1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը զորակցական նամակ-ուղերձ է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

Սրբազան հոր նամակ-ուղերձում գրված է.

«Բարձրաշնորհ Տ. Բագրատ Ս. արք. Գալստանեան

Քաջարի եւ բարեջան առաջնորդ Տաւուշի հայոց թեմի

Իջեւան

Սիրելի Սրբազան եղբայր,

Վերջին օրերուն հետեւում ենք Տաւուշի մէջ տեղի ունեցած եւ ունենալիք դէպքերին: Այս րոպէին երանի եմ տալիս Ձեր կողքին եղող Միքայէլ Սրբազանին, Յովնան Սրբազանին, Արշակ Սրբազանին եւ բոլոր նրանց, որոնք այս րոպէին Ձեր կողքին եւ Տաւուշի մեր ժողովրդի կողքին են:

Դուք Ղեւոնդ Երէցիան ոգիով նոր Աւարայր էք մղում հայրենիքին եւ հաւատքին պահպանման համար: Որքան կը փափագէի, որ այս րոպէներին Ձեզի հետ ըլլալ, բայց ուզում եմ վստահեցնել, որ Թեհրանի մեր ժողովրդի մեծագոյն մասն իր մանուկներով, երիտասարդներով եւ տարեցներով Ձեր կողքին կանգնած է եւ աղօթում է Ձեր յաջողութեան համար, որովհետեւ Ձեր յաջողութիւնը մեր յաջողութիւնն է: Մենք չենք կրնար անտարբեր եւ լուռ անցնիլ այս բոլորին ի տես: Կասկած չկայ, որ մեր ժողովուրդը Հայրենիքի եւ Սփիւռքի տարածքին, բոլորն էլ Ձեր կողքին են: Ես ուզում եմ վստահեցնել միաժամանակ, որ հնարաւորութեան սահմաններում մենք բոլորս էլ պատրաստ ենք Ձեզ հետ պայքարը շարունակել մինչեւ այն երջանիկ պահը երբ պիտի կարենանք մեր ծրագիրների իրագործումը տեսնել: Մինչ այդ աղօթակից ենք Ձեր եւ մեր ժողովրդին՝ Տաւուշի մէջ եւ Տաւուշէն հեռու եւ կը մաղթենք առաւել ուժ, դիմադրական ոգի ու կորով եւ անվտանգ պայքար:

Սիրելիներ, թող Աստծոյ հովանին Ձեր վրայ եւ ժողովրդի վրայ ըլլայ ի խնդիր մեր հայրենիքի ապահովութեան եւ խաղաղ կեանքի կեցութեան համար:

Բոլորս միասին պիտի պայքարենք սիրելիներ, մեր ժողովուրդի իրաւունքների պահպանման համար՝ Տաւուշում եւ այլուր, որովհետեւ այս հողերը մեր ժողովուրդը մեզի կտակած է իր արեան յեղումով եւ չենք կրնար մենք թափւած արիւնը իսպառ մոռանալ: Վստահ ենք, որ այն պիտի վերընձիւղւի մեր հայրենիքի հողին ամէն մէկ շերտին վրայ եւ ծնունդ պիտի տայ նոր Ղեւոնդ Երէցներու, ծնունդ պիտի տայ նոր մարտիկներու եւ նոր հերոսներու:

Ողջ մնացէք ի Տէր:

Քրիստոնէական եւ եղբայրական ջերմ սիրով՝

ԱՂՕԹԱԿԻՑ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ»:

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և ... Ապօրինություններն արվում են բացառապես ինձ անա... Ձերբակալվել է Շոյգույի ժամանակների ՌԴ պաշտպան... Վաղաժամկետ դադարեցվել է սահմանամերձ գյուղերու... Յուրաքանչյուր կողմ ինքն է հոգում իր ծախսերը. ... Երևանի «Ավանգարդ» հյուրանոցի տարածքում տեղի ո... Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանելիս՝ տղամարդ... ՆԳ նախարարը Վանաձորում հանդիպում կունենա քաղա... Դեպի ՌԴ արգելվում է միայն կարանտին վնասակար օ... 200 մլն ԱՄՆ դոլարի չափով նոր վարկ կունենա Հայ... Ադրբեջանը Գեղարքունիքում օկուպացրած տարածքներ... Իրանի և Հայաստանի միջև 500 միլիոն դոլարի սպառ... Մեր քաղաքացիների համար ոչ միայն սպասելիքների ... Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի ընտրի ... Ծեծկռտուք է տեղի ունեցել Թուրքիայի խորհրդարան... Վիրահատության ժամանակ սրտի կանգ է գրանցվել Կիրանցում վեճ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի... Իրանն ու Հայաստանը 500 մլն դոլարի զենքի մատակ... ՀՀ վարչական դատարանը հետ է վերադարձրել ԱԱԾ-ու... Այսօր ադրբեջանցիները հնձել են կիրանցիների ցան... Թումանյան փողոցում «Մերսեդեսի» վարորդը կրակել... 7 անձի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավոր... Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ հա... Երկու անգրագետ անողնաշավորներ, հազիվ 8-րդ դաս... Ամերիկացի քաղխորհրդատուն ՊՆ-ում աշխատանքը կսկ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝խնամիական կապե... «Կերամա Մարացի»-ի համասեփականատերը՝ օրենքով գ...
Օգանովսկու որդուն ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերից, ֆիզիկական ուժ կիրառել. փաստաբան Երեկ Սարյան փողոցում, առանց դատարանի որոշման, ոստիկանության ծառայողները կանգնեցրել և դիմակավորված անձանց օժանդակությամբ խուզարկել են Արցախի հերոս Սամվել Կարապետյանի որդու՝ Վալերի Կարապետյանի անձնական ավտոմեքենան, վերջինիս և ընկերոջը անհարկի պառկեցրել գետնին, կիրառել ֆիզիկական ուժ, քաշել մազերից, առանց որևէ հիմքի ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանման վայր, իսկ այսօր էլ հրաժարվել են այն վերադարձնել։ Այդ մասին իր ֆեսբուքյան Վիճակն իրականում ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել «Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ համարում տեղեկացրել էինք, թե ինչպիսի քաոս է տիրում հատկապես մայրաքաղաքի անձնագրային բաժիններում՝ կապված նույնականացման քարտերի համար առցանց հերթագրման համակարգի վերացման ու դրա արդյունքում «կենդանի հերթերի» գոյացման հետ: Նյութի հրապարակումից հետո ստացել ենք բազմաթիվ արձագանքներ, որոնց հիման վրա «Փաստի» լրագրողները լրացուցիչ շրջայց են կատարել՝ պարզ Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա
website by Sargssyan