Դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը
![](/timthumb.php?src=http://newsmedia.am/disc/25-02-24/40fbae3a3ff346f16adbb0e656325561.jpg&w=450&h=320)
Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: