1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանության հետքերով.արդյո՞ք «նորին մեծություն» Գագիկ Ջհանգիրյանն ու Խաչատուր Սուքիասյանը՝ նույն ինքը Գռզոն են «օրհնությունն» տվել Հակոբ Սիմոնյանին ազատություն պարգեւելու սուրբ գործին

Այլեւս հայտնի է, որ օրերս կալանքից ազատվեց հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝նույն հանրահայտ Տույի սպանության գործով կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանի որդին՝ Հակոբ Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ի գիշերը նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տան բակում հնչած փոխհրաձգությունների հետևանքով տեղում սպանվել էին հայտնի քրեական հեղինակություն 43-ամյա Արթուր Ղազարյանը՝ Քանաքեռցի Տույը, 37-ամյա Արայիկ Խաչատրյանը, 38-ամյա Արթուր Բորյանն ու 61-ամյա նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը, ով գիտակցության չգալով, մահացել էր հիվանդանոցում։
Թե ինչն էր եղել դեպքի պատճառը, մինչ օրս ամենատարբեր շրջանակներում շարունակվում են հունցվել ու քննարկվել ամենատարբեր վարկածներն ու սցենարները, չնայած նրան որ նախաքննական մարմինը հստակ տվյալներ ունի ինչու, եւ ինչպես են հնչել կրակոցները:

Բայց այս ամենով հանդերձ, երբ հանրության լայն շերտերին անգամ այլեւս հասանելի են բազում Տեսանյութեր, փաստական տվյալներ, թե ովքեր են ըստ էության եղել հայտնի քրեական հեղինակությանն ու նրա մերձավոր շրջապատին սպանողները, արի ու տես որ «մուրճի մի հարվածով» ազատության մեջ է հայտնվում ոչ ավել, ոչ պակաս այդ սպանությանն անմիջական եւ առանցքային դերակատարություն ունեցող հանցագործը՝ նույն ինքը Հակոբ Սիմոնյանը, ով սպանության «օպերացիայի» ողջ ընթացքում (Տեսանյութերից պարզ է դառնում) զենք-զինամթերքի գլխավոր մատակարարն էր…

Եւ հիմա պետք է պարզել, հասկանալ թե իրականում որտեղ է «թաղված շան գլուխը», հասկանալ է պետք. թե ո՞ր հովերով, սարերի ո՞ր օրենքով էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը վեթթինգներից բարձրաձայնող Հայաստանում խմբակային սպանության գործով կալանավորվածին ազատ արձակում` ապտակ հասցնելով օրվա իշխանությանն ու արդարադատության համակարգին հատկապես:
Ուստի այս համատեքստում չէր խանգարի պատկան կառույցներին ստուգելու, թե որքանո՞վ են ճիշտ (դասականի ասած՝ օդում կախված այն լուրերն ու խոսակցություններնայն մասին) որ այս ընթացքում Հակոբ Սիմոնյանին ազատություն պարգեւելու սուրբ գործին իրենց « օրհնությունն» են տվել «նորին մեծություն» Գագիկ Ջհանգիրյանն ու գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ նույն ինքը հանրահռչակ Գռզոն, ովքեր (ըստ նույն լուրերի)ասում են որ բոլոր ժամանակներում ջերմագին հարաբերություններ են ունեցել Սիմոնյանների հետ:
Չմոռանանք ուշադրություն դարձնելու նաեւ այն խոսակցություններին, համաձայն որի Սիմոնյանների ընտանիքը ի դեմս սպանված նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի, դեռ հնուց սերտաճած են եղել իրավապահների եւ մասնավորապես այսպես ասած դատախազական «կռուգների» ու «ամենաարդար» դատավորների հետ:
Թեեւ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, դատական այս ֆարսը՝ այն է Սիմոնյանի որդուն ազատ արձակելու խայտառակ այս իրավական գործընթացը չվերանայելու, նախաքննության ողջ ընթացքը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չիրականացնելու եւ աղմկահարույց այս սպանության գործով անցնող հանցագործին արդարադատության հետ արժանավույնս չառերեսելու դեպքում, ասում են որ ջրի երես են դուրս գալու բավականին ուշագրավ դրվագներ եւ էջեր, թե հեքիաթասացության ժանրի որ կանոններով է փորձ արվել «կարկատան» անելու վերնոշյալ քր. գործը:
Եւ միայն այդ դեպքում պարզ կդառնա, թե կոնկրետ ուժային ո՞ր օղակի ուղղությամբ կլինեն հստակ հարցադրումներն ու շեշտադրումները: Այն որ աղմկահարույց այս սպանության գործի շուրջ «օղակը» գնալով սեղմվում է, կարծում եմ ցանկացած մեկի համար պարզից էլ պարզ է, քանզի առանցքային հանցագործներից մեկը այլեւս թավիշ կտրած Հայաստանում չէր վայելի ազատության շունչը:
Ուստի հայրենի իրավապահներին չէր խանգարի զգոնություն ցուցաբերելու եւ գործելու բացառապես օրենքի ուժով. քանզի մեծագույն հարց է, թե ինչպիսին կլինեն հետեւանքները, եթե հանկարծ ու պարզվի որ նժարի ծանր կողմում կանգնած է եղել ոչ թե արադատությունը , այլ քրեաօլիգարխիկ կլանն ու ԲԴԽ անսամբլը՝ի դեմս «Ջհանգիր աղայի»:

Եւ վերջապես հանցագործների առաջ «կլյուչնիկություն» անելուց առաջ, լավ կլիներ, որ առհասարակ իրավապահները զբաղվեին համապատասխան անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու եւ քր գործով անցնող եւս երկու մեղադրյալի հայտնաբերելու ուղղությամբ, քանի որ մինչ այս պահը կարծես թե գործուն քայլեր չեն նկատվում այդ դերակատարներին եւս հայտնաբերելու առթիվ…


Հ. Գ1

Հանցագործները պետք է վերադառնան բանտ, եւ ցանկացած վտանագավոր հանացագործի տեղը՝ճաղերի ետեւում է. ընդ որում երկարատեւ «պուտյովկայով» :
Իսկ նրանց հնարավոր սպասարկուները՝ տեսանելի ու անտեսանելի ձեռքերը իրենց պետք է մեկ հարց տան, ու գտնեն նաեւ տարբերությունը Սիմոնյանների գերդաստանի նման արնախումների ու մարդասպան թուրքի, երբ ըստ տարածված լուրերի հայ մարդուն, այս դեպքում հայտնի քրեական հեղինակությանն ու նրա ընկերներին հրավիրում են մտերմիկ զրույցի՝ բայց դիմավորում են ոհմակով , ու մինեչւ ատամները զինված ու պատրաստված…Մի ամբողջ զինանոց ու արսենալ հանելով այն մարդու դեմ, (նույն հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանի)ում անունով «երդվել» են տարիներ շարունակ, եւ ով նրանց օգնել, ձեռք է մեկնել բարոյապես հազար ու մեկ անգամ:Եւ որեւէ մեկի համար թերեւս գաղտնիք ու նորություն չէ, որ իրականում հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի եւ Սիմոնյան Արտյուշի միջեւ իրականում եղել են շատ ջերմ ու մտերմիկ հարաբերություններ:

Ի դեպ, մեզ հասանելի դարձած Տեսանյութերից նույնպես պարզ է դառնում, եւ այս ընթացքում էլ շատերն են բարձրաձայնում իրենց տպավորությունների մասին, որ եթե իրականում հայտնի հեղինակությունն ու նրա ընկերները «ռազբոռկային» տրամադրություններով այցելեին որոգայթի տակ մնացած Սիոմյաններին, եւ եթե իրականում նրանք կենաց-մահու կռիվ ունենային Սիմոնյանների դեմ, ապա հանդիպման վայր կգնային ինչպես քրեական աշխարհում է ընդունված ասել «ստրախովկաներով», ու «պերեստրելկայի» վայր էլ որպես այդպիսին հաստատ չէին կարող ընտրել այն օջախը, ուր հաց են կիսել…

Ու եթե Ղազարյանների դեպքում. Օջախը, հացը ընկերությունն ու բարեկամությունը սրբություն է, ապա կյանքը ցույց տվեց որ Սիմոնյանների պարագայում՝դոմինանտը թրքությունն է, քանզի սա այն դեպքն է, երբ փաստերն առավել քան խոսուն են…

