Հնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, կան վնասված ավտոմեքենաներ. Լուսանկար
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, մայիսի 11-ին, հերթական ռազբորկան ու կրակոցներն են հնչել Մասիս քաղաքում՝ ոստիկանության Մասիսի բաժնից գրեթե 1 կմ հեռավորության վրա։ Ժամեր անց Մասիսի ոստիկանության ծառայողները հայտնաբերել են վնասված ավտոմեքենաներ, կրակված պարկուճներ, ինչից հետո դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը և փորձաքրագետը։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։