ԱԱԾ մեկուսարանի պետ նշանակվեց. ով է նա
![](/timthumb.php?src=http://newsmedia.am/disc/07-02-24/4b8f1d3d02dfbd8314260a6cab12d826.jpg&w=450&h=320)
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Ռուբեն Խալապյանը նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։
Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ արդարադատության նախարարությունը իրավապահ համակարգի հետ միասին փնտրում է թեկնածու, որը կկարողանա ղեկավարել «Երեւան- Կենտրոն» ՔԿՀ-ն: Քննարկել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախկին պետ Ռուբեն Խալապյանին նշանակել ԱԱԾ մեկուսարանի պետ։