Արթնացել է աշխարհի ամենավտանգավոր հրաբուխներից մեկը

Մեքսիկայում կիրակի օրը՝ ապրիլի 16-ին, արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը։ Ծուխը բարձրացել է մոտ 6700 մետր բարձրության վրա։
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, այն բանից հետո, երբ հրաբուխը դուրս է նետել մոխրի սյունը, տարածաշրջանում սկսվել է բնակչության տարհանումը։
Աղետների կանխարգելման ազգային կենտրոնի և Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի (UNAM) կողմից իրականացվող համատեղ ամենօրյա մոնիտորինգի համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Պոպոկատեպետլ հրաբխի արթնացման արդյունքում գրանցվել է 148 արտանետում: