1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործության մասին՝հայտարարելով որ քննչականում ենթարկվել է խոշտանգման

ՀՀ քննչական կոմիտեի կողմից հերթական խոշտանգված Անդրանիկ Արմանդարյանը հաղորդում է ներկայացրել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։
13.06.2023 թ.-ին առավոտյան 8։00-ին Երևանի քննչական կոմիտի բաժանմունքը դատարանի որոշումով իրականացնում է խուզարկություն մեր տանը և առգրավում են բանկային քարտեր, իմ, եղբորս և եղբորս կնոջ հեռախոսները, ֆոտոխցիկներ և այլ անձնական տարբեր իրեր։ Այդ գործողությունները կատարելուց հետո ինձ հրավիրում են Երևանի քննչական կոմիտեի բաժանմունք ասելով, որ (երկու թուղթ ստորագրես ու հետ կգաս)։ Ինձ տեղափոխող ավտոմեքենան կոտայքի մարզ գ. Զովունին անցնելուց հետո կանգնեցնում են, բեռնախցիկի մեջ ձեռնաշղթաներ չգտնելուց հետո 3 պլաստմասե խամութ փականներով կապում են ձեռքերս և տանում Երևանի քննչական կոմիտե, մոտավորապես ժամը 11։00-ի սահմաններում` գնդապետ Կարապետյանի ուղեկցությամբ, ինձ հանում են 2-րդ հարկ, որտեղ գտնվում էր գնդապետ Կարապետյանի սենյակը։ Մինչ սենյակ մտնելը գնդապետ Կարապետյանը քննիչ Քաջազնունուն հրահանգում է, որ անջատեն 2-րդ հարկի տեսախցիկները կամ ստուգեն անջատած է, թե ոչ։ Գնդապետ Կարապետյանի սենյակ մտնելուց անմիջապես հետո ինձ սկսում են հարվածներ հասցնել մարմնիս տարբեր հատվածներին այնպես, որ կապտուկներ չառաջանա և հնչեցնում սեռական բնույթի հայհոյանքներ, սպառնալիքներ իմ և իմ ընտանիքի հասցեին պահանջելով, որ իրենց տամ Վարդան Ղուկասյանի (Դոգի) տելեգրամ, ինստագրամ, ֆեյսբուք և տիկտոկ ալիքների մուտքանուններն ու գաղտնաբառերը։ Ինձանից բացասական պատասխան ստանալուց հետո, սկսում են քննչական կոմիտեի ողջ անձնակազմով հարվածներ հասցնել։ Այնուհետև գնդապետ Կարապետյանի դուռը բացվելուց հետո անմիջապես դադարեցվում են հարվածները և ներս է մտնում Երևան քաղաքի քննչական կոմիտեի բաժնի պետ Ազատ Գևորգյանը, որը հրամայում է պլաստմասե կապոցները հանել և հարց ուղղում գնդապետ Կարապետկանին (չի խոսում էս բոզը) և բացասական պատասխան լսելուց հետո սկսեց նույն ինքը` Ազատ Գևորգյանը բռունցքներով հարված հասցնել գլխիս, իսկ կողքին կանգնած քննիչը, որի ազգանունը չեմ հիշում սկսեց կոշիկի կրունկներով հարվածներ հասցնել ոտնաթաթերիս։ Հետո Ազատը դուրս է գալիս սենյակից և կրկին սկսում են խոշտանգումները։ Մոտավորապես ժամը 13։00-ի սահմաններում գնդապետ Կարապետկանը տանում է ինձ Ազատի աշխատասենյակ, որտեղ գտնվում էր նույն ինքը` Ազատը և Արգիշտի Քյարամյանը։ Ներս մտնելուն պես Արգիշտի Քյարամյանը սկսում է հարվածներ հասցնել դեմքիս, հետո ինձ տանում են այդ սենյակում գտնվող փոքր սենյակ և Ազատն ու Արգիշտի Քյարամյանը սկսում են հարվածներ հասցնել ինձ։ Արգիշտի Քյարամյանը առանձնանում է, ինչը ես չեմ նկատում, քանի որ Ազատը հարվածներ էր հասցնում ինձ, այնուհետև Արգիշտի Քյարամյանը մոտենում է ինձ նոյի շիշի ջուրը լցնում է իմ վրա և Ազատին հրահանգելով, որ բերի էլեկտրաշոկը։ Ազատը