1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Դու ասա Շահրամանյա՛ն. արդյո՞ք դու որպես ՆԱԽԱԳԱՀ չնմանվեցիր Բրուտոսին, եւ դու էլ «չսպանեցիր» Արցախ աշխարհը… երբ ասացիր, որ պարտավորվում ես տարհանել «Հայաստանի զինված ուժերի մնացյալ ստորաբաժանումները» Արցախից

Աննա Վարդապետյանը, այո առաջինը պետք է սկսի հենց «գանգ կոտրող» Շահրամանյանից


❗️❗️Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
Ընդգծելով, որ.
Վերջին շրջանում, մասնավորապես, սոցցանցերում առանձին օգտատերերի կողմից լայն տարածում են ստացել Արցախի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումները՝ Շահրամանյանը Վարդապետյանին խնդրել է, որ նմանատիպ հրապարակումները դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ և դրանք քննի օրենսդրությամբ սահմանված կարգով։
Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ Շահրամանյանը նշել է, որ Արցախի իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։❗️❗️


ՀՀ Գլխավոր Դատախազ Աննա Վարդապետյանը, այո առաջինը պետք է սկսի հենց Շահրամանյանից. թե այս ՊԵՐՍՈՆԸ ամիսներ առաջ ի՞նչ հայտարարություններ էր անում Արցախի Հանրապետությունից... եւ ի՞նչ բանակցությունների մեջ էր ադրբեջանական կողմի հետ....


ԱՐԴԱՐ ԿԼԻԵՐ
ԵԹԵ
Ազգային անվտանգության ծառայությունում «աչք բացած» Շահրամանյանը վաղուց անցած լիներ դատախազության դռներով.
եւ ՀՀ Գլխավոր դատախազությունն էլ, սույնին հարցրած լիներ, թե.


❗️Առաջինը՝ նախագահ Շահրամանյանը այդ ի՞նչ հիմքով, եւ ինչի՞ հիման վրա էր տարածում հայտարարություն, որով պարտավորվում էր տարհանել «Հայաստանի զինված ուժերի մնացյալ ստորաբաժանումները», լուծարել և ամբողջությամբ զինաթափել Արցախի պաշտպանության բանակը, ինչպես նաև դուրս բերել ծանր զինտեխնիկան Լեռնային Ղարաբաղից՝ այն արագորեն ոչնչացնելու նպատակով։

Ի՞նչ ստորաբաժանումների մասին էր խոսք գնում, եւ արդյո՞ք այս հայտարարության «տակ մտնելով», Շահրամանյանը չէր լեգիտիմացնում ռազմական հանցագործի կողմից իրականացված «հակաահաբեկչական գործողությունները»:

Էլ չեմ խոսում այն մասին, որ պարոնայք դաշնակներու «սրտի հատոր» Շահրամանյանը, այդ խայտառակ հայտարարության տակ ստորագրելով միջազգային հանրույթ կոչված ՍԻԼՈՒԵՏՆԵՐԻ համար, ուղղակի նվեր էր…ով «դարի գործն արեց»՝ ընդամենը մեկ հարվածով:


