեն տարի հունվարի 28-ին Տղաների շիրիմներին ծաղկեփնջեր էինք խոնահրում, բայց հիմա դրա հնարավորություն էլ չունի հիմնադրամը:

Արմենակ Ուրֆանյան Bavnews․am

 

 

NewsMedia.am 

Լուրեր  Հայաստանից եւ Աշխարհից 

Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյ... Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև... Ադրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտ... Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կ... Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեա... Տաթևը և Որոտանի կիրճը՝ Համաշխարհային ժառանգու... Իրանն ընտրում է՝ Հայաստան թե՞ Ադրբեջան․ ՀՀ իշ... «Դիերի փոխանակման ժամանակ ադրբեջանցի հրամանատ... Լիլիթը ձեր քաղմասում հայտնվել էր գիշերանոցով,... Բաքուն նպատակ ունի Արցախի տարածքից հայ ժողովր... Մեր բանակի քարոզիչն ու ռազմական գաղտնիքներին ... Ալիևը մոռացել է, որ Ադրբեջան կոչվածը բացառապե... Փոքրիկ Տիգրանին գտնելու համար դռոն են թռցնում Բոլորը հպարտ դիմավորեցին իրենց զինվորականների... Հաղթանակի շքերթի հյուրերի շրջանում միասնությո... Գյումրիի ԲԿ բաժնի վարիչը կալանավորվել է Կոչս Սեյրան Օհանյանին՝ վայր դրեք մանդատը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անց... «Հայաստան» դաշինքը քննարկե՞լ է Ռոբերտ Քոչարյա... Թրամփի պաշտպանության նախարարի հրամանով ժամանա... Թեհրանն առաջարկել է Իրան-Ադրբեջան-Վրաստան տար... Ինչ իրավիճակ է սահմանին․ ՊՆ փոխնախարարի մեկնա... Մաքսիմալ զգո’ւյշ եղեք, սխալ հայտարարություն ե... ՈւՂԻՂ. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցե... Թրամփը չգիտի՝ արդյոք պետք է հետևի Սահմանադրու...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... "Հադրութը ավելի շատ հանձնվեց, ոչ թե ընկավ". 4...
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan