ԱՄՆ-ը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հարավային Կորեայի պաշտպանության համար․ Պենտագոն

Միացյալ Նահանգները հավատարիմ է սովորական և միջուկային զենքերի օգտագործմանը՝ Հարավային Կորեային պաշտպանելու համար։
Այս մասին Սեուլում Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարար Լի Ջոնգ Սոպի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
«Մեր հանձնառությունը Կորեայի Հանրապետության պաշտպանությանը մնում է անսասան։ Միացյալ Նահանգները հաստատակամորեն հավատարիմ է զսպմանը, որը ներառում է ԱՄՆ ռազմական հնարավորությունների ողջ շրջանակի օգտագործումը, ներառյալ սովորական և միջուկային զենքերը, ինչպես նաև հակահրթիռային պաշտպանության համակարգերը», - ասել է նախարարը։