Գավառի մանկատանը 14 տարեկան երեխայի են ծեծել
![](/timthumb.php?src=http://newsmedia.am/disc/18-09-23/332c800d79f9200ebe7296f9b9d3be74.jpg&w=450&h=320)
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 16-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Սևանի բաժանմունքի պետի ժ/պ-ն Չկալովկա բնակավայրի մոտակայքում նկատում է մի երեխայի: Ոստիկանության ծառայողը մոտենում է նրան ու պարզում, որ Գավառի մանկատան սան է: Երեխային տեղափոխում է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղ 14-ամյա տղան, ում անունը նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում, ոստիկաններին պատմում է, որ մանկատանն իրեն ծեծի են ենթարկել, ոտքերով և ձեռքերով հարվածել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Դրանից հետո երեխան հեռացել է մանկատնից: Դեպքի փաստով Ոստիկանության Սևանի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունքի մարզային քննչական վարչություն, իսկ երեխային տեղափոխել են Գավառի մանկատուն: