1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի բանտում. Արիանա Հովսեփյան

NewsPress.am կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանին պատկանող Range Rover Sport մակնիշի ավտոմեքենայի առերեւույթ հրկիզման դեպքի առթիվ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշանակված փորձաքննության եզրակացությունն արդեն կա: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է գործով տուժող ԱՐԻԱՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ:

- Տեղյակ ենք, որ ստացել եք փորձաքննության արդյունքները: Ի՞նչ կարող եք ասել դրա վերաբերյալ:

- Ինձ զանգահարեցին ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնից եւ փոխանցեցին եզրակացությունը: Ասեմ, որ համակարգը դեռ լիովին խորը փոսում չէ հայտնվել: Իրականում ես շնորհակալ եմ Արգիշտի Քյարամյանին (ՀՀ քննչական կոմիտեի նախագահ), եւ այս գործը ստանձնած քննիչներին, որովհետեւ շատ արդար քննություն են տանում: Վնասն ընդհանուր կազմել է 6 միլիոն 600 հազար ՀՀ դրամ:

Իսկ Ձեր ավտոմեքենան հրկիզած Մարտին Ամիրխանյանը կալանավորվա՞ծ է:

- Գիտեք տարօրինակը որն է, որ եղել են սպանության սպառնալիքներ նրա կողմից թե՛ իմ, թե՛ իր կնոջ նկատմամբ, բայց, չգիտես ինչու, դատարանը որոշում է կայացրել նրա նկատմամբ կիրառել ընդամենը տնային կալանք կամ վարչական վերահսկողություն: Եվ այդքանից հետո՝ զարմանալին այն է, որ դատախազությունը չի բողոքարկել: Ինձ մոտ հարց է ծագում՝ ինչո՞ւ է դատախազությունը կոծկում այս հանցագործությունը, միգուցե դատախազությանը դո՞ւր է եկել, որ վերջապես հայտնվեց մի հոգեկան հիվանդ, ով սպանության սպառնալիքներ է հնչեցրել է ոչ միայն իր երեխաների մոր նկատմամբ, այլ նաեւ իմ: Պարզապես, հորդորում եմ գխավոր դատախազին՝ չբզբզա՛լ: Ինչո՞ւ գլխավոր դատախազությունն այս հարցում հետեւողական չէ, ինչո՞ւ չի բողոքարկվել դատարանի որոշումը: Հետեւապես, ես կարո՞ղ եմ մտածել, որ ինչ-որ շահագրգռվածություն ունի եւ հաճույք է ապրում դատախազությունն այս ամենից:

- Գուցե չէին նախատեսում, որ Դուք փորձաքննության եզրակացությունից հետո էլ կլինեք հետեւողական այս հարցում: Ի՞նչ եք պատրաստվում անել:

- Ես մինչեւ վերջ գնալու եմ: Սա պետք է դաս լինի բոլորին, քան որ արդեն որերորդ անգամն է, որ ինձ վնասներ են հասցնում: Միշտ խղճացել եմ, ներել եմ, բայց այս դեպքը ոչ ոք չի մարսելու, հանցագործը պետք է հայտնվի բանտում: Եվ, այո՛, ես հետեւողական եմ լինելու: Ավելին՝ արդեն խոսել եմ իմ փաստաբանի հետ, որ պետք է դատարանի որոշումը բողոքարկվի: Նաեւ հորդորում եմ դատավորներին` հանկարծ խաղեր չտաք: Ես հասկանում եմ, որ սա Նիկոլի թիվն է, իսկ ես, քանի որ նրա սուր քննադատն եմ, դատախազությունից սկսած մինչեւ դատավորներ փորձում են հաճոյանալ Նիկոլին ու իր տիկնոջը: Բայց ես ոչ ոքի այդ հաճույքը չեմ պատճառի, էլի եմ ասում՝ մինչեւ վերջ գնալու եմ: Բավակա՛ն է, իմ համբերության բաժակն արդեն լցվել է, թող բոլորն իրենց կարգի հրավիրեն եւ անհապաղ քայլեր ձեռնարկեն:

- Ստացվում է, որ անչափահաս երեխաների մայրերին ավելի թեթեւ գործերով կալանավորում են, իսկ ավելի ծանր հոդվածներով մեղադրվող տղամարդկանց տնային կալա՞նք են տալիս: Սա՞ է այսօրվա արդարադատությունը:

