1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արցախյան եզակի զարդանախշերով գորգերի կրկնօրինակները ներկայացվում են «Ադրբեջանի գենետիկական կոդ»

Monument Watch-ը ահազանգում է․


«Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության յուրացման քաղաքականությունն ակտիվացել է միջազգային տարբեր հարթակներում՝ ցուցահանդեսների, դասախոսությունների և գիտական լսումների տեսքով։ Այս անգամ ադրբեջանական պրոպագանդան կենտրոնացել է Մերձբալթյան տարածաշրջանում՝ Լատվիայում, որտեղ արցախյան գորգերը՝ իրենց ինքնատիպ հայկական զարդանախշերով ու խորհրդաբանությամբ՝ ներկայացվում են որպես Ադրբեջանի ավանդական գորգագործության մշակույթ։ Խոսքը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում «Դեկորատիվ արվեստի և դիզայնի թանգարանում» վերջերս՝ 2024 թվականի մայիսի 16-ին բացված՝ «Ադրբեջանական գորգեր. հիշողության գենետիկական կոդը» խորագրով ցուցահանդեսի մասին է, որի հիմնական ցուցադրությունն ընդգրկում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի տարածաշրջանի հայկական գորգերը։ Իբրև ադրբեջանական ներկայացվող գորգերում առկա նշանները, կենդանիների և թռչունների պատկերները, դեկորատիվ ձևավորման մեջ կոմպոզիցիոն նախշերը և դրանց շուրջ հավատալիքները կիրառվել են հայկական գորգագործության մշակույթում և ունեն դարավոր պատմություն։

5Ցուցահանդեսը, որը նախաձեռնվել է Լատվիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան, Ադրբեջանի «Ազերխալչա» գորգագործության ընկերության համագործակցությամբ՝ նվիրված է Ադրբեջանի և Լատվիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, որն էլ ավելի է ընդգծում միջոցառման պետական ուղղորդվածությունը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Լատվիայի կառավարության և խորհրդարանի անդամներ, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, տեղական մշակութային, սոցիալական և լրատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Լատվիայում բնակվող ադրբեջանական համայնքի անդամներ։

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կազմակերպված ադրբեջանական գորգերի ցուցահանդեսում ներկայացված են «Ազերխալիչա» ընկերության գորգերը։ Այդ ընկերության նմուշները կրկնում են Արցախի Ջրաբերդի (Джраберд, Jraberd) հայկական ֆեոդալական իշխանության գորգագործական կենտրոնից սերված «Արծվագորգ»-երը, Սյուինիքի և Նախիջևանի Գողթն գավառի «Որոտան» տիպի գորգը, ինչպես նաև Շիրվանի գորգերը (Ջրաբերդ - Բերդ, ամրոց Մեծ Հայքի Արցախ աշխ-ի, Ջրաբերդ գավառում։ Հիշատակվում է 6-7դդ․ դեպքերի առնչությամբ։ Գոյություն է ունեցել մինչև 19դ․ առաջին տասնամյակը (Hakobyan T., Melik-Bakhshyan St., Barsegyan H., Dictionary of Toponymy of Armenia and Adjacent Territories, vol. 4, Yerevan, 1998, p.417)։ Նշանավոր գորգագործական կենտրոններից է 16-17դդ․, որտեղ ծագել է «Ջրաբերդ» տիպի «Արծվագորգը»)։

«Արծվագորգի» գլխավոր զարդամոտիվը Արծիվն է (նկ. 1, 2)։ Այն թևավոր Արևի կամ ուրարտական Խալդի աստվածության, զրահադաշտական Ահուրամազդայի կերպավորումներից է։ Թևավոր արևի այսպիսի պատկերագրությունը հայկական արվեստում հայտնի է դեռևս հնագույն ժամանակաշրջանից և իր արտահայտությունն է գտնում նաև Արցախ-Սյունիքի հայկական ուշմիջնադարյան գորգերում։ Այն օտարալեզու գրականության մեջ հայտնի է «Tschelaberd» անվանումով (Տե՛ս Adil Besim, Mythos und Mystik, Alte und antike Textilkunst, Wien, 1998, s. 22։ Ցուցադրության մեջ այս գորգերը վերանվանվել են Chalabi կամ Chelebi)։

 

