Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունն ազդակ է Հայաստանի ժողովրդին՝ հաջորդը դուք եք. Բրեդ Շերման
![](/timthumb.php?src=http://newsmedia.am/disc/28-09-23/fb2672dfa4b4fcde40ffed7d2cfeb0ff.jpg&w=450&h=320)
Արցախում մեր աչքի առաջ էթնիկ զտումներ են ծավալվում. հայերը լքում են իրենց տունը, որն ավելի քան 2000 տարեկան է: Այս մասին իր X միկրոբլոգում գրել է ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը։
«Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունն ազդակ է Հայաստանի բնակիչներին՝ հաջորդը դուք եք: Ռուբեն Վարդանյանը և բոլոր անարդարացիորեն ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն:
Սա 21-րդ դարն է. Միացյալ Նահանգները չի կարող աչք փակել էթնիկ զտումների վրա»,- նշել է նա։