Ռուսաստանն ու Ուկրաինան վաղ թե ուշ համաձայնության կգան. Պուտին
![](/timthumb.php?src=http://newsmedia.am/disc/09-02-24/ebcbd3672c6f590b4d001137b58cd962.jpg&w=450&h=320)
Ռուսաստանն ու Ուկրաինան վաղ թե ուշ համաձայնության կգան, ժողովուրդների հարաբերությունները կվերականգնվեն։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցի ժամանակ։
«Վաղ թե ուշ մենք համաձայնության կգանք։ Դա կարող է նույնիսկ տարօրինակ հնչել այսօրվա իրավիճակում: Միևնույն է, ժողովուրդների հարաբերությունները կվերականգնվեն։ Երկար ժամանակ կպահանջվի, բայց կվերականգնվի»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Արևմուտքը կարծում է, որ ռազմական գործողությունները ընդմիշտ «կպոկեն» ռուս ժողովրդի մի մասին մյուսից։ «Սակայն դա սխալ կարծիք է։ Վերամիավորումը տեղի կունենա»,-վստահեցրել է Պուտինը։