դուրս է գալիս այդ փոքր սենյակից, Արգիշտի Քյարամյանը նստում է իմ դիմաց և անում այսպիսի արտահայտություն (ինձ մի բան տուր Վարդան Ղուկասյանի (Դոգի) հետ կապված և ես քեզ հենց հիմա բաց կթողնեմ)։ Ինձանից լսելով բացասական պատասխան կրկին հարվածներ է հասցնում և շարունակում սեռական բնույթի հայհոյանքներ ու սպառնալիքներ իմ և իմ մտերիմների հասցեին։ Հետո գալիս է Ազատը, որին Արգիշտի Քյարամյանը հրահանգում է ինձ տանել նստացնել ստի դետեկտորի աթոռին, այնուհետև ես, գնդապետ Կարապետյանը, քննիչ Քաջազնունին և մեկ այլ քննիչ, որը ակտիվորեն մասնակցում էր խոշտանգմանը ինձ տանում են Արշակունյաց փողոց, որի տեղանունը չգիտեմ, բայց կարող եմ անհրաժեշտության դեպքում ուղղեկցել։ Ստի դետեկտորի հետ կապված գործողություններից հետո, նրանց վերաբերմունքը կտրուկ փոխվում է, և վերադառնում ենք Երևանի քննչական կոմիտե։ Հիշեցնեմ, որ ես առավոտվանից պահանջել եմ տրամադրել փաստաբան, բայց նրանք չտրամադրեցին։ Վերադառնալով քննչական կոմիտե ինձ թույլատրեցին ծխել, հրավիրեցին օպերատիվ խումբ և ինձ տարան ՁՊՎ։ Հաջորդ օրը առավոտյան, ինձ նորից տանում են Երևանի քննչական կոմիտե, որտեղից էլ Արշակունյաց փողոց ստի դետեկտորի սարքի մոտ, այնտեղ նորից կատարում են գործողություններ, որից հետո վերադառնում ենք քննչական կոմիտե և ուղեկցում են ինձ գնդապետ Կարապետկանի սենյակ։ Գնդապետ Կարապետյանը, քննիչ Քաջազնունին և ևս 3 հոգի, որոնց չեմ ճանաչում գտնվում էին այդ սենյակում։ Գնդապետ Կարապետյանը ինձ հարց է ուղղում ( դու մեզանից մի բան թաքցնու՞մ ես, մեզ տուր Վարդան Ղուկասյանի (Դոգի) տիկտոկ ալիքի մուտքանունը և գաղտնաբառը), կրկին ինձանից բացասական պատասխան լսելուց հետո սկսում են հարվածներ հասցնել մոտավորապես 1 ժամ, ես կրկին պահանջեցի փաստաբան, ինձ ասացին շուտով փաստաբանը կգա, ինձ իջեցրեցին 1-ին հարկ և այնտեղ ես պատահական տեսա Հանրային Ձայն Կուսակցության անդամ Հայկ Խաչատրյանին, որը նրանց համոզել էր, որ ես Վարդան Ղուկասյանի (Դոգի) տիկտոկ կանալի ադմինն եմ։ Ուզում եմ տեղեկացնել, որ Հայկ Խաչատրյանի հետ ես ունեցել եմ նախկինում գործնական վիճաբանություն։ Հիշեցնեմ, որ իմ ցուցմունքը չի եղել իմ թելադրանքով և չի եղել իմ փաստաբանի ներկայությամբ։ 14.06.2023թ-ին ժամը 14։00-ի սահմաններում ինձ թուղթ են տալիս, որտեղ գրված էր իմ քննչական կոմիտեից ազատ արձակման դիմումը։ Քննիչ Քաջազնունին բերում է, ես կարդում եմ դիմումը և որոշումը, այնուհետև ստորագրում եմ, բայց այդ թուղթը անհետանում է։ Վերջում ուզում եմ նշել, որ ինձ առաջարկում էին համագործաքցել իրենց հետ, բայց ինձանից բացասական պատասխան ստանալուց հետո ինձ ուղարկում են կալանքի և ասում են, որ մենք անձնական թշնամանք ունենք քո և այն մարդկանց հանդեպ, ովքեր աջակցում են Վարդան Ղուկասյանին (Դոգին)։ Եվ ասացին, որ սաղ մեր ձեռնա, ինչ ուզենք կանենք քո հետ, քաղաքը մեր ձեռնա ու դուք ոչ մի բան եք, իմ ձեռները դնում են սեղանին ու հարվածներ հասցնում ձեռքերիս։ Մինչև փաստաբանիս գալը, գնդապետ Կարապետյանը անում է այսպիսի արտահայտություն (գիտեմ վաղը ստեղից դուրս եկար սաղի վրա գրելու ես, բայց մենակ իմ անունը կտաս, իմ տղերքի անունները չտաս, որ քեզ խփել են)։

Թրամփը հանրահավաք կանցկացնի այն քաղաքում, որտ... Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և ... Ապօրինություններն արվում են բացառապես ինձ անա... Ձերբակալվել է Շոյգույի ժամանակների ՌԴ պաշտպան... Վաղաժամկետ դադարեցվել է սահմանամերձ գյուղերու... Յուրաքանչյուր կողմ ինքն է հոգում իր ծախսերը. ... Երևանի «Ավանգարդ» հյուրանոցի տարածքում տեղի ո... Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանելիս՝ տղամարդ... ՆԳ նախարարը Վանաձորում հանդիպում կունենա քաղա... Դեպի ՌԴ արգելվում է միայն կարանտին վնասակար օ... 200 մլն ԱՄՆ դոլարի չափով նոր վարկ կունենա Հայ... Ադրբեջանը Գեղարքունիքում օկուպացրած տարածքներ... Իրանի և Հայաստանի միջև 500 միլիոն դոլարի սպառ... Մեր քաղաքացիների համար ոչ միայն սպասելիքների ... Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի ընտրի ... Ծեծկռտուք է տեղի ունեցել Թուրքիայի խորհրդարան... Վիրահատության ժամանակ սրտի կանգ է գրանցվել Կիրանցում վեճ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի... Իրանն ու Հայաստանը 500 մլն դոլարի զենքի մատակ... ՀՀ վարչական դատարանը հետ է վերադարձրել ԱԱԾ-ու... Այսօր ադրբեջանցիները հնձել են կիրանցիների ցան... Թումանյան փողոցում «Մերսեդեսի» վարորդը կրակել... 7 անձի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավոր... Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ հա... Երկու անգրագետ անողնաշավորներ, հազիվ 8-րդ դաս...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝խնամիական կապե... «Կերամա Մարացի»-ի համասեփականատերը՝ օրենքով գ...
Օգանովսկու որդուն ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերից, ֆիզիկական ուժ կիրառել. փաստաբան Երեկ Սարյան փողոցում, առանց դատարանի որոշման, ոստիկանության ծառայողները կանգնեցրել և դիմակավորված անձանց օժանդակությամբ խուզարկել են Արցախի հերոս Սամվել Կարապետյանի որդու՝ Վալերի Կարապետյանի անձնական ավտոմեքենան, վերջինիս և ընկերոջը անհարկի պառկեցրել գետնին, կիրառել ֆիզիկական ուժ, քաշել մազերից, առանց որևէ հիմքի ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանման վայր, իսկ այսօր էլ հրաժարվել են այն վերադարձնել։ Այդ մասին իր ֆեսբուքյան Վիճակն իրականում ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել «Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ համարում տեղեկացրել էինք, թե ինչպիսի քաոս է տիրում հատկապես մայրաքաղաքի անձնագրային բաժիններում՝ կապված նույնականացման քարտերի համար առցանց հերթագրման համակարգի վերացման ու դրա արդյունքում «կենդանի հերթերի» գոյացման հետ: Նյութի հրապարակումից հետո ստացել ենք բազմաթիվ արձագանքներ, որոնց հիման վրա «Փաստի» լրագրողները լրացուցիչ շրջայց են կատարել՝ պարզ Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա
website by Sargssyan