1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արարատի մարզպետը մեքենա է գնել ու բնակարան նվեր ստացել. ինչ ունեցվածք ունի նրա ընտանիքը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի հունվարի 13-ին։ Թևոնյանը ևս այն անձանցից է, որը քաղաքական դաշտ է եկել 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո։ Մինչ այդ նա 7 տարի զբաղվել է անհատ ձեռներեցությամբ, սակայն 2018 թվականից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր դարձավ Ազգային ժողովում։

Ըստ 2022 թվականի հայտարարատու տարվա՝ մարզպետը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ մեկ հողամաս՝ ձեռք բերված 1991 թվականին, և մեկ անհատական բնակելի տուն՝ ձեռք բերված 2010 թվականին. երկու գույքերն էլ գտնվում են Արարատի մարզի Արալեզ գյուղում։

2022 թվականին Թևոնյանը Երևանի Արաբկիր վարչական շրջանում բնակարան է նվիրատվություն ստացել Ռուզաննա Ստեփանյանից։

2019 թվականին մարզպետը գնել է մեքենա՝ նույն տարվա արտադրության, Toyota մակնիշի։

Մարզպետի կանխիկ դրամական միջոցները կազմել են 8 մլն 400 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 11 մլն 843 հազար դրամ, որից 11 մլն 52 հազարը ՀՀ Արարատի մարզպետարանից է՝ որպես աշխատանքի վարձատրություն, իսկ 791 հազարը՝ ՀՀ ԱԺ աշխատակազմից՝ աշխատանքի վարձատրություն։
Մարզպետի կնոջ՝ Նանե Մարտիրոսյանի հայտարարագրում ևս ներկայացված է Արաբկիր վարչական շրջանում նվիրատվություն ստացած բնակարանը։ Կնոջ կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 5 մլն 346 հազար դրամ, որից 2 մլն 106 հազարը աշխատանքի վարձատրություն է Արարատի բժշկական կենտրոնից, որտեղ Մարտիրոսյանն աշխատում է որպես բժիշկ-ճառագայթաբան։

Եկամտի մյուս մասը՝ 3 մլն 240 հազարը, վարձակալության դիմաց ստացված վճար է, գործարքի մյուս կողմը Արարատի բժշկական քոլեջն է։
Ռազմիկ Թևոնյանը՝ մարզպետի հայրը, հաշվետու տարվա ընթացքում ստացել է 56 մլն 509 հազար դրամ տարեկան եկամուտ։ Որպես աշխատանքի վարձատրություն՝ նա ստացել է 1 մլն 364 հազար դրամ Երասխի գինու գործարանից, 1 մլն 144 հազար՝ ՀՀ Արարատի մարզպետարանից, և 54 մլն դրամ՝ շուկայից, ըստ երևույթին, գյուղատնտեսությամբ զբաղվելու արդյունքում, քանի որ մարզպետի հայրը կարծես սեփականաշնորհել է Արարատի Արալեզ համայնքի բոլոր մշակելի ցանքատարածությունները։

Նա հայտարարագրել է 17 անշարժ գույք, այդ թվում ՝ 8 միանձնյա սեփականությամբ հողամաս, 6 միանձնյա սեփականությամբ բազմամյա տնկի, 2 համատեղ սեփականությամբ անհատական բնակելի տուն, 1 արտադրական նշանակության շինություն՝ միանձնյա սեփականությամբ։
Հողամասերը ձեռք են բերված տարբեր ժամանակահատվածներում, հիմնականում՝ երբ հայրն էր մարզպետ կամ որդին։

Ռազմիկ Թևոնյանի հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են 707 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 238 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 65 մլն դրամ։

Մարզպետի հետ համատեղ բնակվող Ռուզան Մարգարյանը՝ մայրը, հայտարարագրել է Ռազմիկ Թևոնյանի հետ համատեղ սեփականությամբ 1 հողամաս և անհատական բնակելի 1 տուն, 1 միանձնյա սեփականությամբ հողամաս։

Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն 500 հազար դրամ, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 947 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է «Արփի» գինու գործարանից։ Ըստ Սեդրակ Թևւոնյանի հայտարարագրի՝ Մարգարյանը «Գինեթաս» ՍՊԸ-ի տնօրեն է։
Քերոբ Թևոնյանը՝ մարզպետի եղբայրը, հայտարարագրել է 2 հողամաս և հասարակական նշանակության մեկ շինություն։