Լատվիայի ցուցադրության ձիավորներով, եղնիկներով, գիշատիչ կենդանակերպ պատկերներով գորգը (նկ. 3) հիշեցնում է Շիրվանի ու Դաղստանի նմանատիպ գորգերը և համեմատական զուգահեռներ ունի Իրանի Qashgai քոչվոր ցեղախմբի գորգերի հետ (Jourdan Uwe, Persische Teppiche, Augsburg, 1995, s. 188-189:) ։

Մինչ սեպտեմբերի 15-ը ընթացքող այս ցուցադրությունը ոչ միայն հայկականից յուրացված արվեստի նմուշների ցուցադրություն է, այլ քաղաքական խորը ենթատեքտ ունեցող միջոցառում, որի հեռահար նպատակը պատմության վերաշարադրումն է, ԼՂ տարածաշրջանի հայկական ինքնությունն ու ժառանգությունը ջնջելը, և այդ ամենի միջազգային ամրագրումը։ Այն էական մտահոգություններ է առաջացնում նաև մշակութային ժառանգության պահպանման և ցուցահանդեսի էթիկական հետևանքների վերաբերյալ:

Ցուցահանդեսի բացման արարողությանը՝ Լատվիայում Ադրբեջանի դեսպան Էլնուր Սուլթանովն ընդգծելով Ադրբեջանի և Լատվիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի պատմական նշանակությունը, արցախյան տիպիկ զարդանախշերով գորգերը Ադրբեջանի ժողովրդի ժառանգություն է համարել՝ հիշեցնելով, որ ադրբեջանական գորգագործությունը, 2010 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Խոսքն այն նույն ցանկի մասին է, որում ընդգրկված «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը»՝ հայկական նմուշների իսպառ ոչնչացման գործին է լծված հենց Ադրբեջանը, ոչնչացնելով արցախյան բազմաթիվ պատամական ու ժամանակակից խաչքարեր։

Վերադառնալով ցուցահանդեսին, հարկ է նշել, որ դրա հիմնական ցուցանմուշները Ադրբեջանի Ազերխալչա (Azerkhalcha/Azərxalça) ընկերության արտադրանքն են, որը միակ գորգ արտադրողն է Ադրբեջանում: Իսկ դա ցուցիչն է այն բանի, որ գործարանի կողմից ստեղծված՝արցախյան զարդանախշերի կրկնօրինակներով հավաքածուներիի ստեղծումը ուղղորդված է, մենաշնորհային և պետական հովանավորչությամբ։

 

Էլ ավելի վտանգավոր է այն, որ ցուցահանդեսը նաև կրթական ծրագրերի միջոցով հայկական ջնջելու միտում ունի, որի ապացույցը մայիսի 29-ին նույն թանգարանի ցուցադրության տարածքում տեղի է ունեցած գիտական լսումներ և դասախոսւթյուններն են , որի ընթացքում Տիկին Վիյա Բուշան, ով Ադրբեջանում Լատվիայի դեսպանության խորհրդական է, (Ms. Vija Buša- The current Deputy Head of Mission at the Embassy of Latvia in Azerbaijan), կարդացել է դասախոսություն՝ ներկայացնելով Շուշին որպես Ադրբեջանի դարավոր մշակութային մայրաքաղաք։ Դասախոսության առանցքում է եղել նաև լատվիացի նկարիչ և ազգագրագետ Յուլիա Շտրաումեի գործունեության վերաբերյալ հետազոտության ներկայացումը: Հարկ է նշել, որ Տիկին Բուշայի գործունեությունը չի սահմանափակվում այս ցուցահանդեսի կազմակերպման դիվանագիտական խորհրդատվությամբ, այլ ընդգրկում է Շուշիի իսլամացման գլոբալ ծրագրին աջակցությունը և այն որպես ադրբեջանական ներկայացնելը։

