Եւ այսօր իրապես մեծ է փաստաբան Լեւոն Բաղդասարյանի նման հանուն իրավունքի եւ արդարության շահը ճանաչող ու ամեն ինչից վեր դասող անձանց դերն ու նշանակությունը՝հանրային օրակարգում
![](/timthumb.php?src=http://newsmedia.am/disc/02-03-22/6c9c1fcbe4390d4b3ed8691ef26f382b.jpg&w=450&h=320)
Տարածված կարծիք կա, որ փաստաբանի պրոֆեսիոնալ ու պատասխանատու աշխատանքը պետության իրավական անվտանգության երաշխիքներից է բոլոր ժամանակներում։ Հենց այդպիսի փաստաբան է մեր ժամանակներում իր մասնագիտական գործունեությունը ծավալող մի շարք աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, "Լեւ Գրուպ" փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար Լեւոն Բաղդասարյանը: Ով այս դժվարին անցումային փուլում իր մասնագիտության կարեւորությունն ավելի է ընդգծում, ավելին՝ առանձնահատուկ դերակատարում է ստանձում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացում։ Փաստաբան, ով պաշտպանում է մարդկանց եւ օգնում նրանց նրանց ամենադժվարին օրերին: Եվ այդ ճանապարհին գերպրոֆեսիոնալ ջանք ու եռանդ չի խնայում արդարության հասնելու համար: Եւ այսօր իրապես մեծ է փաստաբան Լեւոն Բաղդասարյանի նման հանուն իրավունքի եւ արդարության շահը ճանաչող ու ամեն ինչից վեր դասող անձանց դերն ու նշանակությունը՝հանրային օրակարգում: