ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանավորվածության ձեռքբերման բացառիկ հնարավորություն կա. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ելույթ ունենալով Վաշինգտոնում, ընդգծել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հասանելի է։ Նա նշել է, որ առկա է «բացառիկ հնարավորություն, ներուժ»՝ երկու երկրի միջև խաղաղության պայմանագրի կյանքի կոչման համար, որը վերջապես վերջ կդնի տասնամյակներ ձգվող հակամարտությանը և հնարավորություն կստեղծի տարածաշրջանում տնտեսական համագործակցության ու աճի համար։
«Ադրբեջանին կոչ ենք արել այդ հարցում որոշիչ դեր խաղալ։ Մենք ակտիվորեն ձգտում էինք հասնել դրան դիվանագիտության ճանապարհով։ Եվ, կարծում եմ, այժմ այն իրապես հասանելի է։ Ես այդ մասին մոտավորապես մեկ շաբաթ առաջ խոսել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կարծում եմ՝ դա իրագործելի է և ամբողջապես համապատասխանում է Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի շահերին»,- ասել է նա։