Հարկ է նշել, որ այս ուղղությամբ ևս Ադրբեջանը պետական ուղղորդված քաղաքականություն է տանում՝ մի կողմից Շուշիում կազմակերպելով իսլամական զանազան համաժողովներ՝ քաղաքի պատմական, մշակութային կերպարը նենգափոխելու և գործընթացը միջազգայնորեն ամրագրելու, քաղաքը միջազգային հանրությանը և կազմակերպություններին որպես զուտ ադրբեջանական ներկայացնելու և այդ ամենն օրինականացնելու համար, իսկ մյուս կողմից ոչնչացնում է եղածը։ Այս միտումներն ակնհայտ են ներկայացված բոլոր ծրագրերում ու ելույթներում, որոնցում Շուշին ներկայացվում է բացառապես որպես ադրբեջանական և թյուրքական բնակավայր՝ բացարձակ լռության մատնելով Շուշի քաղաքի հայկական մշակութային հարուստ ժառանգությունը, պատմական անցյալն ու բազմաթիվ հուշարձանների գոյությունը: Ստորև բերված մի քանի օրինակները առավել կմանրամասնեն բերված պնդումները։ Այսպես՝ դեռևս 2021 թվականին Ադրբեջանը փաստաթղթեր է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին Շուշին որպես ադրբեջանական քաղաք՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծարար քաղաքների ցանցում» ընդգրկելու համար, բացի այդ Բաքուն 2023 թվականին Շուշին հռչակել է «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»։

Մեր արձագանքը

Արցախի ժողովուրդն ունենալով գորգագործության հարուստ ավանդույթներ այսօր բռնի տեղահանության արդյունքում զրկված է իր մշակութային պրակտիկան շարունակելու, իր համայնքի մշակութային կյանքում ներդրում ունենալու հնարավորությւոնից, որը արցախահայերի մշակույթի իրավունքի կոպիտ խախտում է՝ համաձայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ, և ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 15-րդ հոդվածների։ Եվ ստացվում է, որ մի կողմից բռնի տեղահանությամբ Ադրբեջանի կողմից կասեցվել է արցախահայերի գորգագործության պրակտիկան, իսկ մյուս կողմից նրանց զրկել իրենց ոչ նյութական ժառանգությունը հարստացնելու և պահպանելու հնարավորությունից։

Լատվիայի գորգերի ցուցահանդեսը հայկական մշակութային ժառանգության քողարկված, բայց վտանգավոր յուրացում է։ Ադրբեջանը, խեղաթյուրելով պատմական փաստերը, չեզոքացնում է ժառանգության իրական ավանդույթը՝ զրկելով այն իր իսկությունից։Այն խախտում է ՅՈՒՆԵԿՕ-ի կողմից ընդունված ժառանգության իսկության սկզբունքը, քանզի համաձայն Նարայում 1994 թվականին ընդունված փաստաթղթի, ճշմարիտ ու հավաստի պետք է լինի այն գիտելիքը, որը դրվում է ժառանգության հիմքում և այն արժանահավատ տեղեկույթով պետք է պահպանվի։

«Երևանի ՋԷԿ»-ը պարզաբանում է տարածել ՊՊԾ նախկ... Իրանը հայտարարել է, որ Սիրիայում ուժերի թվաքա... Աճառյան փողոցում գործող հյուրանոցում հայտնաբե... Ինչո՞ւ նոյեմբերի 9-ի փոխարեն հոկտեմբերի 19-ին... Վրաստանում հայտարարել են՝ Սահակաշվիլին դուրս ... Իրանի ԱԳ նախարարը հերքում է միջուկային գործար... Իսրայելական ինքնաթիռները ռմբակոծում են Սիրիան... ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ Վազգեն... ՊՆ-ն հաստատեց՝ զոհ ունենք բանակում Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... Հայաստանում՝ ինչպես Սիցիլիայում.իրավապահների ... «Դեմ եմ կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը»․ Կեն... Սա որ սենց մեծ-մեծ խոսում է, 2021 թվին վախեցա... Դուք թքած ունեք գերիների ճակատագրի վրա. Ռուբի... Ադրբեջանը հայ գերիներին այս 4 տարվա ընթացքում... «Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյա... Թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացում... Հայաստանն ու Չինաստանը կարող են սերտորեն համա... «Ազատություն հայ բանտարկյալներին» և «Էթնիկ զտ... Շենգավիթում 68-ամյա տղամարդու սպանության վարո... Սպանություն Նոր Խարբերդի գերեզմանատանը. պարզվ... Ազնավուրի մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմը ... Երևանի բնակիչը փորձել է ինքնահրկիզվել իր բնակ... էսքան փողը հանրության գրպանից ծախսել եք, որ ո... Եկեք երկխոսենք. Իրանի ԱԳ նախարարը դիմել է Եվր...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... «Կերամա Մարացի»-ի համասեփականատերը՝ օրենքով գ... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Կառավարությունը ուզում է ավտոշուկայի ոլորտում... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan