Այրվել է ՀՀ ՊՆ Բերդի զորամասի հրամանատարի տեղակալին սպասարկող ծառայողական УАЗ-ը
![](/timthumb.php?src=http://newsmedia.am/disc/09-01-24/2b4f58a3b15b7aa2d153524e3b11d65d.jpg&w=450&h=320)
Այսօր՝ հունվարի 8-ին, արտակարգ դեպք է եղել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Դիլիջանից դեպի Բերդ տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այրվել է УАЗ մակնիշի ավտոմեքենա, որն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վառվող ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկռշում և սպասարկում է ՀՀ ՊՆ Բերդի զորամասի հրամանատարի տեղակալին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակի առաջացման պատճառը եղել են ավտոմեքենայի լարերի հետ առաջացած խնդիրները: