Կարապետ Մանվելյանին պարտված ադրբեջանցին հրաժարվել է սեղմել նրա ձեռքը և հարվածել է հայ մրցակցին (տեսանյութ)
![](/timthumb.php?src=http://newsmedia.am/disc/13-03-23/dfc0db71fd89179a46c08b8366618454.jpg&w=450&h=320)
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկել է ադրբեջանցի մարտիկին՝ հայ մրցակցի հանդեպ ոչ սպորտային և ագրեսիվ վարքի համար։
Հիշեցնենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչներ Կարապետ Մանվելյանն ու Սահակ Հովհաննիսյանը հաղթանակներ են տարել ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ։
55 կգ քաշային կարգում Կարապետ Մանվելյանը 7:1 հաշվով պարտության է մատնել Հասանովին եւ դուրս եկել կիսաեզրափակիչ։
63 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը առավելության է հասել Բաբաշովի նկատմամբ 3:1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։
0
1