Ռուսներն Օդեսայի հարավում օպերացիա՞ են նախատեսել
![](/timthumb.php?src=http://newsmedia.am/disc/11-02-23/8ddaed751adb21d2529039e6ffd85473.jpg&w=450&h=320)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս գիշեր ռուսական լողացող կամիկաձեն ոչնչացրել է Օդեսայի մարզի Զատոկայի կամուրջը:
Այս լուրն ուշագրավ է նրանով, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնեցին, թե Մոլդովայի զինկոմիսարիատները ծանուցագրեր են ուղարկում, իսկ ուկրաինական ԳՈՒՌ-ը պնդում էր, որ Ռուսաստանը որոշ գործողություններ է նախապատրաստում Մոլդովայում։
Մինչդեռ փաստն այն է, որ Զատոկայի կամուրջը դեպի Օդեսայի շրջանի հարավը տանող միակ ներքին կոմունիկացիան էր, եւ հիմա Ուկրաինայից այդ հատված հնարավոր է հասնել միայն Մոլդովայով անցնող մայրուղով։ Այսինքն, հատկապես այդ կամրջի վնասումը կարող է ակնարկել այն մասին, որ ՌԴ ԶՈւ-ն իսկապես ռազմական գործողություն է ծրագրում Օդեսայի մարզի հարավում։