❗️Երկրորդ
Ինչու՞, եւ ինչի՞ դիմաց հանձնվեց Ադրբեջանին ահռելի քանակությամբ զենք-զինամթերք, եւ ինչու այն չոչնչացվեց, այլ փոխարենը «բանտիկով» հանձնվեց Ադրբեջանին: Այս հարցն էլ, խնդրում եմ ուղղեք Շահրամանյանին:
❗️Երրորդ.
ադրբեջանական կողմի հետ Շահրամանյանը այդ ինչ հարցումներ էր անում, եւ ի՞նչ էր բանակցում իշխանությունն այլ անձնաց փոխանցելու հետ կապված…
❗️Չորրորդ.
Համացանցում այո, տարատեսակ մութ պատմություններ են պտտվում. Արցախի պետական գույքը, բյուջեն փոշիացնելու, այն վատնելու եւ մսխելու հետ կապված. եւ ինչ խոսք անհանգսատցնող են հատկապես կոռոպցիոն սխեմաների ու կոռուպցիոն բուրգի շուրջ պտտվող ուշագրավ դրվագները, որոնք նույնպես մանրազնին ուսումնասիրության կարիք ունեն՝ անկասկած…
❗️Իսկ հիմա ոչ պակաս կարեւորի մասին.
Արցախի նախագահի դիրքերից հանդես եկող քաղաքացի Շահրամանյանը, եթե նախագահ է. այդ դեպքում որտեղ է՞ նրա դատախազությունը….
Ինչու «մի քանի ժամով» ՆԱԽԱԳԱՀ կարգված Շահրամանյանը չի դիմում իր ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ՚….
Մենակ չասեք ՝ թե բա վտարանդի կառավարություն...
Եթե չեմ սխալվում այդ նույն Շահրամանյանը, որպես Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակից, կառավարության կողմից ստացել է իր հասանելիք օգնությունը(այդ լուրը հաստատվել է նաեւ պաշտոնական մակարդակով) ճիշտ ա՞….
Հետեւապես, դու հիմա ինչի՞ նախագահն ես, եւ ո՞ւմ: Հիմա դու վտարանդի կառավարության նախագահ ե՞ս, թե՞ բռնի տեղահանված եւ նպաստ ստացող արցախցի մեր հայրենակից:
Խորին հարգանքս, Արցախ Աշխարհի մեր Հայրենակիցներին բոլոր:
Բայց այս դեպքում, երբ խոսքը գնում է մի քանի ժամով նախագահի աթոռին հանգրվանած անձի մասին, ապա երեւի
❗️Շահրամանյանի նման հատուկ էկզեմպլյարը միայն կարող էր 1,5 մլրդ դոլարի զենք նվիրաբերել, ու դեռ շարունակեր ՆԱԽԱԳԱՀ երերալ…Ասում ես՝քեզ քանի հոգի ընտրեց նախագա՞հ…


Հ.Գ1 


Դուն հիմա ով իս՞ մարդ Աստծո. համ բռնի տեղահանված նպաստառու ես, համ ախռանաներով ֆռֆռացող «գանգ կոտրող»,  համ էլ 18:00-ից հետո էլ «վսեմագուչի նախագա՞հ»
Արժեր հասկանալ….


Հ.Գ 2


Ոչ ոք չի հերքում որ Հայաստանի եւ Արցախի անկման մեկնարկը տրվել է դեռեւս 2018-ից, եւ ՈՉ ՈՔ չի ժխտում, որ պատմական այս անդառնալի էջի համար,ԱՅՈ թիվ մեկ պատասխանատուն Նիկոլն ու նրա թայֆան է նախ եւ առաջ, եւ նրանք տալու են այդ պատասխանը սերունդների առաջ:
Բայց դու ասա Շահրամանյա՛ն. արդյո՞ք դու որպես ՆԱԽԱԳԱՀ չնմանվեցիր Բրուտոսին, եւ դու էլ «չսպանեցիր» Արցախ աշխարհը… երբ ասացիր, որ պարտավորվում ես տարհանել «Հայաստանի զինված ուժերի մնացյալ ստորաբաժանումները» Արցախից:
Ասա. «խակ» էիր քաղաքական հորձանոտում, թե՞ դու «հայիլ-մայիլ » էիր կտրել՝հենց էս օրվա համար....

 

ԳԱՅԱՆԵ   ԶԱՐԳԱՐՅԱՆ 

Տղամարդուն առևանգել են մեքենայի գումարից 300 ... Այսօր տիեզերք կարձակվի Հայաստանի առաջին հայրե... Գազայի հատվածում ռազմական գործողությունները վ... Որքան գումար է պահանջվել Երևանի վարչական շրջա... «Սևան» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալները ներկայացր... Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ Հայաստանյան գործող իշխանությունը, եթե մի փուլ... Խմբակային ծեծկռտուք՝ ազգային ագրարային համալս... 103 տարի առաջ ճիշտ այս օրը Ադրբեջանը ճանաչել ... Ջալալ Հարությունյանի գործով բոլոր կողմերը միջ... Ադրբեջանում շարունակվում է կտտանքների եւ գերի... ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատ... Գերիները պարբերաբար կապի մեջ են ոչ միայն իրեն... ԶԼՄ-ների մասին օրենքի փոփոխության նոր նախագիծ... Իշխանությունը մրցակցության մեջ է մտել հնարավո... «Երևան սիթի»-ի աշխատակիցը մտել է ԴԱՀԿ և հայտն... Արցախի հարցով միջազգային հանձնախումբ են ուզու... ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել է, որ չի ցանկանում ըն... Արցախի սուբյեկտայնությունը պետք է պահպանվի՝ բ... Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է Գ... «Նոր գաղտնի ծրագիր Ուկրաինայի համար. ԱՄՆ-ն և ... Վարդենիսի քաղաքապետը՝ ՔՊ մտնելու ճանապարհին Պայթյուններ Կիևում. Ուկրաինան հզոր զանգվածայի... «Ճըվճվ Արոյի»՝ քրեական պատմություններով հայտն... Հիմա ես հասկացա, թե պարոն Արծվիկ Մինասյանն ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... VIDEO.Արցախում խոշտանգված զինվորի, «Զոն»-երու... ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ով եւ ինչու է ծեծի ենթարկել Արագածոտնի մարզպե... Օգնության հասեք Տղերքին՝նրանք մեզ համար են կա... Հերոսի Հայրը պարզաբանում է «Անհարմար է նման ս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի...
Որքան գումար է պահանջվել Երևանի վարչական շրջանների ամանորյա քեֆերի համար «Հրապարակ» թերթը գրում է. Երեւանի վարչական շրջանները պատրաստվում են ամանորյա քեֆերի: Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ամանորյա քեֆը, օրինակ, 1 մլն 500 հազար դրամ է կազմելու։ Ներկա կլինի 120 աշխատակից, որոնցից 5-ը, բացի ուտուշ-խմուշից, նաեւ կպարգեւատրվի ժամացույցներով, 15-ը՝ պատվոգրերով։ Արաբկիրցիների սեղանին կդրվի 5 տեսակի նախուտեստ՝ կանապե, տարտալետկա, մինի սենդվիչներ, բուրգերներ, փոքր ռուլետներ, 2 տեսակ Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանավորումը երկարաձգելու համար. դատարանը, բնականաբար, բավարարել է միջնորդությունը, եւ Բազեյանը մինչեւ 2024 թվականի հունվարի 23-ը կշարունակի մնալ կալանքի տակ: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ նա դատարանում խիստ ծանր է տարել իր կալանքի երկարաձգման փաստը եւ հայտարարել Ջալալ Հարությունյանի գործով բոլոր կողմերը միջնորդություն են ներկայացրել դատարան «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով բոլոր կողմերը միջնորդություն են ներկայացրել դատարան, որ չեն ցանկանում՝ դատական նիստերը կայանան Սյունիքի մարզի Սիսիանի նստավայրում: Գնդակը դատավոր Գարիկ Աբելյանի դաշտում է, եւ նա կորոշի քրեական գործով ներկայացված միջնորդությունը բավարարել եւ գործը ուղարկել Երեւան, թե այն թողնել Սիսիանում: Նշենք, որ ՊԲ նախկին հրաման Արցախի հարցով միջազգային հանձնախումբ են ուզում ձեւավորել «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պատգամավորները, մեր տեղեկություններով, պայմանավորվել են երեքշաբթի օրը ԱԺ նիստ հրավիրել։ Եթե ֆորսմաժոր եւ ՀՀ իշխանության միջամտություն չլինի, այն կկայանա։ Մտադիր են անել փակ ֆորմատով, նիստից հետո հանդես գալ հայտարարությամբ։ Սեպտեմբերյան հայտնի իրադարձություններից հետո ԱԺ պատգամավորները նիստ չեն հրավիրել։ Նրանք համաձայն չեն ՀՀ իշխանությունների հետ, թե ԱՀ պետական ինստիտուտ Ինչու իշխանությունները Դավիթ Բաբայանի հարցով չեն զբաղվում «Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ճակատագրի մասին չնայած կցկտուր տեղեկատվությանը, ՀՀ իշխանությունները մասնավոր զրույցներում վստահեցնում են, որ զբաղվում են բոլորի ճակատագրով, պարբերաբար դիմում են ՄԻԵԴ, նրանց մասին տեղեկատվություն ստանում։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի բանտերում են գտնվում Արցախի նախկին երեք նախագահները` Բ
website by Sargssyan