Ոստիկանությունը երեքշաբթի օրը Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալել է 27 մարդու
![](/timthumb.php?src=http://newsmedia.am/disc/28-03-23/89886300c54f57a0bc5b717b572a11c8.jpg&w=450&h=320)
Ոստիկանությունը երեքշաբթի օրը Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալել է 27 մարդու, հայտնում է BFMTV-ն՝ վկայակոչելով պրեֆեկտուրան։
Երեքշաբթի օրը ցույցեր են տեղի ունենում Ֆրանսիայում՝ տասներորդ համազգային գործադուլի ֆոնին ընդդեմ կառավարության կողմից արդեն ընդունված կենսաթոշակային բարեփոխումների: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, Փարիզում ցույցերին մոտավորապես մի քանի տասնյակ հազար մարդ է մասնակցում։ Ցույցի սկսվելուց անմիջապես հետո սև դաշինքի արմատականները սկսել են ճայթրուկներ և ապակե շշեր նետել ոստիկանների վրա։ Ոստիկանները պատասխանել են՝ արցունքաբեր գազ կիրառելով ցուցարարների ուղղությամբ։ Նրանք բարիկադներ են կանգնեցրել և փակել ճանապարհները։
Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ ամբողջ երկրում ցույցերին մասնակցել է 740 հազար մարդ, Փարիզում՝ 93 հազար մարդ։
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը մարտի 16-ին օգտագործել է սահմանադրության 49.3-րդ հոդվածը՝ առանց խորհրդարանում քվեարկության ընդունելու երկրի կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու օրինագիծը: Նախկինում այս օրենքն արդեն բողոքի մեծ ալիք էր բարձրացրել։