Նոր բացահայտումներ Շիրակի մարզպետարանի "ժողկրթբաժնի" տխրահռչակ սահակի վերաբերյալ (լուսանկար)
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ՖԲ իր էջում գրել է.
Նոր բացահայտումներ Շիրակի մարզպետարանի "ժողկրթբաժնի" տխրահռչակ սահակի վերաբերյալ (լուսանկար)
Ֆեյսբուքյան օգտարերեց մեկը շատ հետաքրքիր փաստաթղթեր էր հրապարակել իր էջում, որից պարզ է դառնում, որ դեռ 2020 թ-ի դեկտեմբերի 28-ին ՀՀ նախկին ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական առաջին բաժնում ՝ Շիրակի մարզի "Մանուշակ" ճամբարի, որը հետագայում դարձել էր "Երեքնուկ" ռեստորան խարդախությամբ և կեղծիքի հատկանիշներով վաճառելու համար հարուցվել է քրեական գործ... Ի դեպ, քրեական գործը հարուցվել է Հայ Կաթողիկե եկեղեցու բողոքների հիման վրա...
Հիշեցնեմ, որ "Մանուշակ" ճամբարը Շիրակի մարզում գործող միակ ճամբարն էր, որը Շիրակի մարզպետարանի "ժողկրթբաժնի" տխրահռչակ, վատահամբար սահակի կողմից "գնվել" էր և վերածվվել էր "Երեքնուկ" ռեստորանի, որը հետագայում սահակի կողմից վաճառվել էր Հայ Կաթողիկե եկեղեցուն...
Այս պարագայում են ասել՝ "չի կարող լինել ծուխ առանց կրակի" ...
Այս փաստաթղթերի "ջրի երես դուրս գալը" հիշեցրեց տարիներ առաջ Գյումրիում համառ շրջանառվող լուրերն ու ասեկոսեներն, ըստ որի սահակն իրեն պատկանող Գյումրիից բավական հեռու՝ Թորոս գյուղի դաշտերում գտնվող անհրապույր "Երեքնուկ" ռեստորանը (իսկ ավելի ճիշտ է ասել՝ տարածքը) կաթոլիկներին վաճառել էր 1 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ, որն, ըստ այդ ժամանակ համառ տարածվող նույն խոսակցությունների, առաջացրել էր Վատիկանի խիստ դժգոհությունը, որտեղից հատուկ հանձնակատարներ են ժամանել Գյումրի և փաստել, որ այդ հողատարածքը և նրա վրա կառուցած մի 2-3 անտաշ շինությունները չարժեր նույնիսկ 100 հազար դոլար, էլ ու՜ր մնաց 1 ՄԻԼԻՈՆ դոլար տալը դրանց համար... Նույն այդ ասեկոսեների համաձայն սահակը այդ օպերացիան իրականացրել էր կաթողիկե եկեղեցու ինչ-որ բարձրաստիճան հոգևորականի հետ միասին և այդ ամենից վերջինիս կլորիկ "ատկատ" էր հասել...
Բայց, ինչպես երևում է սույն փաստաթղթերից, 2020 թ-ի վերջին հենց նույն կաթողիկե եկեղեցու բողոքի հիման վրա է հարուցվել քրեական գործը, որն արդեն 3,5 տարի է քննվում է և, որքան հասկանում եմ, նույն ճակատագիրն է ունենալու ի՛նչ վատահամբավ սահակին վերաբերող ՇՊՀ-ի բազմաթիվ , Արթիկի թիվ 2-րդ և 4-րդ դպրոցների, ՊԵԿ-ի կողմից ՇՊՀ-ում բուլկու և կարկանդակի ապօրինի արատադրամասի բացահայտման գործերը...
Համադրելով և վերլուծելով տեղի ունեցող իրադարձությունները սահակի վերաբերյալ, ես հավատում եմ այն ասեկոսեներին, որ անգործ մնացած Շիրակի մարզպետարանի "ժողկրթբաժնի" նախկին պետին վերաբերող քրեական գործերը ծածկադմփոցի են արվում Նիկոլ Անհողի ուղիղ ցուցումով, քանի որ 2018 թ-ի մայիսին սահակը մուծվել է Նիկոլ-Աննա զույգին 200-250 հազար դոլար...
"Երեքնուկ" ռեստորանի վաճառքի հետ կապված այս խայտառակությունը նաև միջազգային սկանդալ է, քանի որ բողոքողը Վատիկանն է... Բայց ինչպես տեսնում ենք, գործը տեղից գրեթե չի շարժվում...