Եթե սխալ եք, պարտվելու եք` ի հեճուկս ձեր բոլոր շանտաժների․ ԲԴԽ նախագահ
![](/timthumb.php?src=http://newsmedia.am/disc/26-01-24/bf60cb453fec3022d68a8e1ffd70cfc4.jpg&w=450&h=320)
ԲԽԴ նախագահ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի լավ բան #7»
«Հայաստանում դատական հաղթանակներ սկսել են շատ հաճախ տոնել նաև այն փաստաբանները, քաղաքական գործիչները, լրատվամիջոցները, ովքեր անխնա քննադատում են դատական և այլ իշխանություններին: Հատկապես վերջին ամիսներին բազմիցս լսած կլինեք, որ հերթական «վերջին անկախ դատավորը», չենթարկվելով իմ ճնշումներին, մի լավ որոշում է կայացրել:
Չնայած դատական իշխանության վրա ձեր անարդար, ոչ կոռեկտ, իսկ երբեմն հանցավոր հարձակումներին` դուք շարունակելու եք հաղթել դատարաններում, եթե օրենքով ճիշտ եք: Երբ սխալ եք, պարտվելու եք` ի հեճուկս ձեր բոլոր շանտաժների: Երբ սխալ է դատավորը, բողոքարկելու եք, և ուղղվելու է այդ սխալը, կամ դատավորի գործը հասնելու է ԲԴԽ:
Շարունակեք քննադատել և օգտվել դատական համակարգի ակնհայտորեն բարելավվող ծառայություններից»,- գրել է Անդրեասյանը: