1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

103 տարի առաջ ճիշտ այս օրը Ադրբեջանը ճանաչել է Արցախը որպես Հայաստանի մաս

1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունում հաստատվում են խորհրդային կարգեր: Ի նշան Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման, Խորհրդային Ադրբեջանի հեղափոխական կոմիտեի նախագահ Նարիման Նարիմանովը շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ հայտնել է, որ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Հեղկոմն ընդունել է որոշում, ըստ որի «Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերը հայտարարվում են վերացված: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մասը»:
Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի վերոնշյալ որոշումը, ստորագրված Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի և արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովի կողմից, 1920թ. դեկտեմբերի 7-ին տպագրվել է Երևանում լույս տեսնող «Կոմունիստ» թերթի 2-րդ համարում հայերեն թարգմանությամբ:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման առթիվ 1920թ. դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը հրապարակել է նաև հռչակագիր, որտեղ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշակիորեն խմբագրել է Ադրբեջանի Հեղկոմի ընդամենը մեկ օր առաջ՝ 1920թ. նոյեմբերի 30-ին, ընդունած որոշումը:
Հռչակագրում Նարիմանովը, մասնավորապես, հայտարարել է, որ «…Զանգեզուրի և Նախիջևանի գավառները հանդիսանում են Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիությանը տրվում է ինքնորոշման լիարժեք իրավունք…»:
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, հռչակագիրը տպագրվել է Բաքվում լույս տեսնող ռուսալեզու «Կոմունիստ» թերթի 178-րդ համարում:
Հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահի 1920թ. դեկտեմբերի 1-ի հռչակագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունների կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնությունը՝ Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը 1921թ. հունիսի 12-ին ստորագրել է դեկրետ, որով հայտնել է, որ «Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Յեղկոմի դեկլարացիայի և Հայաստանի ու Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւնների կառավարութիւնների մէջ եղած համաձայնութեան հիման վրայ, յայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղն այժմեանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան անբաժան մասը:»:
Դեկրետը հրապարակվել է Երևանում լույս տեսնող «Խորհրդային Հայաստան» թերթի 1921թ. հունիսի 19-ի համարում:
Նույն թվականի հունիսի 22-ին փաստաթուղթը տպագրվել է նաև Բաքվում լույս տեսնող «Бакинский рабочий» ռուսալեզու թերթում:
Եվ այսպես, երկու ինքնիշխան պետություններ՝ Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը, վեճ ունեին կոնկրետ տարածքի հետ կապված: Վեճը լուծելու նպատակով տվյալ երկրների իշխանությամբ օժտված մարմիններն իրենց իրավասության սահմաններում վեճի առարկայի վերաբերյալ ընդունել են իրավական ակտեր, որոնք հրապարակվել են ժամանակի պաշտոնական մամուլում: Արդյունքում կարգավորվել է 1918թ. սեպտեմբերին ծագած ադրբեջանաարցախյան հակամարտությունը:
Այսպիսով, 103 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1920թ. նոյեմբերի 30-ին, Խորհրդային Ադրբեջանը Լեռնային Արցախը, Նախիջևանը և Զանգեզուրը ճանաչել է որպես Հայաստանի մաս:

Ստեփան Հասան Ջալալյան

Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժե... Տեղի համայնքապետին ձերբակալել են բարբարոսաբար... Էնդոկրինոլոգը նշել է շաքարային դիաբետի գլխավո... 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ն... ՀՀ-ն դեռ հետևում է BRICS-ի գործունեությանը, ի... Լաչինն ազատագրվեց, առաջին դրոշը բերեցին փռեցի... Ըմբիշ Հայկ Խլոյանը՝ աշխարհի չեմպիոն ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Չեմ ընդունում վերջնագրերով խոսելու գործելաոճը... Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելու է պետակա... Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի համագործակցո... ՀԱՊ կուսակցության շնորհավորական ուղերձը՝ «Իրա... ԱՄՆ որոշ նահանգներում մեկնարկել է նախագահական... Ձևավորվեց 3֊րդ ուժը Յակուտիայում Ան-3 ինքնաթիռի վթարային վայրԷջքի... Երևանին մաղթում ենք բարգավաճել և զարգացնել եղ... Ցերեկային խնամքի անվճար ծառայություններ են գո... ԱՊՀ տարածքի գրավչությունը թույլ չի տալիս դավա... Մեր ընդհանուր ջանքերով հետևողականորեն ամրանու... Ճաղերի հետևում հայտնված Պակիստանի նախկին վարչ... 17-ամյա շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանին շնորհվե... Դեսպանն իրավունք չունի մասնակցելու դեսպանընկա... Վահե Հակոբյանի եղբոր՝ Կարեն Հակոբյանի և Նարեկ... Գրանցվել են զենք-զինամթերքի կամավոր հանձնման ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝խնամիական կապե... «Կերամա Մարացի»-ի համասեփականատերը՝ օրենքով գ... Կառավարությունը ուզում է ավտոշուկայի ոլորտում...
Տեղի համայնքապետին ձերբակալել են բարբարոսաբար՝ «մասկի շոու»-ով «Հրապարակը» գրում է․ Գորիսի ոստիկանապետ, «Բիչոկ» մականունով Կարեն Հովսեփյանի գլխին մութ ամպեր են կուտակվել՝ Սյունիքի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ձերբակալության պատճառով։ Հիշեցնենք․ հոկտեմբերի 5-ին Տեղի համայնքապետը ձերբակալվել էր, ապա՝ ազատ արձակվել: Մեզ պատմել են, որ ձերբակալությունը կատարվել է առանձնակի դաժանությամբ, մասկի շոուով։ Մոտ 20 ոստիկան` պետի գլխավորությամբ ասֆալտին փռելով, թեւե Օգանովսկու որդուն ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերից, ֆիզիկական ուժ կիրառել. փաստաբան Երեկ Սարյան փողոցում, առանց դատարանի որոշման, ոստիկանության ծառայողները կանգնեցրել և դիմակավորված անձանց օժանդակությամբ խուզարկել են Արցախի հերոս Սամվել Կարապետյանի որդու՝ Վալերի Կարապետյանի անձնական ավտոմեքենան, վերջինիս և ընկերոջը անհարկի պառկեցրել գետնին, կիրառել ֆիզիկական ուժ, քաշել մազերից, առանց որևէ հիմքի ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանման վայր, իսկ այսօր էլ հրաժարվել են այն վերադարձնել։ Այդ մասին իր ֆեսբուքյան Վիճակն իրականում ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել «Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ համարում տեղեկացրել էինք, թե ինչպիսի քաոս է տիրում հատկապես մայրաքաղաքի անձնագրային բաժիններում՝ կապված նույնականացման քարտերի համար առցանց հերթագրման համակարգի վերացման ու դրա արդյունքում «կենդանի հերթերի» գոյացման հետ: Նյութի հրապարակումից հետո ստացել ենք բազմաթիվ արձագանքներ, որոնց հիման վրա «Փաստի» լրագրողները լրացուցիչ շրջայց են կատարել՝ պարզ Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե
website by Sargssyan