Հրազդանում ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող երիտասարդ
![](/timthumb.php?src=http://newsmedia.am/disc/15-02-24/a07118523f30371b1b691b8d74067ce4.jpg&w=450&h=320)
ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, փետրվարի 14-ին ձերբակալել և բաժին են տարել 35-ամյա Սասուն Ա.-ին: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
Ստուգման արդյունքում պարզվել է նաև, որ նա 2019 թ մարտի 25-ից ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի ոստիկանության կողմից:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: Խափանման միջոցը՝ կալանք: