2024 թվականի հունվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 78.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը
![](/timthumb.php?src=http://newsmedia.am/disc/26-02-24/8ccc8d36be119a9e6e37dfca23cb4004.jpg&w=450&h=320)
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվարին կազմել է 2 մլրդ 145.7 մլն դոլար՝ 78.8 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:
Այդ մասին հայտնում է Վիճակագրական կոմիտեն:
Ազգային արժույթով այն կազմել է 868.8 մլրդ դրամ:
Նախորդ տարվա հունվարի համեմատ աճը կազմել է 78.8 տոկոս: Սակայն, դեկտեմբերի համեմատ նվազել է 24.1 տոկոսով:
Արտահանման ծավալը 2023-ի հունվարի համեմատ աճել է 2.1 անգամ՝ հասնելով 934.1 մլն դոլարի կամ 378.2 մլրդ դրամի: 2023 թվականի դեկտեմբերի համեմատ արտահանումը նվազել է 36.1 տոկոսով:
Այս տարվա հունվարին Հայաստան ներկրված ապրանքների ծավալը 61.4 տոկոսով գերազանցել է 2023-ի առաջին ամսվա ցուցանիշը՝ կազմելով 1 մլրդ 211.6 մլն դոլար կամ 490.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ներմուծման ծավալը նվազել է 11.2 տոկոսով:
2024-ի հունվարին դրամի փոխարժեքը ներկայացված է ԱՄՆ 1 դոլարի դիմաց 404.96 դրամի հաշվարկով:
2023-ի հունվարին դոլարի նկատմամբ դրամի միջին փոխարժեքը կազմել է 395.76, իսկ դեկտեմբերին՝ 404.45 դրամ: