Ի՞նչ է կատարվում Հարավային Կովկասում, 2018 թվականից, ես հենց այսպիսի «սցենար» եմ կանխատեսում. Սեմյոն Բաղդասարով (Տեսանյութ)

Մեկնաբանելով, թե ինչ է տեղի ունենում հետխորհրդային տիրույթում, եւ առաջին հերթին` Հայաստանի շուրջ, հեղինակավոր փորձագետ Սեմյոն Բաղդասարովը հետեւյալ կարծիքն է ներկայացրել.
«Հռետորական հարց՝ լա՞վ գիտեն ու կանխատեսում են իրավիճակը հետխորհրդային տարածքում, հաշվի առնելով, որ հետխորհրդային տարածքը մեզ համար ավելի կարևոր է, քան Եվրոպան։
Ի՞նչ է կատարվում Հարավային Կովկասում: Հինգ տարի է՝ սկսած 2018 թվականից, ես հենց այսպիսի «սցենար» եմ կանխատեսում։ Ռուսաստանի դուրս գալը Հարավային Կովկասից մեզ համար մեծ աշխարհաքաղաքական խնդիրներ կստեղծի, և, հավատացեք, դրանք շատ ավելի լուրջ կլինեն, քան Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ։ Որևէ մեկը մոռացե՞լ է, թե ինչպես է Ազգայնական շարժում կուսակցության նախագահը պարոն Էրդողանին նվիրել մեր երկրի շրջանների քարտեզը։
Մենք հնարավորություն ունենք բարելավելու իրավիճակը Հարավային Կովկասում, բայց պետք է հասկանանք, որ «ամեն ինչ որոշում են կադրերը»...»։
Մանրամասները` տեսանյութում: