Պարեկներն ու Էրեբունու ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
![](/timthumb.php?src=http://newsmedia.am/disc/15-02-24/dd25b486e87a86e21d94eca56d575f30.jpg&w=450&h=320)
ՀՀ ոստիկանությունից հայտնում են.
«ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի պարեկներն ու Էրեբունու բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 14-ին, ժամը 3.40-ին, Այվազովսկու փողոցում հայտնաբերել և բաժին են տարել 49-ամյա Արկադի Խ.-ին, որը 2023 թ. դեկտեմբերի 6-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է ոստիկանության Արտաշատի բաժին»։