1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որևէ մայր զգա այս ցավը». Կրտսեր սերժանտ Արմեն Գալստյանն անմահացել է նոյեմբերի 2-ին

«Փաստ» օրաթերթը գրում է.


«Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։

«Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր նկարչական խմբակ: Ինքը մինչև հիմա խնամքով պահում է Մարտի 8-ին որդու նկարած և իրեն նվիրած ծաղիկներով պատկերը: Արմենը հաճախել է ակրոբատիկայի, մասնակցել մրցումների, արժանացել պատվոգրերի ու մեդալների: Դպրոցի իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան, սովորել է համակարգչային օպերատորի մասնագիտությունը: 2019 թ.-ի ամռանն ավարտել է ուսումնարանը, նույն տարվա դեկտեմբերին զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության: «Մինչև բանակ գնալն ինձ ասաց, որ ուզում է աշխատել: Դեմ էի, բայց ինքը համառեց: Երևանյան մոլերից մեկում տան աքսեսուարների վաճառքով զբաղվող խանութում սկսեց աշխատել: Այնքան էին սիրում իրեն: Աղջիկներից մեկն ասել էր՝ Արմե՛ն ջան, ուզում եմ նկարել քեզ: Մատիտով այնքան գեղեցիկ նկար էր ստացել: Երբ բանակ գնաց, նկարն ինձ մոտ էր, իսկ հիմա նկարն Արմենիս անկյունում է»:


Նպատակներ ու երազանքներ Արմենը շատ ուներ, բայց նախքան դա պետք էր ծառայության մեկնել: Նա 2019 թ.-ի դեկտեմբերի 16-ին զորակոչվում է բանակ։ Ծառայության է անցնում Ջրականում։ Ծառայության տասներորդ ամսում ստանում է կրտսեր սերժանտի կոչում։ «Սիրով էր ծառայում, այնքան էր ոգևորվել, երբ կրտսեր սերժանտի կոչում ստացավ: Զանգահարեց տուն՝ մա՛մ ջան, գումար կուղարկե՞ս: Զարմացա՝ տղե՛ս, երեկ եմ ուղարկել: Այդ ժամանակ ասաց, որ կրտսեր սերժանտի կոչում է ստացել: Հավանաբար, նշելու էին»: Իսկ հետո սկսվեց 44-օրյա պատերազմը: Տղաներից ամեն մեկի համար այդ պատերազմն իր տևողությունն ունեցավ, մեզ՝ ապրողներիս համար շարունակվում է մինչ օրս:

Արմենի համար պատերազմը տևել է 36 օր, Արմենն անմահացել է նոյեմբերի 2-ին «Մարտունի 2»-ում: Եղել է Հադրութում, Վարանդայում, Մարտունի 2-ում։ Արմենն անվախ ու անմնացորդ է մարտնչել թշնամու դեմ, այդ մասին ընտանիքի հետ զրույցում փաստում են նրա ողջ մնացած զինակից ընկերները, որոնք այսօր հաճախակի են այցելում Արմենի ընտանիքին: Այս պատմություններն ամենաթանկն են ու կարևորը: «Արմենիս վերջին անգամ տեսել ենք երդմնակալության արարողության օրը։ Կորոնավիրուսի պատճառով արձակուրդ գալ չէր կարողանում: Տանը շատ էր կարոտել: Պատերազմի օրերին մի անգամ տեսազանգով զրուցեցինք. «Մա՛մ, մահճակալս ցույց տուր, շորերս ցույց տուր»: Ամեն օր զանգում էր տուն, ամեն օր պետք է զրուցեինք, հիմա են իր ընկերները պատմում, թե որքան մեծ դժվարությամբ, անգամ կյանքի գնով են կարողացել տուն զանգել, որ ծնողները լսեն նրանց ձայնը, իմանան, որ ամեն ինչ կարգին է իրենց որդիների հետ: Երևի տան, ընտանիքի կարոտից էր նաև, որ ընկերոջ հետ էր գնացել:

Պատերազմի ժամանակ Արմենը Հադրութում տղաների խմբի մեջ հանդիպում է իր մանկության ընկերոջը՝ Ռաֆին: Իր խմբից անջատվում է, ընկերոջ խմբի հետ մնում»: Մայրիկը որդու հետ վերջին անգամ խոսել է 2020 թ. հոկտեմբերի 31-ի ցերեկը: «Ձայնը լավ չէր լսվում, ասաց՝ մա՛մ ջան, ես լավ եմ: Միշտ հարցնում էր՝ եղանակը ո՞նց ա, իմ մասին հարցնող կա՞: Արձագանքում էի՝ ոնց չկա, տղե՛ս, անգամ քեզ չճանաչողներն են քո մասին հարցնում: Շատ բան չէր պատմում, բայց որ պատերազմի մեջ էր, հստակ գիտեինք: Մի օր զանգահարեց՝ մա՛մ, անտառի միջով գնում ենք, անգամ չգիտեր, թե որ հատվածում են: Ավտոբուսներով չէին տեղափոխել, ամբողջ գիշեր երեխեքը ոտքով քայլել էին, որ տեղ հասնեն: Սոված ու ծարավ օրեր են նաև ունեցել: Հիմա, երբ հաց եմ ուտում, այդ հացը կուլ չի գնում, մտովի Արմենիս մոտ եմ տեղափոխվում: Մի անգամ էլ միամտորեն ասաց՝ խմելու ջուր չունենք, զարմացա: Այնքան դժվարությունների միջով են անցել երեխեքը, ավարտն այսպիսին չպետք է լիներ»:

Պատերազմի ժամանակ Արմենը և իր ընկեր Համիկը մի քանի տասնյակ տղայի համար սնունդ են տարել։ «Կռվի դաշտում օգնել է բոլորին։ Տղաները պատմում են՝ այն պահերին, երբ ուտելիքը կար, բոլորին հորդորում էր հաց ուտել, սոված չմնալ: Անգամ կամավորականներն են պատմում, թե որքան հոգատար են եղել իրենց նկատմամբ ժամկետային զինծառայողները»: Արմենի հետ մարտնչած Դանիելն է տիկին Արմինեին որոշ մանրամասներ պատմել նրա որդու զոհվելու հանգամանքների մասին: «Նա իր աչքով տեսել է, թե ինչ է տեղի ունեցել: Դանիելը, որ հիմա էլ ինձ հետ կապի մեջ է, ասում է, որ Արմենի վերջին խոսքերն էին՝ ընկերոջս համար կյանքս կտամ: Արմենը հեռվում կանգնած է լինում, իսկ ընկերը խրամատում ինչ-որ բան անելիս է լինում, Արմենս տեսնում է, որ օդից հարված է լինելու: Վազում է դեպի խրամատ՝ մանկության ընկերոջը՝ Ռաֆին փրկելու։ Երկրորդ հարվածն է հաջորդում»:

Ավաղ, Արմենն իր կյանքը զոհաբերելով չի կարողանում նաև ընկերոջ կյանքը փրկել: Արմենը տուն է «վերադառնում» 2021 թ. հունվարին: Մայրիկն ասում է՝ այդ օրերը, կարծես, մշուշի մեջ լինեն, շատ բան չի հիշում: «Եղբայրս է գնացել Արմենիս ճանաչելու, իրեն «գտել» ենք ոտքի վրայի դաջվածքով: Նախքան դա, մեծ տղայիս ասացի, որ գնանք, արյուն հանձնենք, գուցե Արմենս վիրավոր տեղափոխվեր հիվանդանոց և կարիք լիներ իրեն արագ օգնության հասնելու, բայց իրականում դա լրիվ ուրիշ բանի համար պետք եկավ: Երկար ժամանակ լուր չունեինք Արմենիցս: Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար: Երբեք չեմ ցանկանա, որ որևէ մայր զգա այս ցավը: Իսկ հիմա... Հավատացեք, որ չէի ցանկանում ապրել, չէի հաշտվում տեղի ունեցածի հետ, մինչև կյանքիս վերջ չեմ հաշտվի, բայց հիմա ապրելու ուժ Գոռս է տալիս՝ ավագ որդիս: Հանուն նրա ենք ապրում»:

