եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի վրա, այս պատասխանը շատ ավելի ուժեղ կլինի, քան նախորդը. Իրանի ԱԳ փոխնախարար
![](/timthumb.php?src=http://newsmedia.am/disc/16-04-24/5b36c4914831368a7bcfd9eaefdeb2ac.jpg&w=450&h=320)
Իրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի, եթե Իսրայելը փորձի հարձակվել Իսլամական Հանրապետության վրա, և այս պատասխանը շատ ավելի ուժեղ կլինի, քան նախորդը։
Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին, փոխանցում է IRNA-ն։
Եթե Իսրայելը եւս մեկ սխալ թույլ տա, ապա Թեհրանի պատասխանը կլինի ուժեղ ու ակնթարթային եւ կկատարվի ոչ թե օրերով, այլ վայրկյանների ընթացքում, ընդգծել է դիվանագետը։