Հ. Գ 2

Այն որ Հայաստանում արադադատությունը տարիներով հետընթաց է ապրել հայտնվելով կաղ բադիկի դերում, գիտեինք բոլորս բայց որ բարոյական օրենքներն ու սրբություններն էլ կարող էին այսքան նսեմանալ, փոշիանալ ու արժեզրկվել՝ դարձնելով մարդուն այս աստիճան բարոյազուրկ ու դավաճան… իսկապես մտածելու տեղիք է տալիս, ինչպես որ մտածելու տեղիք է տալիս ոչ պակաս ուշագրավ մի հարցադրում վարկած, թե արդյո՞ք շատ ավելի խոշոր խաղացողների պետք չէր Սիմոնյանների նման թուլակամների ձեռքով «արանքից հանելու» քրեական աշխարհի այն ազդեցիկ ֆիգուրներից եզակիին՝նույն Արթուր Ղազարյանին հայտնի Տույին, ով չկառավորվող էր, չենթարկվող… ու շատ ու շատ կոմերսանտ անդեմներին խանգարող…
Եւ իսկապես արժե իմանալ, արդյո՞ք այլեւս մարդասպանի խարանը ուսերին կրող Սիմոնյանները ինչ-ինչ շրջանակների ձգած պարանում խեղդվեցի՞ն, թե՞ սեփական մաղձն ու թույնը խեղդեցին այս ստորագույն ոճրագործության ճանապարհով ՝մի բան որ հարիր է արնախում թուրքին միայն:

Շարունակելի…

 

 

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և ... Ապօրինություններն արվում են բացառապես ինձ անա... Ձերբակալվել է Շոյգույի ժամանակների ՌԴ պաշտպան... Վաղաժամկետ դադարեցվել է սահմանամերձ գյուղերու... Յուրաքանչյուր կողմ ինքն է հոգում իր ծախսերը. ... Երևանի «Ավանգարդ» հյուրանոցի տարածքում տեղի ո... Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանելիս՝ տղամարդ... ՆԳ նախարարը Վանաձորում հանդիպում կունենա քաղա... Դեպի ՌԴ արգելվում է միայն կարանտին վնասակար օ... 200 մլն ԱՄՆ դոլարի չափով նոր վարկ կունենա Հայ... Ադրբեջանը Գեղարքունիքում օկուպացրած տարածքներ... Իրանի և Հայաստանի միջև 500 միլիոն դոլարի սպառ... Մեր քաղաքացիների համար ոչ միայն սպասելիքների ... Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի ընտրի ... Ծեծկռտուք է տեղի ունեցել Թուրքիայի խորհրդարան... Վիրահատության ժամանակ սրտի կանգ է գրանցվել Կիրանցում վեճ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի... Իրանն ու Հայաստանը 500 մլն դոլարի զենքի մատակ... ՀՀ վարչական դատարանը հետ է վերադարձրել ԱԱԾ-ու... Այսօր ադրբեջանցիները հնձել են կիրանցիների ցան... Թումանյան փողոցում «Մերսեդեսի» վարորդը կրակել... 7 անձի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավոր... Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ հա... Երկու անգրագետ անողնաշավորներ, հազիվ 8-րդ դաս... Ամերիկացի քաղխորհրդատուն ՊՆ-ում աշխատանքը կսկ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝խնամիական կապե... «Կերամա Մարացի»-ի համասեփականատերը՝ օրենքով գ...
Օգանովսկու որդուն ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերից, ֆիզիկական ուժ կիրառել. փաստաբան Երեկ Սարյան փողոցում, առանց դատարանի որոշման, ոստիկանության ծառայողները կանգնեցրել և դիմակավորված անձանց օժանդակությամբ խուզարկել են Արցախի հերոս Սամվել Կարապետյանի որդու՝ Վալերի Կարապետյանի անձնական ավտոմեքենան, վերջինիս և ընկերոջը անհարկի պառկեցրել գետնին, կիրառել ֆիզիկական ուժ, քաշել մազերից, առանց որևէ հիմքի ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանման վայր, իսկ այսօր էլ հրաժարվել են այն վերադարձնել։ Այդ մասին իր ֆեսբուքյան Վիճակն իրականում ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել «Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ համարում տեղեկացրել էինք, թե ինչպիսի քաոս է տիրում հատկապես մայրաքաղաքի անձնագրային բաժիններում՝ կապված նույնականացման քարտերի համար առցանց հերթագրման համակարգի վերացման ու դրա արդյունքում «կենդանի հերթերի» գոյացման հետ: Նյութի հրապարակումից հետո ստացել ենք բազմաթիվ արձագանքներ, որոնց հիման վրա «Փաստի» լրագրողները լրացուցիչ շրջայց են կատարել՝ պարզ Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա
website by Sargssyan