«Նշաններ չենք տեսնում, որ ՌԴ-ն պատրաստվում է միջուկային զենք կիրառել»․ Պետդեպից կհետևեն իրավիճակին
![](/timthumb.php?src=http://newsmedia.am/disc/01-03-24/f3b00292a0b98650181687c62bd375b5.jpg&w=450&h=320)
Նշաններ չենք տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ նշելով, որ կշարունակեն ուշադիր հետևել իրավիճակին:
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ Միացյալ Նահանգները Ռուսաստանին մասնավոր և ուղիղ խողովակներով փոխանցել է, թե ինչ հնարավոր հետևանքներ կլինեն միջուկային զենքի կիրառման դեպքում։