- Դուք իրավացի եք: Եվ ոչ միայն անչափահաս երեխաների մայրերի են տանում կալանքի, այլ ամիսներով կալանավորում են, օրինակ, Նարեկ Մալյանին, որն ընդամենը ֆեյսբուքյան իր էջում ինչ-որ գրառում է արել: Պարզապես վախենում է նրանից այս իշխանությունը, Նիկոլն առանձնահատուկ վախենում է նաեւ Արմեն Աշոտյանից, որին եւս պահում է կալանքի տակ: Իսկ մարդը, ով սպառնում է սպանել ինձ եւ իր երկու երեխաների մորը, մեքենաս այրել է, տալիս են տնային կալանք կամ վարչական հսկողություն են կիրառում: Երբ Մարտին Ամիրխանյանն ազատության մեջ է, ես ինչո՞վ երաշխիք ունենամ, որ իմ մեքենան, որը մի քանի օրից պատրաստ է լինելու, նորից այդ հանցագործը չի գալու եւ վառի: Դատախազությո՞ւնն է իմ մեքենան սարքելու, 6 միլիոն 6 հարյուր հազար դրամը տալու: Դատախազությո՞ւնն է է Մարտին Ամիրխանյանի երեխաներին պահելու, որ տանից հանել եւ գցել է դուրս:

- Ի դեպ, Մարտին Ամիրխանյանը շարունակում է սոցցանցերում ակտիվություն դրսեւորել: Ի՞նչ կասեք այս մասին:

- Իսկ գլխավոր դատախազությունը հետողակա՞ն է, տեսե՞լ է, որ Մարտին Ամիրխանյանն, իհարկե, անանուն, բայց շարունակում է սպառնալիքներ հնչեցնել սոցցանցում: Աննա Վարդապետյանը կարո՞ղ է պատասխանել, թե հանցագործն ինչո՞ւ է իր ֆեյսբուքյան էջում շարունակում դեռ սպառնալ: Սրա պատասխանն ո՞վ է տալու: Ինձ նաեւ հետաքրքիր է, թե ով է այն դատավորը, որը Մարտին Ամիրխանյանին տնային կալանք է տվել, որ նա էլ մինչեւ հիմա շարունակում է սպառնալիքներ հնչեցնել: Հորդորում եմ Աննա Վարդապետյանին իր դատախազներին հրահանգի՝ այս հարցն արագի մեջ լուծել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Iravunk.com 

Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն ... Ընդամենը փոքրիկ ֆաշիստի՝ Նիկոլի հերթական էժան... Գեղարքունիքի դպրոցում 14-ամյա երեխան բռունցքո... Անհնար է չտեսնել հարևան պետությունների և աշխա... Լիբանանի հարավից փախստականների հոսք կա դեպի Ս... Ծիծեռնակաբերդի Հավերժության տաճարի և հուշասյա... Հիշենք, թե ինչպես են ՀՀ-ում հերթով «չեզոքացվե... Արմավիրի քաղաքապետարանի մոտ 66-ամյա տղամարդը ... Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարա... Էրիկ Էսրայիլյանը որպես համահիմնադիր միանում է... Հայաստանի զինվելը և Սահմանադրությունը սպառնալ... Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտան... Շուրջ երեք ամիս անձը պահվել է հոգեբուժական կա... Իսրայելը հայտարարել է Սիրիայի հարավում ՀԱՄԱՍ-... Իսրայելը պաշտոնապես հայտարարել է` «Հեզբոլլահի... Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համ... Պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ա... Կրեմլում Ռուսաստանի միջուկային դոկտրինի փոփոխ... Զարուհի Նախշքարյանը հարցում է կատարել ԲԴԽ՝ բա... Երևանի չորս շրջանում օդում փոշու պարունակությ... Օկուպացված Դադիվանքը Ադրբեջանն օգտագործում է ... Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի՝ «Ֆրանսի... Հերթական վարժական հավաքները կանցկացվեն հոկտեմ... Սա Հայաստանը փաստացի Էրմենիստան դարձնելու միջ... Կոմիտաս Վարդապետի 155-ամյակն է
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... «Կերամա Մարացի»-ի համասեփականատերը՝ օրենքով գ... ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝խնամիական կապե... Կառավարությունը ուզում է ավտոշուկայի ոլորտում...
Օգանովսկու որդուն ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերից, ֆիզիկական ուժ կիրառել. փաստաբան Երեկ Սարյան փողոցում, առանց դատարանի որոշման, ոստիկանության ծառայողները կանգնեցրել և դիմակավորված անձանց օժանդակությամբ խուզարկել են Արցախի հերոս Սամվել Կարապետյանի որդու՝ Վալերի Կարապետյանի անձնական ավտոմեքենան, վերջինիս և ընկերոջը անհարկի պառկեցրել գետնին, կիրառել ֆիզիկական ուժ, քաշել մազերից, առանց որևէ հիմքի ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանման վայր, իսկ այսօր էլ հրաժարվել են այն վերադարձնել։ Այդ մասին իր ֆեսբուքյան Վիճակն իրականում ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել «Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ համարում տեղեկացրել էինք, թե ինչպիսի քաոս է տիրում հատկապես մայրաքաղաքի անձնագրային բաժիններում՝ կապված նույնականացման քարտերի համար առցանց հերթագրման համակարգի վերացման ու դրա արդյունքում «կենդանի հերթերի» գոյացման հետ: Նյութի հրապարակումից հետո ստացել ենք բազմաթիվ արձագանքներ, որոնց հիման վրա «Փաստի» լրագրողները լրացուցիչ շրջայց են կատարել՝ պարզ Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա
website by Sargssyan