Հ. Գ. - Արմեն Գալստյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Կարմիր բլուր գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

17-ամյա շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանին շնորհվե... Դեսպանն իրավունք չունի մասնակցելու դեսպանընկա... Վահե Հակոբյանի եղբոր՝ Կարեն Հակոբյանի և Նարեկ... Գրանցվել են զենք-զինամթերքի կամավոր հանձնման ... ՀՀ-ի ռազմական գնումները պարբերաբար ներկայացվո... Հարգելի նիկոլական «արևմտամետներ», չեմ տեսնում... Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն ... Ընդամենը փոքրիկ ֆաշիստի՝ Նիկոլի հերթական էժան... Գեղարքունիքի դպրոցում 14-ամյա երեխան բռունցքո... Անհնար է չտեսնել հարևան պետությունների և աշխա... Լիբանանի հարավից փախստականների հոսք կա դեպի Ս... Ծիծեռնակաբերդի Հավերժության տաճարի և հուշասյա... Հիշենք, թե ինչպես են ՀՀ-ում հերթով «չեզոքացվե... Արմավիրի քաղաքապետարանի մոտ 66-ամյա տղամարդը ... Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարա... Էրիկ Էսրայիլյանը որպես համահիմնադիր միանում է... Հայաստանի զինվելը և Սահմանադրությունը սպառնալ... Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտան... Շուրջ երեք ամիս անձը պահվել է հոգեբուժական կա... Իսրայելը հայտարարել է Սիրիայի հարավում ՀԱՄԱՍ-... Իսրայելը պաշտոնապես հայտարարել է` «Հեզբոլլահի... Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համ... Պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ա... Կրեմլում Ռուսաստանի միջուկային դոկտրինի փոփոխ... Զարուհի Նախշքարյանը հարցում է կատարել ԲԴԽ՝ բա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝խնամիական կապե... «Կերամա Մարացի»-ի համասեփականատերը՝ օրենքով գ... Կառավարությունը ուզում է ավտոշուկայի ոլորտում...
Օգանովսկու որդուն ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերից, ֆիզիկական ուժ կիրառել. փաստաբան Երեկ Սարյան փողոցում, առանց դատարանի որոշման, ոստիկանության ծառայողները կանգնեցրել և դիմակավորված անձանց օժանդակությամբ խուզարկել են Արցախի հերոս Սամվել Կարապետյանի որդու՝ Վալերի Կարապետյանի անձնական ավտոմեքենան, վերջինիս և ընկերոջը անհարկի պառկեցրել գետնին, կիրառել ֆիզիկական ուժ, քաշել մազերից, առանց որևէ հիմքի ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանման վայր, իսկ այսօր էլ հրաժարվել են այն վերադարձնել։ Այդ մասին իր ֆեսբուքյան Վիճակն իրականում ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել «Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ համարում տեղեկացրել էինք, թե ինչպիսի քաոս է տիրում հատկապես մայրաքաղաքի անձնագրային բաժիններում՝ կապված նույնականացման քարտերի համար առցանց հերթագրման համակարգի վերացման ու դրա արդյունքում «կենդանի հերթերի» գոյացման հետ: Նյութի հրապարակումից հետո ստացել ենք բազմաթիվ արձագանքներ, որոնց հիման վրա «Փաստի» լրագրողները լրացուցիչ շրջայց են կատարել՝ պարզ Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա
website by Sargssyan