Պիոլին լավ աշխատանք է կատարում «Միլանում». Իբրահիմովիչ
![](/timthumb.php?src=http://newsmedia.am/disc/10-03-24/10c364b9ebccd4bd9ff29170aeadfd3d.jpg&w=450&h=320)
Զլատան Իբրահիմովիչը գովաբանել է «Միլանի» մարզիչ Ստեֆանո Պիոլիին։
Շվեդը խոսել է նաև իր նոր պաշտոնի մասին։
«Պիոլին պետք է այսպես շարունակի, նա լավ աշխատանք է կատարում, և մենք գոհ ենք նրանից: Ես ինձ լավ եմ զգում: Ես աճում եմ, սովորում և աշխատում: Օրեցօր քայլեր եմ անում առաջ և անընդհատ կատարելագործվում: Ամեն ինչ լավ է, ինձ դուր է գալիս, ինձ դուր է գալիս պատասխանատվությունը և ցանկանում եմ հնարավորինս շատ տալ Միլանին»,- ասել է Իբրահիմովիչը։