Նա հայտարարագրել է 2020 թվականին ձեռք բերված՝ 2017 թվականի արտադրության, Hyundai մակնիշի մեքենա։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 72 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 20 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 15 մլն 371 հազար դրամ, որից 371 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ից, որտեղ աշխատում է որպես ապրանքագետ։ 15 միլիոն դրամը վարկ է «Ակբա բանկ» ԲԲԸ-ից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հ... «Կարմիր բերետավոր» ոստիկանների արարքները եղել... Սպիտակ տան ներկայացուցիչը վստահեցրել է, որ «Մ... Ադրբեջանը անցել է էթնիկ զտումներին, բայց ՀՀ ի... Ադրբեջանցիները կրակել են Չարեքտարի 13-րդ դարի... Ինչ է կատարվում Ազգային կոմիտեում. Վազգեն Ման... Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ԻԴՅՈՏԿԱ. "ՀԱՅՐ ՄԵՐ"-Ը ԳՈՆԵ ԳԻՏԵ՞Ս.ՔԱՂԱՔԱԿԱՆ ... Ինչպես են Արցախից ուղղաթիռով Հայաստան տեղափոխ... ԱՄՆ-ն մտահոգված է ստեղծված իրավիճակով. Պետդեպ Լեռնային Ղարաբաղից կոչ են անում սեփական տրանս... Կրեմլը մեկնաբանել է Պետդեպի՝ Ղարաբաղում միջազ... Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ազատ են արձա... «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը պետք է ավա... «Ծաղկաձոր Մարիոթ»-ի տնօրինությունը պարզաբանու... «Երկուսնել ասել են տեղ չունեն» ԷՍ ՄԻԼԻՈՆԱՏԵՐԵՐԻ ԲՐԻԳԱԴԱՆ Ո՞ՒՐ Ա ԻՆՉԻ ՉԵՔ ՆՈ... Արցախի ՄԻՊ-ի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցի... Զախարովա․ Մոսկվան առաջիկայում կպատասխանի Փաշի... Անհրաժեշտ է մոտեցնել դիրքերը ԱԲ ռիսկերի ընդհա... Դաշնակցությունը մի շաբաթով իշխանություն ստացա... Արցախից փախստականների հոսքը Գորիս շարունակվու... Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել ցո... Մեր աշխատանքային խումբը մեկնել է Գորիս. Արման... «Հանրային ձայն» կուսակցությունը հայտարարությո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... VIDEO.Արցախում խոշտանգված զինվորի, «Զոն»-երու... ՌՈ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ ... ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ով եւ ինչու է ծեծի ենթարկել Արագածոտնի մարզպե... «Պապ, ես ո՛չ ընկերներիս կթողեմ, ո՛չ էլ դիրքը»...
Ինչ է կատարվում Ազգային կոմիտեում. Վազգեն Մանուկյանն առաջարկել է կոնկրետ գործողությունների անցնել «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվա հանրահավաքը հետաձգելու Ազգային կոմիտեի որոշումը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել ինչպես ընդդիմադիր շրջանակների մոտ, այնպես էլ պայքարող մարդկանց։ Հիշեցնենք, որ 19.00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքից երկու-երեք ժամ առաջ կոմիտեն հանդես եկավ հանրահավաքը հետաձգելու մասին հայտարարությամբ, որտեղ շատ թույլ փաստարկներ էին բերել, թե ինչու են հետաձգում. Երկու ճակատով թիրախավորում. լուրջ անելիք ունի նաև պետությունը «Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը շարունակում է տարբեր հարթակներում տեղեկատվական հարձակումներ գործել Հայաստանի նկատմամբ՝ նաև բնապահպանական թեմաներով: Ի մասնավորի, օրերս Բաքվում տեղի ունեցած հերթական միջազգային սիմպոզիումի ժամանակ ադրբեջանցիները բարձրացրել են նաև Ողջի ու Արաքս գետերի թեման: Ընդհանրապես, Բաքվում պետական մակարդակով ահռելի գումարներ են ծախսվում՝ ցույց տալու, թե Հայաստանում բնապահպանական ծա Մեղավորները պատժվելու են. ՔՊ վարչության նիստը շատ թեժ է անցել «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի ավագանու ընտրություններից հետո ՔՊ վարչության նիստը երեկ շատ թեժ է անցել. ՔՊ-ականները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, փորձել են մեղավորներ գտնել ավագանու ընտրությունների ձախողման համար: Նիկոլ Փաշինյանը ասել է, որ մեղավորները պետք է պատժվեն, քանի որ իր թիմակիցների անգործությունն է պատճառը, որ այս Միջանցքային պայքարը գլոբալ և տարածաշրջանային մակարդակով «Փաստ» օրաթերթը գրում է. Մարդկային քաղաքակրթության զարգացման վաղ փուլերից սկսած՝ կարևոր նշանակություն է ձեռք բերել առանցքային հաղորդակցության ուղիների նկատմամբ վերահսկողությունը։ Եվ այդ վերահսկողության համար պայքարը ոչ միայն լուրջ մրցակցության, այլև պատերազմների պատճառ է դարձել։ Օրինակ՝ անտիկ շրջանում Հռոմի և Կարթագենի անհաշտ պայքարը և Պունիկյան պատերազմները նաև միջերկրական ծովի հաղորդակցության ուղիների նկատմ Գնդակը՝ իրավապահների դաշտում. ինչ կլինի Ջալալ Հարությունյանի գործը «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով նախաքննական մարմնի կողմից նշանակված հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննությունը մոտեցել է ավարտին, եւ առաջիկայում հանձնաժողովի եզրակացությունը կտրվի նախաքննական մարմնին: Ասել է թե՝ գնդակը իրավապահների դաշտում է՝ Ջալալ Հարությունյանի գործը կուղարկ
website by Sargssyan