Այսօր տիեզերք կարձակվի Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը
![](/timthumb.php?src=http://newsmedia.am/disc/01-12-23/111e342a90c867716b4e78ad370ba69a.jpg&w=450&h=320)
Այսօր երեկոյան տիեզերք կարձակվի Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։
Այս մասին տեղեկացնում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան։
«Այսօր երեկոյան բոլորս սրտատրոփ հետևելու ենք, թե ինչպես է SpaceX-ի Falcon 9 հրթիռով տիեզերք արձակվում Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։ Ինչպես խոստացել էինք, դուք հնարավորություն եք ունենալու մեզ հետ հետևելու այս պատմական թռիչքը լուսաբանող միջոցառմանը և բուն թռիչքին։
Դրա համար նախապատրաստվել է հատուկ ուղիղ հեռարձակում, որը մեկնարկելու է դեկտեմբերի 1-ին՝ ժամը 21:00-ին, և այն բաց չթողնելու համար անցեք հղումով ու սեղմեք «Զանգակ»-ին, որպեսզի ձեզ ծանուցում գա՝ հեռարձակման մեկնարկից հետո», - նշված է հաղորդագրությունում։